Պարո՛ն Մարուքյան, կուլիսային հանդիպումներում ուրիշ բան եք խոսում, հանրության դատին ուրիշ բան հանձնում. Գևորգ Պետրոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+21.09 oC

Պարո՛ն Մարուքյան, կուլիսային հանդիպումներում ուրիշ բան եք խոսում, հանրության դատին ուրիշ բան հանձնում. Գևորգ Պետրոսյան

17:56 02.10.2018

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ԱԺ հայտարարությունների ժամին խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից` այն մասին, որ խորհրդարանում կան ՀՀԿ վերնախավի հետ կուլիսային հանդիպումներ ունեցող պատգամավորներ:

«Այսօրվա ամբողջ ինտրիգի մեղավորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որը Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի ընթացքում մի գլուխկոտրուկ առաջ քաշեց հետևյալ երկու հայտարարություններով, որ ԱԺ-ում կան պատգամավորներ, ովքեր կուլիսային հանդիպումներ են ունենում ՀՀԿ վերնախավի հետ, փորձում են սեփական հարցեր լուծել: Սրանով նա կասկածի մեջ գցեց իր գործընկերներին նաև, երկրորդ հայտարարությունը, որ ինքն ընդամենը չորս հավատարիմ մարդ ուներ վարչապետի պաշտոնին հավակնելիս, որոնցից մեկը ինքն էր. այս հայտարարություններն առաջինը թիրախավորել են իր խմբակցության անդամները, և մեկը մեկին հերթ չեն տալիս, ամեն մեկը փորձում է ցույց տալ, որ ինքն այդ երեքի մեջ է»,- ասաց նա:

Պետրոսյանն ասաց, որ թեպետ միշտ խուսափել է գործընկերների հասցեին անհատական քննադատություն հնչեցնելուց, սակայն այսօր ստիպված է դա անել:

«Եթե որոշ գործընկերներ, մասնավորապես` պարոն Մարուքյանը, ասում է, որ կուլիսային հանդիպումներ են ունենում, մի հատ հիշեք` ով է ում հետ կուլիսային հանդիպումներ ունենում, ով է ում խելքի գցել, թե ոնց կարելի է տապալել վարչապետի նախաձեռնությունները: Կուլիսային հանդիպումներում ուրիշ բան եք խոսում, հրապարակային` հանրության դատին ուրիշ բան եք հանձնում մեզ վարկաբեկելու համար: Պարոն Մարուքյան, մեզ հնարավոր չէ վարկաբեկել այդ մեթոդներով»,- ասաց նա:

Դիմելով «Ելք» խմբակցության մեկ այլ ներկայացուցչի` Հովիկ Աղազարյանին, հիշեցնելով նրա հայտարարությունը, թե ինքն ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենքին լրջորեն չի ծանոթացել, ԲՀԿ-ական պատգամավորը նշեց.

«Եթե դուք լրջորեն չեք ծանոթանում մի իրավական ակտի, ի՞նչ իրավունք ունեք այդ իրավական ակտում կատարվող փոփոխություն-լրացումների մասին կարծիք հայտնել, և ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական մեղադրանքներ զետեղել` իբր մենք այսինչ այսինչյանի հետ ենք, երկրորդ նախագահի հետ ենք, սա ի՞նչ է նշանակում»:

Պետրոսյանն ընդգծեց, որ ոչ մի քաղաքական շարժառիթ չկա, սակայն բավական է, որ հատկապես մասնագիտությամբ իրավաբան պատգամավորներն օրենսդրությունը թողնեն, զբաղվեն քաղաքական բախտագուշակությամբ: ԲՀԿ-ական պատգամավորի խոսքերով` որպեսզի ցանկացած պետական կառույց կարողանա արդյունավետ գործել, իրենք` պատգամավորներն առաջին հերթին պարտավոր են առնվազն օրենսդրության մակարդակում վերացնել այն խոչընդոտները, որ կան պետական կառույցների, այդ թվում՝ ԱԺ բնական աշխատանքի առաջ:

«Ես չգիտեմ` ինչքան է տևելու այս կազմով ԱԺ կյանքը, գուցե 2 ամիս, 3 ամիս, գուցե վեց ամիս, ինչքան էլ լինի, պարտավոր ենք ձեռնամուխ լինել այդ աշխատանքներն անխափան իրականացնելու օրենսդրությանը»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դպրոցականների խմբին վրաերթի ենթարկած տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է նրանց սպանել

13:35 01.05.2025

Դպրոցականների խմբին վրաերթի ենթարկած տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է նրանց սպանել

Ճապոնիայի Օսակա քաղաքում դպրոցականների ուղղությամբ մեքենան վարած 28-ամյա տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է սպանել նրանց, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը։ «Ես ամեն ինչից հոգնել էի։ Ուզում էի մեքենայով վրաերթի ենթարկել դպրոցականներին և սպանել նրանց», – ոստիկանությանը տված նրա խոստովանությունը մեջբերում է «Կիոդո» լրատվական գործակալությունը։ Տղամարդը ձերբակալվել է սպանության փորձի կասկածանքով։ Ավելի վաղ NHK-ն հայտնել […] ...

Մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը ոչ միայն կենսաապահովման աղբյուր է, այլ նաև ինքնադրսևորման, մասնագիտական աճի հարթակ․ ԱՍՀ նախարար

13:20 01.05.2025

Մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը ոչ միայն կենսաապահովման աղբյուր է, այլ նաև ինքնադրսևորման, մասնագիտական աճի հարթակ․ ԱՍՀ նախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր, կրկին հնարավորություն է ընդգծելու արժանապատիվ աշխատանքի կարևորությունը՝ հիմնված ազատության, արդարության և հավասարության վրա. սա այն հիմնական նպատակն է, որին ուղղված են պետության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումները։ Մեզ […] ...

Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառով

13:03 01.05.2025

Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառով

Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում և Սելվին շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել՝ ուժեղ անձրևների հետևանքով առաջացած լայնածավալ ջրհեղեղներից հետո, հաղորդում է New Zealand Herald թերթը։ «Քրայսթչըրչում և Քենթերբերիի Սելվին շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն», – գրում է հրատարակությունը։ Հայտարարությունը արել է երկրի արտակարգ իրավիճակների նախարար Մարկ Միտչելը։ ...

Վարազդատ Լալայանն այսօր տոնում է ծննդյան օրը

12:50 01.05.2025

Վարազդատ Լալայանն այսօր տոնում է ծննդյան օրը

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը մայիսի 1-ին տոնում է ծննդյան օրը: «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ամբողջ անձնակազմն ի սրտե շնորհավորում է Վարազդատին` մաղթելով նորանոր նվաճումներ ու հպարտության բազմաթիվ պահեր»,-նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: ...

Հրդեհ Աղավնավանք գյուղում

12:37 01.05.2025

Հրդեհ Աղավնավանք գյուղում

Մայիսի 1-ին, ժամը 07։44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնավանք գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղավնավանք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել՝ 08:55-ին։ Այրվել է անասնագոմի […] ...

Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք կամ բեռ, այլ որպես ինքնադրսևորման, կայուն ապագայի կառուցման հնարավորություն․ Պապոյան

12:20 01.05.2025

Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք կամ բեռ, այլ որպես ինքնադրսևորման, կայուն ապագայի կառուցման հնարավորություն․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը մեզ հիշեցնում է, որ առանց նպատակային, համակարգված և գիտելիքի վրա հիմնված աշխատանքի հնարավոր չէ ապահովել տնտեսական իրական առաջընթաց։ Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք, տանջանք կամ […] ...

BACK_TO_TOP