17:54 02.10.2018
«Ինչո՞ւ է ոգևորվել Գևորգ Պետրոսյանը ընդհանրապես։ Նա պետաիրավական հանձնաժողովում արել է առաջարկություն։ Առաջարկությո՞ւն է արել, հա, հասկացանք, առաջարկությունդ արել ես, հա, ախպեր ջան։ Հիմա ասում ենք՝ էս բանը, էս առաջարկությունը կապ ունի վարչապետի կողմից պլանավորված նախագծի հետ առ այն, որ նա հրաժարական կարող է տալ և երկու անգամ չընտրվել։
Եվ ասում ենք՝ սա դրա հետ կապ ունի։ Հիմա եթե էդքան դուխ ունես, տենց բան ես առաջարկում, դո՛ւխ ունեցի, ասա հա՛, դրա համար եմ առաջարկում։ Առաջարկում ես, հետո 46 հատ ինտերվյու ես տալիս, ասում՝ դրա հետ կապ չունի՞», – այս խոսքերով այսօր ԱԺ ամբիոնից ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին քննադատեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Նա խոսում էր Պետրոսյանի այն առաջարկի մասին, որն այսօր ԱԺ լիագումար նիստի ժամանակ ընդունվեց ու որով նախատեսվում է, որ եթե ԱԺ պատգամավորները՝ իրենցից չկախված պատճառներով չեն կարողանում մասնակցել ԱԺ նիստին ու դրա պատճառով ԱԺ նիստը չի ապահովում քվորում, այդ դեպքում ԱԺ նիստը համարվում է ոչ թե չկայացած, այլ ԱԺ նախագահի որոշմամբ ընդմիջվում է։
«Ասում է՝ վարչապետի հետ խնդիր ունեք, ուզում եք լուծեք … Ուրեմն լսեք, վարչապետի հետ ես որ խնդիր եմ ունենում, աչքերի մեջ նայելով իրեն ասում եմ։ Եթե չեմ տեսնում, հարցազրույց եմ տալիս, ասում եմ։ Թող ամեն մարդ իր դարդը լացի։ Մենք ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չունենք։ Ասե՞լ ենք՝ աջակցում ենք պառլամենտի ցրման գործընթացին, աջակցում ենք, խաղեր չենք տալիս, այլ աջակցում ենք»,- Պետրոսյանին ուղղված խոսքում նշեց Մարուքյանը։
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...