ԵԽԽՎ-ն հայտարարություն է տարածել հայաստանյան ներքաղաքական զարգացումների վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

ԵԽԽՎ-ն հայտարարություն է տարածել հայաստանյան ներքաղաքական զարգացումների վերաբերյալ

18:08 03.10.2018

ԵԽԽՎ-ում Հայաստանին վերաբերող հարցերով համազեկուցող Յուլյա Լովոչկինան Հայաստանի քաղաքական բոլոր ուժերին կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին խոսքով ու գործով հարգել ժողովրդավարական սկզբունքներն ու օրենքի գերակայությունը: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքում զետեղված հայտարարությունից:

Զեկույցում մասնավորապես ասվում է, որ Երևանում անցկացված ավագանու ընտրությունները ցույց տվեցին հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումները: Նշվում է սակայն, որ ընտրություններին քաղաքացիների մասնակցության պասիվությունը վկայեց այն մասին, որ քաղաքական գործընթացում հանրային վստահությունը ցածր է:

 «Այդ իսկ պատճառով կարևոր է, որ խորհրդարանական հաջորդ ընտրությունները բոլոր քաղաքական մրցակիցների և շահագրգիռ կողմերի կողմից ընդունվեն որպես ժողովրդավարական ու արդար: Հորդորում ենք իշխանություններին և բոլոր քաղաքական շահագրգիռ կողմերին երաշխավորել, որ արտահերթ ընտրությունները կանցկացվեն եվրոպական չափանիշներին և ժողովրդավարական ընտրությունների նորմերին համապատասխան, և որ բոլոր քաղաքական ուժերը պատշաճ ու բավականաչափ ժամանակ կունենան ընտրություններին պատրաստվելու համար»,- ասված է հայտարարությունում:

Զեկույցում հատկապես կարևորվում է Ընտրական օրենսգիրքը փոփոխելու անհրաժեշտությունը` հիշեցնելով քաղաքական շահագրգռվածություն ունեցող կողմերի կոչի մասին:

«Ցանկացած փոփոխություն պետք է լիարժեքորեն հարգի Վենետիկի հանձնաժողովի ուղեցույցները, ներառյալ ընտրական օրենսդրության կայունության վերաբերյալ, և հիմնված լինի բոլոր քաղաքական ուժերի միջև առավելագույն լայն կոնսենսուսի վրա»,- հայտարարել է Լովոչկինան:

Զեկույցում կարևորվում է սահմանադրական ցանկացած փոփոխության համատեքստում պատշաճ խորհրդակցությունների և կոնսենսուսի համար բավականաչափ ժամանակի անհրաժեշտության փաստը:
Անդրադառնալով Հայաստանում վերջին զարգացումներին, որոնք լարվածություն են առաջացրել երկրի քաղաքական միջավայրում՝ Լովոչկինան հայտարարել է, որ ԵԽԽՎ-ն բազմիցս ողջունել է Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական իշխանափոխությունը, այդ թվում՝ իշխանությունների կողմից հնչող հավաստիացումները՝ ժողովրդավարական սկզբունքները հարգելու և դատական համակարգում քաղաքական միջամտությունների անընդունելիության մասին:

«Ես ընդգծում եմ, որ չի կարող լինել անպատժելիություն քրեական գործողությունների համար՝ անկախ, թե ով է դա իրագործել: Մենք, հետևաբար, ողջունում ենք 2008 թվականի մարտյան ողբերգական դեպքերի ժամանակ գրանցված 10 զոհերի վերաբերյալ ցանկացած արժանահավատ քննություն: Այնուամենայնիվ, ցանկացած հետաքննություն, այդ թվում՝ կոռուպցիոն մեղադրանքների վերաբերյալ, պետք է իրականացվի օրենքի գերակայության, դատական անկախության և արդար դատավարության սկզբունքների պահպանմամբ՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի»,- ասված է հայտարարությունում:

Այստեղ նաև նշվում է, որ համազեկուցողները դիտորդական հանձնաժողովի խնդրանքով մոտ ապագայում կայցելեն Հայաստան՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ վերջին զարգացումները քննարկելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան

18:51 28.06.2025

Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 28 խաղի, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: ...

Մերցը հայտարարել է, որ Պուտինին զանգահարելու մտադրություն չունի

18:45 28.06.2025

Մերցը հայտարարել է, որ Պուտինին զանգահարելու մտադրություն չունի

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ հեռախոսով չի խոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իբրև թե վախենալով, որ դա կհանգեցնի Ուկրաինայում իրավիճակի սրման։ «Süddeutsche Zeitung» թերթին տված հարցազրույցում Մերցը նշել է, որ Ռուսաստանը, իբր, ակտիվացրել է ռազմական գործողությունները Ուկրաինայում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա այցից և Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցի և Պուտինի միջև […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ

18:32 28.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության և համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։ Արարատ Միրզոյանը և Ռաշիդ Մերեդովը մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակել

18:22 28.06.2025

Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակել

Միջազգային օլիմպիական կոմիտեն տեսանյութ է պատրաստել՝ նվիրված հայ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանի անցած ուղուն։ «Պատմություն կերտելով իր երկրի համար և ապացուցելով, որ համբերությունը գլխավորն է։ Արթուր Դավթյանից պահանջվեցին երեք Օլիմպիական խաղեր՝ սպորտային մարմնամարզությունում Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը նվաճելու համար, իսկ չորրորդում՝ Փարիզ-2024-ում, նա բրոնզը փոխեց […] ...

The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականին

18:12 28.06.2025

The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականին

Իսրայելը Իրանի դեմ գործողության նախապատրաստությունը սկսել է 2010 թվականին։ Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իսրայելական հետախուզական ծառայությունների փաստաթղթերին։ Հոդվածում նշվում է, որ մի քանի տարի շարունակ Իսրայելի հետախուզության գործակալները, Իրանում գտնվող իրենց գործակալների միջոցով, հետևել են Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը։ Այսպիսով, նրանք որոշել են ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրության ճշգրիտ վայրը […] ...

SHANTNEWS

18:00 28.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP