18:06 03.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մարզպետների, նախարարների` երեկվանից թափուր մնացած հաստիքներում կատարվելիք նշանակումներին, ասաց.
«Մենք քննարկում ենք, և ընդհանրապես կարծում եմ, որ կուսակցական պատկանելությունն առաջնային չի լինելու մեր հետագա կադրային քաղաքականության մեջ: Առաջնային լինելու է պրոֆեսիոնալ կարողությունը»:
Վարչապետը խոսեց նաև խորհրդարանական մյուս ուժերի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին, երբ վերջիններս հայտնել են, որ չեն պատրաստվում վարչապետի իրենց թեկնածուներն առաջադրել: Լրագրողները հիշեցրին` խորհրդարանական ուժերը որևէ պայմանավորվածության մասին չեն խոսում:
«Այդ սցենարը հրապարակված է. քանի դեռ այն չեղյալ արված չէ, ուրեմն ուժի մեջ է: Իսկ ո՞վ է ասել, որևէ մեկն ասե՞լ է, որ ես այդ սցենարը իրենց հետ համաձայնեցրել եմ: Ես երեկ իրենց տեղեկացրել եմ Հայաստանում հաստատված նոր քաղաքական իրավիճակի մասին և ասել եմ, թե ինչ ենք պատրաստվում մենք անել, նրանք էլ ասել են` այս իրավիճակում չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել, ասել են շատ հստակ, և եթե իրենք ուզում են վարչապետի թեկնածու առաջադրել, թող փորձեն առաջադրել»,- ասաց նա:
Փաշինյանի համոզմամբ` քանի դեռ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունեցել, ներքաղաքական ճգնաժամը խորանում է, և այն հաղթահարելու միակ տարբերակն այդ ընտրությունների անցկացումն է: Վարչապետն ընտրություններին նախապատրաստվելու երկու տարբերակ նշեց` համագործակցության մթնոլորտում և ոչ համագործակցության մթնոլորտում: Նա մասնավորեցրեց.
«Համագործակցության մթնոլորտն այն է, որ փորձում ենք բարելավել Ընտրական օրենսգիրքը և այդպես շարունակ, ոչ համագործակցության մթնոլորտն այն է, որ ուղղակի գնում ենք արտահերթ ընտրությունների: Մենք ասում ենք, որ պատրաստ ենք, այդ թվում՝ միջազգային, պրոֆեսիոնալ, այդ հարցով զբաղված կազմակերպություններին ասել` ինչ փոփոխություն ուզում եք, առաջարկեք, մենք որևէ խնդիր չունենք որևէ փոփոխության հետ, որպեսզի մեր Ընտրական օրենսգիրքը որևէ չափանիշով մաքսիմալ համապատասխանեցվի միջազգային չափորոշիչներին»:
Անդրադառնալով հնչող տեսակետներին, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների արագ անցկացումը մեկ նպատակ ունի` որպեսզի երկրում հետհեղափոխական էյֆորիան անցած չլինի, նա տվեց հետևյալ պատասխանը.
«Ես հասկանում եմ, որ առաջիկա 15 տարում Հայաստանում այդ հետհեղափոխական էյֆորիան չի անցնելու, ինչը չի նշանակում, որ 15 տարի Հայաստանում ընտրություններ չեն լինելու»:
18:32 28.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության և համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։ Արարատ Միրզոյանը և Ռաշիդ Մերեդովը մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
18:22 28.06.2025
Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակելՄիջազգային օլիմպիական կոմիտեն տեսանյութ է պատրաստել՝ նվիրված հայ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանի անցած ուղուն։ «Պատմություն կերտելով իր երկրի համար և ապացուցելով, որ համբերությունը գլխավորն է։ Արթուր Դավթյանից պահանջվեցին երեք Օլիմպիական խաղեր՝ սպորտային մարմնամարզությունում Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը նվաճելու համար, իսկ չորրորդում՝ Փարիզ-2024-ում, նա բրոնզը փոխեց […] ...
18:12 28.06.2025
The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականինԻսրայելը Իրանի դեմ գործողության նախապատրաստությունը սկսել է 2010 թվականին։ Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իսրայելական հետախուզական ծառայությունների փաստաթղթերին։ Հոդվածում նշվում է, որ մի քանի տարի շարունակ Իսրայելի հետախուզության գործակալները, Իրանում գտնվող իրենց գործակալների միջոցով, հետևել են Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը։ Այսպիսով, նրանք որոշել են ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրության ճշգրիտ վայրը […] ...
17:50 28.06.2025
Կյանքից հեռացել է գրոսմայստեր, օլիմպիական հավաքականի մարզիչ Տիգրան ՆալբանդյանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 50 տարեկանում կյանքից հեռացել է գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, 2006 և 2008 թվականներին Շախմատի համաշխարհային օլիմպիադաների՝ Հայաստանի չեմպիոնական թիմի մարզիչ Տիգրան Նալբանդյանը, այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 29-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն […] ...
17:41 28.06.2025
Իրանը բացել է օդային տարածքը երկրի ևս երկու հատվածների նկատմամբԻրանը բացել է իր օդային տարածքը միջազգային թռիչքների համար՝ երկրի կենտրոնական շրջանի և մասամբ՝ արևմտյան շրջանի վրայով, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախվանը։ Նրա խոսքով՝ Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության համակարգող կոմիտեի որոշմանը համապատասխան և ներկայիս պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով, երկրի արևելյան մասի օդային տարածքից բացի, որն օգտագործվում է ներքին, միջազգային […] ...