22:16 04.10.2018
Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի պայմանները չեն համապատասխանում պահանջվող չափորոշիչներին: Հիվանդասենյակները գերբեռնված են, լոգարանները՝ քիչ, զբոսանքի համար նախատեսված վայրեր գրեթե չկան: Մի քանի ամիս առաջ կենտրոնում անցկացված ստուգումներով այս թերություններն են հայտնաբերել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մասնագետները: Դրանից հետո լուծվել է միայն խոհանոցի տաք ջրի խնդիրը, իսկ մնացածի համար կենտրոնին ավելի շատ գումարներ էին հարկավոր :
Տղամադկանց բաժանմունքի բոլոր հիվանդների համար կենտրոնում կա ընդամենը մեկ սանհանգույց, նույն վիճակն է նաև կանանց բաժանմունքում: Հոգեկան առողջության կենտրոնում բուժվող հիվանդների համար մի քանի սանհանգույց կառուցելու միակ տարբերակը հիվանդասենյակները ձևափոխելն է:
«Ամեն ինչից մի հատ է․ 45-50 հիվանդներին չի բավականացնում, հիվանդները պիտի հերթ կանգնեն, իրենք էլ անհամբեր են ու այդ պատճառով կարող են վեճեր լինեն»,- իրենց պայմանների ու խնդիրների մասին է խոսել Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի հոգեբուժական բաժանմունքի վարիչ Գագիկ Մխիթարյանը։
Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի բաժանմունքները գերծանրաբեռնված են աշխատում, հիվանդասենյակներում մահճակալների քանակը մի քանի անգամ ավելի է, քան պահանջում են նորմերը նման հիվանդների ստացիոնար բուժման համար: Ամեն հիվանդասենյակում պետք է լինի առավելագույնը 2-3 հիվանդ, հիմա նրանց թիվը հասնում է մինչև 10-ի։ Հոգեկան առողջության կենտրոնը ագրեսիվ հիվանդների համար նախատեսված զսպման առանձնասենյակ էլ չունի:
Երբ վերանորոգման աշխատանքները սկսվեն , ձևափոխություններ էլ կկատարվեն: Նարկոլոգիական բաժանմունքի սենյակներից մեկն են վերանորոգելու և օգտագործելու որպես զսպման առանձնասենյակ: Համեմատաբար մեծ հիվանդասենյակները միջնապատերով կիսելու հաշվին դրանց թիվը կավելացնեն:
Նախկին ԴՈՈՍԱՖ-ի եռահարկ շենքում հոգեկան առողջության կենտրոնին տասնհինգ տարի է՝ չի հաջողվում անհրաժեշտ հարմարոթյունները ստեղծել, տարածքն ընդլայնելու հնարավորություն չունեն: Կենտրոնի մահճակալները գրեթե չեն դատարկվում, ստացիոնար բուժման դիմող հիվանդների թիվն էլ նախորդ տարվա համեմատ ավելացել է:
Հիվանդասենյակները չունեն օդափոխության համակարգեր, չունեն առանձնացված ծխարան, ուղղակի, օգտագործում են միջանցքի վերջնամասը, իսկ հիվանդասենյակներում առանձին պահարաններ չեն կարող տեղադրել, որոնք պարտադիր են ու պետք է լինեն փակվող :
Հրատապ խնդիրների լուծման ծրագրով պետբյուջեից հատկացում է կատարվել։ 24 միլիոն դրամ պետական միջոցները ծախսվելու են շենքի վերանորոգման համար։Հիվանդները զրկված են զբոսանքի ու հանգստի վայրերից: Մի քանի տարի առաջ տարածքն ընդամնեը պարսպապատվել է :
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...