16:48 05.10.2018
ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը՝ ՄԱԳԱՏԷ-ն, հերքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանում արած հայտարարությունը, թե Իրանում մինչև այժմ կան ռազմական նշանակության միջուկային պահեստներ: Այդ մասին տեղեկացնում է ամերիկյան The Wall street journal պարբերականը:
Նեթանյահուն Նյու Յորքում հայտարարել էր.
«Դեռևս 2018-ի ապրիլին իսրայելական հատուկ ծառայությունները ձեռք են բերել հազարավոր փաստաթղթեր և ապացույցներ, որոնք փաստում են՝ Իրանը չի կատարում 2015-ին ձեռք բերված համաձայնության պարտականությունները և ունի գաղտնի պահեստներ: Ես դիմում եմ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար պարոն Ամանոյին, ճի՛շտ գործեք: Գնացե՛ք, ստուգե՛ք այդ միջուկային պահեստները, անհապաղ, քանի դեռ իրանցիները չեն ավարտել մաքրումը: Ստուգե՛ք և աշխարհին պատմե՛ք Իրանի մասին ճշմարտությունը»:
Հոկտեմբերի 2-ին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն, արձագանքելով Իսրայելի վարչապետի կոչին, ասել է, որ իրենք 2015-ին մանրամասն ուսումնասիրում են Իրանի ոչ միայն համապատասխան ոլորտների փաստաթղթերը, այլև բոլոր պահեստները, սակայն մինչ այժմ չեն բացահայտել շեղումներ պայմանավորվածություններից:
«Մենք ուսումնասիրել ենք 50.000 փաստաթղթեր, 183 ծրագրեր, Իրանի բոլոր միջուկային պահեստներն ու գործարանները: Դրանցում դեռևս չկան այնպիսի նյութեր, որոնք կային 2015-ից առաջ: Թեհրանը հետևողականորեն կատարում է իր միջազգային պարտավորությունները»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը:
Հիշեցնենք, որ 2003-ից Իրանը զբաղված էր միջուկային տեխնոլոգիաների մշակմամբ՝ խաղաղ նպատակների համար, սակայն միջազգային պատժամիջոցների և սպառնալիքների ներքո 2015-ին համաձայնության եկավ դադարեցնել միջուկային փորձարկումները՝ պատժամիջոցները վերացնելու դիմաց:
2018թ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը սխալվել է՝ համաձայնության գալով Իրանի հետ և ինքը չեղարկում է Թեհրանի հետ ձեռք բերված համաձայնագիրը և շարունակում պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ, իսկ Իսրայելի իշխանությունը հայտարարում է, որ անհրաժեշտ է օր առաջ ռազմական ուժ կիրառել Իրանի նկատմամբ, սակայն միջազգային հանրությունը հրաժարվում է անել այդպիսի քայլ՝ հիմք չտեսնելով մեղադրանքների համար:
23:27 20.07.2025
Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատումՃապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և «Կոմեյտո» կուսակցության իշխող կոալիցիան կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում ընտրություններից հետո` ըստ տարածաշրջանային և շրջանային ընտրական հանձնաժողովների տվյալների, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս տվյալների համաձայն՝ ԼԴԿ-ն և «Կոմեյտոն» չեն կարողանա ստանալ անհրաժեշտ քանակությամբ մանդատներ՝ վերին պալատում կոլեկտիվ մեծամասնությունը պահպանելու համար։ Կոալիցիոն մեծամասնությունը պահպանելու համար նրանք պետք է ստանային 124 […] ...
23:00 20.07.2025
Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Ուրախ ենք հայտարարել, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»: ...
22:35 20.07.2025
Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերըՇրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...
22:09 20.07.2025
Գեղարքունիքի մարզում 26-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա 6 տուժածԱյսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Թ․-ն իր վարած «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական […] ...
21:40 20.07.2025
Իրանում հուլիսի 23-ը հանգստյան օր է հայտարարվել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու համարԻրանի կառավարությունը հուլիսի 23-ը Թեհրանի նահանգում հանգստյան օր է հայտարարել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու նպատակով, հայտարարել է կաբինետի խոսնակը: «Կառավարության կաբինետի որոշմամբ, շարունակվող ծայրահեղ շոգի և ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու անհրաժեշտության նպատակով չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը, Թեհրանի նահանգում հայտարարվել է հանգստյան օր», – գրել է նա սոցիալական ցանցերի իր էջում։ Կիրակի օրը ավելի վաղ Իրանի իշխանությունները […] ...
21:16 20.07.2025
Այրվել է մոտ 400 հակ անասնակերՀուլիսի 20-ին` ժամը 11։46-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնամերձ գյուղի վերջնամասում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի […] ...