Նվեր Հովհաննիսյանի սպանության առիթով քրգործ է հարուցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+31.09 oC

Նվեր Հովհաննիսյանի սպանության առիթով քրգործ է հարուցվել

14:04 24.04.2018

Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել 46-ամյա Նվեր Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 23-ին՝ ժամը 18.55-ին, «Վաղարշապատ» ԲԿ-ից  հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք, թափանցող միջնորմ՝ պերիկարդի և միոկարդի վնասումով, սրտի տամպոնադայով երրորդ-չորրորդ աստիճանի շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վաղարշապատի բնակիչ Նվեր Հովհաննիսյանը: Ավելի ուշ բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ վիրահատության ժամանակ Նվեր Հովհաննիսյանի մոտ արձանագրվել է սիրտ-անոթային սուր անբավարարություն և կենսաբանական մահ:

Քրեական գործով Նվեր Հովհաննիսյանը ճանաչվել է տուժող: Քննությամբ պարզվել է, որ նա կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը ստացել է Վաղարշապատի հրապարակում՝ Կոմիտասի արձանի մոտակայքում։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, հարցաքննվել մի շարք անձինք, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ դեպքի մի շարք հանգամանքներ պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և քննչական մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ախուրյան գյուղում բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ

21:34 29.07.2025

Ախուրյան գյուղում բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ

Հուլիսի 29-ին, ժամը 18։24-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ախուրյանի խճուղում բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները: Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի […] ...

էկոնոմիկայի նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի սննդի համակարգերի 2-րդ գագաթնաժողովի եզրափակիչ նիստին

21:19 29.07.2025

էկոնոմիկայի նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի սննդի համակարգերի 2-րդ գագաթնաժողովի եզրափակիչ նիստին

Հուլիսի 29-ին Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության մայրաքաղաք Ադիս Աբեբայում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է ՄԱԿ-ի սննդի համակարգերի 2-րդ գագաթնաժողովի եզրափակիչ նիստին։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Գագաթնաժողովին ներկա են գտնվել բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Եթովպիայի նախագահ Թայե Ացկե Սելասիեն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Ջեյն Մոհամմեդը, ՄԱԿ֊ի անդամ երկրների և միջազգային կազմակերպությունների […] ...

Ֆուտբոլի կանանց Անգլիայի ազգային հավաքականը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

21:00 29.07.2025

Ֆուտբոլի կանանց Անգլիայի ազգային հավաքականը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Ֆուտբոլի կանանց Անգլիայի ազգային հավաքականը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ Շվեյցարիայում կայացած մրցաշարի եզրափակչում բրիտանուհիները հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի թիմին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում գոլ չի արձանագրվեց։ Անգլիայի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ է նվաճում տիտղոսը։ 2022 թվականին էլ բրիտանուհիները վճռորոշ խաղում 2-1 հաշվով հաղթել էին Գերմանիայի […] ...

Ներկայացվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում տեղի ունեցած վերջին բարեփոխումները

20:52 29.07.2025

Ներկայացվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում տեղի ունեցած վերջին բարեփոխումները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ժաֆեի հետ․ քննարկվել է նախորդ տարի Ժնևում տեղի ունեցած ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման վերաբերյալ ՀՀ պարբերական գործառնական եզրակացություններից բխող աշխատանքների ընթացքը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից: «Հանդիպման ընթացքում գործընկերոջը ներկայացվել են երեխաների իրավունքների պաշտպանության […] ...

Լեհաստանը ԵՄ ռազմականացման հիմնադրամից 45 միլիարդ եվրոյի վարկ է խնդրել

20:42 29.07.2025

Լեհաստանը ԵՄ ռազմականացման հիմնադրամից 45 միլիարդ եվրոյի վարկ է խնդրել

Լեհաստանը Բրյուսել է ներկայացրել ԵՄ ռազմականացման SAFE հիմնադրամից 45 միլիարդ եվրոյի չափով վարկերի հայտ, որը կազմում է 150 միլիարդ եվրո ընդհանուր ֆոնդի 30%-ը: Այս մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը: «Լեհաստանը նախնական հայտ է ներկայացրել Եվրահանձնաժողովին՝ ԵՄ SAFE ծրագրի շրջանակներում վարկ ստանալու համար: Մենք ցանկանում ենք այս հիմնադրամից գումար ստանալ՝ լեհական բանակի […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

20:30 29.07.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Զաքյան փ. 10 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նալբանդյան փ. 50 շենք, Վարդանանց փ. 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղ 5-10 շարքեր մասնակի և հարակից ոչ […] ...

BACK_TO_TOP