Կանադայում 10 հոգու սպանած Ալեք Մինասյանի հայրը ներողություն է խնդրել: – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+31.09 oC

Կանադայում 10 հոգու սպանած Ալեք Մինասյանի հայրը ներողություն է խնդրել:

09:21 25.04.2018

Կանադայի Տորոնտո քաղաքում հետիոտներին վրաերթի ենթարկած Ալեք Մինասյանը հարձակումից րոպեներ առաջ Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում էր կատարել՝ գովաբանելով Կալիֆորնիայում հրաձգություն իրականացրած Էլիոթ Ռոջերին, ով 2014թ. 6 մարդու կյանք էր խլել, այնուհետև՝ ինքնասպան եղել:

Դատարանում Մինասյանին մեղադրանք առաջադրելիս ներկա է գտնվել նաև կասկածյալի հայրը, ով առաջին շարքերում նստած լաց է եղել: Լրագրողների հարցին՝ արդյոք նա որևէ բան ունի՞ ասելու, Մինասյանի հայրն ասել է. «Ներողություն»:

Հիշեցնենք, որ 25-ամյա Ալեք Մինասյանը վարձակալած բեռնատարով վրաերթի էր ենթարկել անցորդներին, որի հետևանքով 10 մարդ զոհվել էր, 14-ը՝ վիրավորվել:

Տորոնտոյի ոստիկաններին հաջողվել էր կասկածյալին ձերբակալել դեպքի վայրից մի քանի թաղամաս հեռու: Ոստիկանության փոխանցմամբ՝ Մինասյանը նախկինում հայտնի չի եղել իրավապահ մարմիններին:

Նախկին համադասարանցիների խոսքով՝ Ալեք Մինասյանը նախկինում հաճախել է հատուկ կարիքներ ունեցողների համար նախատեսված դպրոց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

էկոնոմիկայի նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի սննդի համակարգերի 2-րդ գագաթնաժողովի եզրափակիչ նիստին

21:19 29.07.2025

էկոնոմիկայի նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի սննդի համակարգերի 2-րդ գագաթնաժողովի եզրափակիչ նիստին

Հուլիսի 29-ին Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության մայրաքաղաք Ադիս Աբեբայում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է ՄԱԿ-ի սննդի համակարգերի 2-րդ գագաթնաժողովի եզրափակիչ նիստին։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Գագաթնաժողովին ներկա են գտնվել բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Եթովպիայի նախագահ Թայե Ացկե Սելասիեն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Ջեյն Մոհամմեդը, ՄԱԿ֊ի անդամ երկրների և միջազգային կազմակերպությունների […] ...

Ֆուտբոլի կանանց Անգլիայի ազգային հավաքականը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

21:00 29.07.2025

Ֆուտբոլի կանանց Անգլիայի ազգային հավաքականը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Ֆուտբոլի կանանց Անգլիայի ազգային հավաքականը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ Շվեյցարիայում կայացած մրցաշարի եզրափակչում բրիտանուհիները հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի թիմին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում գոլ չի արձանագրվեց։ Անգլիայի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ է նվաճում տիտղոսը։ 2022 թվականին էլ բրիտանուհիները վճռորոշ խաղում 2-1 հաշվով հաղթել էին Գերմանիայի […] ...

Ներկայացվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում տեղի ունեցած վերջին բարեփոխումները

20:52 29.07.2025

Ներկայացվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում տեղի ունեցած վերջին բարեփոխումները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ժաֆեի հետ․ քննարկվել է նախորդ տարի Ժնևում տեղի ունեցած ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման վերաբերյալ ՀՀ պարբերական գործառնական եզրակացություններից բխող աշխատանքների ընթացքը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից: «Հանդիպման ընթացքում գործընկերոջը ներկայացվել են երեխաների իրավունքների պաշտպանության […] ...

Լեհաստանը ԵՄ ռազմականացման հիմնադրամից 45 միլիարդ եվրոյի վարկ է խնդրել

20:42 29.07.2025

Լեհաստանը ԵՄ ռազմականացման հիմնադրամից 45 միլիարդ եվրոյի վարկ է խնդրել

Լեհաստանը Բրյուսել է ներկայացրել ԵՄ ռազմականացման SAFE հիմնադրամից 45 միլիարդ եվրոյի չափով վարկերի հայտ, որը կազմում է 150 միլիարդ եվրո ընդհանուր ֆոնդի 30%-ը: Այս մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը: «Լեհաստանը նախնական հայտ է ներկայացրել Եվրահանձնաժողովին՝ ԵՄ SAFE ծրագրի շրջանակներում վարկ ստանալու համար: Մենք ցանկանում ենք այս հիմնադրամից գումար ստանալ՝ լեհական բանակի […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

20:30 29.07.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Զաքյան փ. 10 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նալբանդյան փ. 50 շենք, Վարդանանց փ. 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղ 5-10 շարքեր մասնակի և հարակից ոչ […] ...

Խաչանովը բացատրել է, թե որքան կարևոր է բարձր վարկանիշ ունենալը

20:25 29.07.2025

Խաչանովը բացատրել է, թե որքան կարևոր է բարձր վարկանիշ ունենալը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը 16-րդն է ATP դասակարգման աղյուսակում, բացատրել է վարկանիշային աղյուսակի կարևորությունը: Խաչանովին հարցրել են, թե գրեթե վերադարձել ես թոփ-15, դա որքա՞ն կարևոր է քեզ համար այս պահին. «100 տոկոսով կարևոր է: Իհարկե, ցանկություն կա հնարավորինս բարձր դիրք զբաղեցնելու: Վարկանիշն արտացոլում է, թե ինչպես ես խաղում մրցաշրջանում և այս պահին: […] ...

BACK_TO_TOP