15:31 25.04.2018
ՀՀ Ազգային ժողովի իրավական ապահովման բաժնի պետ Վահե Դանիելյանը միացել է պայքարին: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Հպա՛րտ քաղաքացիներ, ես՝ ՀՀ Ազգային ժողովի իրավական ապահովման բաժնի պետ Վահե Դանիելյանս, միանում եմ ժողովրդի արդար պայքարին: Ժողովորդը հեղափոխության, այդ թվում՝ իշխանափոխության անօտարելի իրավունք ունի ՑԱՆԿԱՑԱԾ ժամանակ՝ անկախ ընտրությունների կարգից եւ ժամանակացույցից:
Բոլոր այն դեպքերում, երբ հանրային իշխանությունը ակնհայտ գործում է քաղաքացիների շահերի դեմ, այս իրավունքը նաև ամեն քաղաքացու պարտականությունն է դառնում՝ որպես բռնակալության դեմ երաշխիք: Ուստի սատարում եմ ժողովրդի կողմից ներկայացված վարչապետի թեկնածուին՝ հաղթանակով ավարտելու սկսված գործընթացը: Հավաստիացնում եմ, որ պետական ծառայության մեջ բազմաթիվ են այն մարդիկ, ովքեր ծառայել և ծառայում են ոչ թե առանձին մարդկանց, խմբերի և նրանց մասնավոր շահերին, այլ միայն Սահմանադրությանը, օրենքներին, հայ ժողովրդին ու հայրենիքին:
Եթե կան այլ հանրային ծառայողներ ևս, ովքեր իրենց զորակցությունն են հայտնում ժողովրդի արդար պահանջներին, կարող են մեկնաբանությունում ավելացնել + և զբաղեցրած պաշտոնը: Այս հայտարարությանը միացել են նաև ՀՀ արդադադատության նախարարության համակարգի իրավական ապահովման բաժնի պետ Էմիլ Մարգարյանը և «Օրենսդրության զարգացման» հիմնադրամի հետ կապերի բաժնի պետ Գոհար Հակոբյանը»,- ասված է գրառման մեջ:
21:11 21.05.2025
Վարչապետը կգտնվի կարճատև արձակուրդումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-23-ը կգտնվի կարճատև արձակուրդում: ...
21:07 21.05.2025
Ո՞վ է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասն ամռանը լինելու է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը, հայտնում է Diario Sport-ը։ 28-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելը կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուի երազանքն է։ Ակումբի ղեկավարները կարծում են, որ կոլումբացի ֆուտբոլիստն ունի թիմի կազմը հզորացնելու խաղային որակներ։ Դիասին ձեռք բերելու տարբերակը դիտարկել ու հաստատել է նաև ակումբի գլխավոր մարզիչ Ֆլիկը։ «Բարսելոնան» այժմ բարելավել […] ...
20:59 21.05.2025
Կամո Ցուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն ներկա են գտնվել արտակարգ իրավիճակների տարբեր սցենարներով ցուցադրական վարժանքինՄայիսի 20-ին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվեց ուսումնավարժանք, որը՝ նվիրված էր կենտրոնի գործունեության տասնամյակին։ Այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի խորհրդի համանախագահ Կամո Ցուցուլյանը, ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն, ինչպես նաև ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, […] ...
20:47 21.05.2025
Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարարության Էստոնիայի ազգային երիտասարդական խորհրդի հետ (ENL)՝ ծանոթանալու կառույցի գործունեությանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է երիտասարդության ոլորտում ՀՀ պետական քաղաքականությանը՝ նշելով, որ վերջերս ընդունվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, որը նոր ծրագրերի հնարավորություն է […] ...
20:39 21.05.2025
Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենայինՄայիսի 21-ին, ժամը 15:08-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով […] ...
20:26 21.05.2025
Հայտնի են հոկեյի ԱԱ-ի քառորդ եզրափակչի զույգերըՇվեդիայում և Դանիայում անցկացվող տափօղակով հոկեյի տղամարդկանց աշխարհի առաջնությունում խմբային փուլի արդյունքներով հայտնի են դարձել քառորդ եզրափակչի զույգերը։ A խմբի առաջին չորս տեղերում են Կանադան, Շվեդիան, Ֆինլանդիան ու Ավստրիան, B խմբում՝ Շվեյցարիան, ԱՄՆ-ն, Չեխիան և Դանիան։ Հոկեյի ԱԱ, քառորդ եզրափակիչ․ Կանադա – Դանիա Շվեդիա – Չեխիա ԱՄՆ – Ֆինլանդիա Շվեյցարիա – Ավստրիա Բոլոր հանդիպումները տեղի […] ...