12:51 26.04.2018
Ապրիլի 9-ից հետո, երբ անցումը խորհրդարանական կառավարման ավարտվեց, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կշարունակի գործել իր բոլոր լիազորություններով մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորումը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքն ապրիլի 10-ին մտել է ուժի մեջ։ Ըստ օրենքի անցումային դրույթների՝ 45 օրվա ընթացքում պետք է մրցույթ անցկացվի։ Այսինքն՝ մինչև մայիսի վերջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է ձևավորված լինի։
«Մրցույթ հայտարարելուց հետո կառաջադրվեն թեկնածուներ, և խորհրդարանը քվեարկությամբ կընտրի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին։ Երբ հանձնաժողովի առնվազն 3 անդամները ընտրվեն, մարմինը կհամարվի ձևավորված։ Այդ մարմնի ձևավորման պահից հետո միայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի լիազորությունները կդադարեցվեն։ Ակնկալում ենք, որ հունիսի 1-ից նոր մարմինը կսկսի աշխատել»,- սպասվող ընթացակարգը Aysor.am-ի հետ հարցազրույցում ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմում անդամների թեկնածուներին, ըստ օրենքի, առաջարկում է Մրցութային խորհուրդը, որի կազմում ընդգրկվում են Սահմանադրական դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների, Հանրային խորհրդի և Փաստաբանների պալատի կողմից նշանակված մեկական անդամ։
Հենց այս խորհուրդն էլ զբաղվելու է մրցույթի անցկացմամբ, որը լինելու է երկու փուլով՝ փաստաթղթային և թեստավորման եղանակով։ Սիրանույշ Սահակյանն ասել է, որ Մրցութային խորհրդի անդամները, ըստ օրենքի, պետք է ստուգեն՝ արդյոք առաջադրված թեկնածուն համապատասխանո՞ւմ է պահանջվող չափորոշիչներին։
Ըստ մրցույթի արդյունքների՝ կազմվելու է ցուցակ, որում նշվում է 5 թեկնածուների անուն, և հետո այդ ցուցակը ներկայացվում է Ազգային ժողովի դատին։
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...
22:10 08.07.2025
Իսրայելում հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել․ ովքե՞ր են կանգնած դրանց հետևումԻսրայելում քրիստոնյաների ու մասնավորապես հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել: Դրա մասին է վկայում իսրաելացի իրավապաշտպանների թողարկած զեկույցը: Ինչի՞ հետ են կապված հարձակումները ու ովքե՞ր են դեպքերը արձանագրող իրավապաշտպանները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Այդ հետազոտությունն իրականացրել է «Կրոնի ազատության հարցերով տեղեկատվական կենտրոն» կոչվող իրավապաշտպան կազմակերպությունը, որը հիմնադրել են հրեա մտավորականները: Նրանք […] ...
21:53 08.07.2025
Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ՔՊ Վարչության հերթական նիստից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:44 08.07.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Գրիգոր Արծրունի […] ...