08:47 10.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի հայտարարությունից հետո՝ երեկոյան, Գևորգ Կոստանյանը գնացել է ՀՀԿ գրասենյակ, ՀՀԿ-ականներն ահավոր տարակուսած են եղել նրա «դավաճանությունից»։ Խոսակցությունը Սերժ Սարգսյանի հետ «հեշտ չի ընթացել»՝ տեղեկացրեց ՀՀԿ-ական մեր զրուցակիցը։ Եվ չնայած Կոստանյանը վստահեցրել է, որ ոչինչ չի փոխվել, ինքը մնում է թիմի անդամ, թիմն ինչ որոշի՝ կանի և առաջիկայում շարունակելու է քննիչ հանձնաժողովի աշխատանքները, այդուհանդերձ, նախօրյակին՝ ՌԴ դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանի թաղմանը մասնակցելու մեկնած, որոշ տեղեկություններով՝ ՌԴ դատախազ Յ․ Չայկային հանդիպած Կոստանյանի վարքագիծը խորը զարմանք է առաջացրել ողջ ՀՀԿ-ի մոտ։
ՀՀԿ-ում կարծում են, որ Կոստանյանի հայտնած մտքերը թիմը կապիտուլացնելու հզոր ազդակ էր։ Մոսկվա մեկնելուց առաջ Կոստանյանը հանդիպել էր նաև փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ։ Եվ դա Միրզոյանի միակ հանդիպումը չի եղել «կարկառուն» ՀՀԿ-ականների հետ․ ընտրությունների պատրաստվող իշխանությունը ոչ միայն փորձում է իր կողմը քաշել ՀՀԿ-ական պատգամավորներին, այլև փորձում է թարմացնել իր կադրային բանկը, վարչապետն անգամ նման հայտարարություն արեց, որ բոլորի պոտենցիալը պետք է օգտագործվի։ ՀՀԿ-ական գաղափարական թևի հետ հանդիպումներում Միրզոյանը հարցադրում է արել․
«Ո՞նց եք տեսնում զարգացումները, որտե՞ղ եք ձեզ տեսնում այդ զարգացումներում»։ ՀՀԿ-ականների մի մասը չորով հասկացրել է՝ «չենք տեսնում», մյուսները պատրաստ են «համագործակցության»։ Իշխանությունների կադրային որոնումները չեն ավարտվում պատգամավորների շրջանակներով․ նրանք հանդիպում են նաև նախկին իշխանությունների «պրոֆի» համարվող կադրերի հետ, բանակցում։ Նման «հետաքրքիր» հանդիպումներ ունենում է նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Ի դեպ, նա արդեն «գիտի»՝ քաղաքապետարանից ով է մնալու և ով է գնալու»:
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...