19:28 26.04.2018
Այսօր երեկոյան մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի կիսաեզրափակիչ փուլը: Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալելու է Մադրիդի «Աթլետիկոյին», իսկ ֆրանսիական «Մարսելը» տանը կընդունի ավստրիական «Զալցբուրգին»:
Լոնդոնցիների համար «Եվրոպա» լիգայում հաղթելը մնում է գլխավոր նպատակը, քանի որ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնությունում ակումբն այս պահին 6-րդ տեղում է, և հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հայտնվելու ամենակարճ ճանապարհը «Եվրոպա» լիգան հաղթելն է:
Մադրիդյան ակումբի հետ հանդիպմանը չի մասնակցի Հենրիխ Մխիթարյանը, որը չի հասցրել լիովին վերականգնել վնասվածքից: SHANTNEWS.am-ը ներկայացնում է այսօրվա խաղում լոնդոնցիների հավանական մեկնարկային կազմը:
Օսպինա, Մոնրեալ, Կոսիելնի, Մուստաֆի, Բելերին, Ջակա, Ռեմսի, Օզիլ, Ուիլշեր, Ուելբեք, Լակազեթ
«Արսենալ»-«Աթլետիկո» դիմակայությունում հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները մասնագետները գրեթե հավասար են գնահատում: Բուքմեյքերական ընկերությունները այս խաղի հաղթողի համար մի փոքր ավելի նախապատվություն են տալիս տանտերերին: «Արսենալ»-ի հաղթանակի համար սահմանված է 2.60 գործակից, «Աթլետիկո»-ի համար՝ 3.00: Հանդիպման խաղաղ ելքի համար խաղադրույքներն ընդունվում են 3.25 գործակցով:
ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Արսենալ»-«Աթլետիկո» հանդիպումը կմեկնարկի այսօր, Երևանի ժամանակով 23.00-ին: Այն կարող եք դիտել «Շանթ»-ի և «Շանթ Պրեմիում»-ի ուղիղ եթերում:
11:47 17.06.2025
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպքՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...
11:42 17.06.2025
Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հայֆիլմ» կինոստուդիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կինոժառանգության արխիվին: Նախարարի դիտարկմամբ՝ կինոժառանգության պահպանման գործընթացն անհրաժեշտ է իրականացնել պետության […] ...
11:33 17.06.2025
Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
11:23 17.06.2025
Սպիտակ տունը քննարկում է ԱՄՆ բանագնացի և Իրանի ԱԳ նախարարի հանդիպման հնարավորությունը․ AxiosՍպիտակ տունը Իրանի հետ քննարկում է այս շաբաթ ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հանդիպման հնարավորությունը, գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հանդիպման նպատակը միջուկային համաձայնագրի և Իսրայելի ու Իրանի միջև պատերազմի ավարտի շուրջ բանակցություններն են: Հանդիպման շուրջ վերջնական համաձայնություն դեռ չկա, սակայն, ինչպես նշում է պարբերականը, սա «ԱՄՆ նախագահ […] ...
11:14 17.06.2025
Եղեգնաձոր քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
11:07 17.06.2025
Հոգեկան առողջության պահպանման ոլորտում առաջ ենք գնում. Անահիտ ԱվանեսյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցում է «Հոգեկան առողջությունը քաղաքականության բոլոր ուղղություններով. մարտահրավերների հասցեագրում և համատեղ լուծումների մշակում» խորագրով բարձր մակարդակի համաժողովին: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Պանելային քննարկմանը ներկայացրել եմ Հայաստանի հաջողված փորձը, հոգեկան առողջության ոլորտում կոալիցիայի ստեղծման, ճգնաժամային իրավիճակներում միջգերատեսչական համագործակցության արդյունքում առաջնակի կարիքների բավարարումն և ապաինստիտուցիոնալացումը: Հոգեկան առողջության պահպանման ոլորտում […] ...