«Եթե ես Նիկոլ Փաշինյանի հետ մի թիմում լինեի, հաստատ էս հեղափոխությունը չէր հաղթի». Արամ Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+9.09 oC

«Եթե ես Նիկոլ Փաշինյանի հետ մի թիմում լինեի, հաստատ էս հեղափոխությունը չէր հաղթի». Արամ Սարգսյան

19:58 26.04.2018

Factor.am-ին տված հարցազրույցի ժամանակ «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյան ասել է, որ Նիկոլ Փաշինյանի ներդրման արդյունքում է, որ ժողովուրդը հասկացել է՝ երկրի տերը ինքն է:

«Նիկոլ Փաշինյանն արեց իշխանափոխության բազամքայլ օպերացիան: Ես որոշակի տեղեկատվություն ունեմ, որ ՀՀԿ-ում երեկ նիստի ժամանակ իրար հետ վիճել են, թե ինչի շուրջ չեմ կարող ասել: Դրանից հետո իրենց հավաքել է Սերժ Սարգսյանը և ասել, որ եթե անգամ ՀՀԿ-ն ընդդիմություն լինի, իրենց որևէ մեկը չի նեղի: Կարևորը , որ միասնական լինեն», – ասել է Արամ Սարգսյանը:

Ըստ «Հանրապետություն» կուսակցության նախագահի «Ծառուկյան» դաշինքի՝ Նիկոլ Փաշինյանին աջակցելուն, ապա, ըստ Սարգսյանի, կա տեսական հնարավորություն:

«Մարդը հանրային լայն ազդեցության արդյունքում կարող է փոխել իր տեսակետը: Քրիստոնեությունը ասում է, որ Աստված ներում է այն մեղքը, որը խոստովանում ես: Քաղաքական տեսակետից  էլ կարելի է այս կերպ նայել», – հավելել է Սարգսյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ինքը՝ Սարգսյանը ընդունում է, որ սխալվել է.

«Չընդունել չես կարող ուղղակի, որովհետև կա ակնհայտ իրողություն, և ես շատ-շատ կուզենամ, որ ժողովրդի ակտիվության վրա անընդհատ սխալված լինեմ: Այստեղ որոշակի հրաշք կար, որը Հայկական լեռնաշխարհին բնորոշ միանգամից պոռթկումն է, Աստծու կամքն է: Գործունեության այն ձեևը ու սկզբունքները, որն առ այսօր անում է այդ հեղափոխությունը, ինձ հոգեհարազատ չէ: Եթե ես Նիկոլ Փաշինյանի հետ մի թիմում լինեի, հաստատ էս հեղափոխությունը չէր հաղթի: Ես արգելելու էի, ասելու էի չի կարել, կարող է շտապօգնություն գա, կարող է հարսանիք է, կարող է թաղում է, ճանապարհը փակում եք, էդ մարդկանց անհարմարություն եք ստեղծում, դրանով ոտնահարում եք իրենց իրավունքները ու էսպիսի լիքը բաներ: Խանգարելու էի ուղղակի, թիմը պետք է գոհ լինի իմ՝ իրենց հետ չլինելուց: Մարդկային տեսակի խնդիր կա»,- հավելել է Սարգսյանը նաև ասելով, որ որևէ մեկը՝ անգամ լուրջ վերլուծաբանները չեն կանխատեսել այսպիսի հաջողություն Փաշինյանի գործողություններում:

Սարգսյանն այն համոզմանն է, որ ՀՀԿ-ում կան շատ կադրեր, որոնք կարող են պիտանի լինել, ուստի դա էլ պետք է հաշվի առնել: Իսկ իշխանությունները պետք է կարողանան օգտվել այս հեղափոխության տված հնարավորություններից նաև միջազգային հարթակներում: Այն, ինչ եղել է, պետականությանն օգուտ տալու քայլ է եղել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր Արեշ 50-րդ փողոցում Ողջաբերդ գետի հունի վերականգնումից հետո իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ

21:49 06.05.2024

Նոր Արեշ 50-րդ փողոցում Ողջաբերդ գետի հունի վերականգնումից հետո իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ

Նոր Արեշ 50-րդ փողոցում Ողջաբերդ գետի հունի վերականգնումից հետո համայնքային կառույցների ու վարչական շրջանի համատեղ ուժերով իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Ի՞նչ է սպառնում Ադրբեջանից կաշառք ստանալու համար մեղադրվող ամերիկացի կոնգրեսականին

21:40 06.05.2024

Ի՞նչ է սպառնում Ադրբեջանից կաշառք ստանալու համար մեղադրվող ամերիկացի կոնգրեսականին

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ադրբեջանից կաշառք ստանալու համար մեղադրվող ԱՄՆ կոնգրեսականի քրեական գործի վերաբերյալ: Հիշեցնենք, ուրբաթ օրը Տեխաս նահանգի հարավային շրջանի դատախազը պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել կոնգրեսականին: Կոնկրետ ինչում է մեղադրվում կոնգրեսականը, ու ինչ է հայտնի նրա մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Խոսքը 68-ամյա Էնրիկո Ռոբերտո Կուելյարի մասին է, ով Կապիտոլիումում […] ...

Մայիսի 7-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:07 06.05.2024

Մայիսի 7-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Մառի փ. 2, 4 շենքեր, Մառի նրբ. 3, 4, 5, 6, 8 շենքեր, Գայի պող. 55, 57, 57/1, 59 շենքեր, Միկոյան փ. 1, 3, 5 շենքեր, թիվ […] ...

Ադրբեջանը քրեական գործեր է հարուցել Կիրանցի և Ոսկեպարի բնակիչների դեմ. Անդրեաս Ղուկասյան

19:50 06.05.2024

Ադրբեջանը քրեական գործեր է հարուցել Կիրանցի և Ոսկեպարի բնակիչների դեմ. Անդրեաս Ղուկասյան

Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակին և ներքաղաքական հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը: նա նշել է, որ Կիրանց գյուղը մարդկանց համար դառնում է ոչ անվտանգ բնակավայր. «Ադրբեջանը քրեական գործեր է հարուցել Կիրանցի և Ոսկեպարի բնակիչների դեմ»,-ասել է Անդրեաս Ղուկասյանը: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...

Աշակերտներն այցելել են Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

19:46 06.05.2024

Աշակերտներն այցելել են Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ու զինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակում Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան են այցելել Երևանի Ներսես Մեծի անվան համար 124 հիմնական դպրոցի աշակերտները։ Դպրոցականները շրջել են վարժարանի տարածքում, ծանոթացել կրթահամալիրի ուսումնական և կեցության ժամանակակից պայմաններին, մրցունակ ու որակյալ կրթական համակարգին և ընձեռվող լայն հնարավորություններին։ Կրթօջախի սաներն աշակերտներին մանրամասն ներկայացրել են վարժարանի […] ...

Միրզոյանի հանդիպումը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ եզրափակվել է առաջիկա ծրագրերի մասին մտքերի փոխանակմամբ

19:38 06.05.2024

Միրզոյանի հանդիպումը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ եզրափակվել է առաջիկա ծրագրերի մասին մտքերի փոխանակմամբ

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում եզրափակվել է առաջիկա անելիքների ու ծրագրերի մասին մտքերի փոխանակմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ...

BACK_TO_TOP