13:50 27.04.2018
ԱԺ «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշումն առայժմ հստակ չէ՝ կպաշտպանե՞ն Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը որպես վարչապետի հնարավոր թեկնածուի, թե՞ ոչ,- այս մասին SHANTNEWS.am-ին ասել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը: Նա հաստատել է, որ Նիկոլ Փաշինյանը և Գագիկ Ծառուկյանը դեմառդեմ հանդիպել են, քննարկել են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման տարբերակները:
«Սակայն այն խոսակցությունները, թե Գագիկ Ծառուկյանը կարող է առաջադրվել որպես վարչապետի թեկնածու առայժմ միայն խոսակցություններ են, չկա պաշտոնական հայտարարություն,- ասել է Տոնոյանը:
Նա նաև ասել է, որ տեղյակ չէ, թե ինչ են քննարկել Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը Մոսկվայում օրեր առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Եթե «Ծառուկյան» դաշինքը չի աջակցում Նիկոլ Փաշինյանին, ինչպես բացատրել ակցիաներին դաշինքի աջակիցների մասնակցության փաստը, SHANTNEWS.AM-ի հարցին՝ Տոնոյանը պատասխանել է, թե իրենք ժողովրդի կողքին են յուրաքանչյուր օր: Իսկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումները շարունակվելու են, սակայն հայտնի չէ հաջորդ հանդիպման օրը:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը ՀՀ վարչապետ կընտրի երեշքաբթի օրը՝ մայիսի 1-ին: Հայտնի է, որ «Ելք» խմբակցությունը կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարել էր, թե իր համար ընդունելի է Փաշինյանի թեկնածությունը և ինքը չի կարծում, որ կուսակցությունն այդ թեկնածությանը դեմ լինի:
«Բայց դա քննարկման խնդիր է»,- ասել էր Զոհրաբյանը:
17:53 08.07.2025
Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացըԵրբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...
17:32 08.07.2025
Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...
17:25 08.07.2025
«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԵրևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...
17:11 08.07.2025
Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...
17:00 08.07.2025
Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքումՕրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...