Էրդողանը Սաուդյան Արաբիայից պահանջել է հրապարակել անհետացած լրագրողի լուսանկարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

Էրդողանը Սաուդյան Արաբիայից պահանջել է հրապարակել անհետացած լրագրողի լուսանկարները

18:55 11.10.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիային կոչ է արել լուսանկարներ հրապարակել, որոնք կապացուցեն, որ թագավորության հյուպատոսարանից անհետացած լրագրող Ջամալ Խաշըքջին դուրս է եկել հյուպատոսարանի շենքից:

BBC-ի փոխանցմամբ՝ Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան հետաքննում է միջադեպի բոլոր ասպեկտները:

«Այս միջադեպը տեղի է ունեցել մեր երկրում, և մենք չենք կարող լուռ մնալ»,- ասել է Էրդողանը:

Թուրքական լրատվամիջոցները հրապարակել են նաև անվտանգության տեսախցիկների նկարահանած այն պահը, ինչպես է ժամը 13:14 Ջամալ Խաշըքջին մտնում հյուպատոսարան: Դրանից մեկ ժամ առաջ շենքի բակ էին մտել մի քանի դիվանագիտական մեքենաներ: Հաղորդվում է, որ մեքենաներում էին գտնվում սաուդցի պաշտոնյաներ և հետախուզության սպաներ: Ժամը 15:00-ից հետո մեքենաները դուրս են գալիս հյուպատոսարանի բակից և գնում հյուպատոսի՝ 200 մ հեռավորության վրա գտնվող առանձնատուն:

Մի խումբ տղամարդիկ Թուրքիա էին ժամանել Ստամբուլի օդանավակայանով, իսկ ավելի ուշ հեռացել էին երկրից:

Լրագրողի անհետացման միջադեպին ավելի վաղ անդրադարձել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա լրագրողներին ասել էր, որ խոսել է Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ: Թրամփի խոսքերով՝ չի կարելի թույլ տալ, որ նման բան տեղի ունենա լրագրողների կամ որևէ մեկի հետ: Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և երկրի բարձրաստիճան պաշտոնյաները խոսել են սաուդյան թագաժառանք Մուհամմեդ բին Սալմանի հետ և խնդրել մանրամասներ տրամադրել իրավիճակի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին սաուդցի ընդդիմադիր լրագրողը մտել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան ամուսնության համար փաստաթղթեր վերցնելու նպատակով: Սաուդյան իշխանությունները պնդում են, որ լրագրողը կարճ ժամանակ անց դուրս է եկել:

59-ամյա լրագրողը Սաուդյան Արաբիայի հետախուզության նախկին ղեկավարի, թագավորությունում ԱՄՆ-ի և Բրիտանիայի դեսպանների խորհրդատուն էր: Նա Սաուդյան Արաբիայում աշխատել է որպես օրաթերթի խմբագիր, հեռուստաընկերություն է ղեկավարել: 2017թ. հունիսին նա հեռացել է Սաուդյան Արաբիայից, քանի որ քննադատում էր երկրի կառավարությանը և վախենում իր կյանքի համար:

Վերջին տարվա ընթացքում Ջամալ Խաշըքջին սյունակներ էր գրում տարբեր թերթերի, այդ թվում՝ Washington Post-ի համար՝ քննադատելով Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականությունը, Եմենում պատերազմը, ինչպես նաև թագավորության ներսում գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի կողմից բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

20:15 08.07.2025

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ «Հանդիպմանն ընդգծել եմ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կխթանվի համապատասխան ոլորտներում համագործակցության պայմանագրերի կնքման, ինչպես նաև ոլորտային լավագույն փորձի փոխանակման շրջանակում։ Անդրադարձ ենք […] ...

«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար

20:08 08.07.2025

«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար

«Նոան» ներկայացրել է ամբողջական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղին: Ցուցակում է նաև թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը, որը, ըստ ՈՒԵՖԱ-ի չափանիշների, արդեն համարվում է ակումբում մարզված երիտասարդ խաղացող:   ...

SHANTNEWS

20:00 08.07.2025

SHANTNEWS

Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial Times

19:53 08.07.2025

Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial Times

Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները իր միջուկային ծրագրի շուրջ, սակայն Միացյալ Նահանգները պետք է անկեղծ հետաքրքրություն ցուցաբերի առաջացած ճգնաժամի խաղաղ կարգավորման նկատմամբ, գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բրիտանական Financial Times թերթում հրապարակված հոդվածում։ «Իրանը շարունակում է հետաքրքրված լինել դիվանագիտությամբ, սակայն մենք ունենք լավ պատճառներ կասկածելու հետագա երկխոսությանը։ Եթե կա այս հարցը բարեկամաբար […] ...

Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին

19:45 08.07.2025

Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին

«Կրասնոդարի» սելեկցիոն ծառայության ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին, հայտնում է Матч ТВ-ն: «Սպերցյանի տեղափոխությունը «Լի՞դս»: Հասկանում եմ, որ այս խոսակցությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ «Լիդսում» է աշխատում Ֆարկեն, որը լավ է ճանաչում Սպերցյանին: Գուցե ինչ-որ խոսակցություն եղել է նրանց միջև գործարքի հնարավորությունների մասին, բայց մինչև այս […] ...

ՊՆ N զորավարժադաշտում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆ

19:34 08.07.2025

ՊՆ N զորավարժադաշտում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆ

Հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։ «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP