«Զիմնյայա վիշնյայի» փրկարարը քիչ է մնացել՝ խելագարվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

«Զիմնյայա վիշնյայի» փրկարարը քիչ է մնացել՝ խելագարվի

16:50 28.04.2018

Կեմերովոյի մարզի «Զիմնյայա վիշնյա» առևտրային կենտրոնի հրշեջ-փրկարարական ծառայության ղեկավար Սերգեյ Գենինը, որը պատասխանատու էր մարդկանց փրկելու համար և այժմ կալանավորված է, նամակ է գրել, որում շնորհակալություն է հայտնել իրեն աջակցելու  համար: Նա  նաև հույս է հայտնել, որ իրեն կարդարացնեն: 

Նամակում խոստովանել է, որ չէր կարծում, թե կհայտնվեր այդ դրության մեջ: Պատմել է, որ երբ  իրեն մեղադրանք է առաջադրվել 37 մարդու մահվան համար,  ինքը շոկի և հուսահատության մեջ է հայտնվել, «քիչ էմնացել խելագարվի», գրեթե չի քնել: Նա տեղյակ է պահել, որ քննչական մեկուսարանում իրեն լավ են վերաբերվում, աջակցում են թե՛ աշխատողները, թե՛ խցակիցները:

«Ինձ հետ զրուցել են թե՛ հոգեբանները և թե՛ աշխատակիցները: Մի խոսքով, բոլորն ինձ աջակցում են և հավատում են, որ մենք հնարավոր ամեն ինչ արել ենք»:
 Գենինը գրել է նաև, որ կարոտում է իր աշխատանքն ու գործընկերներին:
«Պահպանեք ձեզ, մենք պետք ենք երկրին, եթե ոչ մենք, ապա ո՞վ պիտի հրդեհները մարի ու մարդկանց փրկի, երբեմն լսում եմ, ինչպես եք շտապում հրդեհ մարելու, լսում եմ հրշեջ մեքենաների ազդանշաններն ու շարժիչի ձայները»,- գրել է Գենինը գործընկերներին:

Կնոջն էլ շնորհակալություն է հայտնել օժանդակության համար և հույս հայտնել, որ կարդարացվի: 

Հրշեջ փրկարարի նամակն ամբողջությամբ հրապարակվել է Կեմերովոյի մարզի փրկարարական ծառայության կայքում: Կարճ ժամանակ անց այն հեռացվել է կայքից:

Հիշեցնենք՝ Սերգեյ Գենինը 8-րդ մեղադրյալն է Կեմերովոյի մարզի առևտրային կենտրոնի հրդեհի գործում: Նրան մեղադրանք է առաջադրվել անփութության համար: Նախաքննության տվյալներով՝ Գենինը չի լսել ականատեսին, որը  ցույց է տվել դեպի կինոդահլիճ տանող ամենակարճ ճանապարհը և փաստացի փրկարարներին տարել է դեպի փակուղի, ինչի հետևանքով նրանք չեն կարողացել փրկել մարդկանց:

Որպես  ապացույց՝ ներկայացվել է տեսանկարահանումը, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է իր 3 փոքրիկներին կորցրած Ալեքսանդր Անանևը ցույց տալիս Գենինին կարճ ճանապարհը դեպի շենքի 4-րդ հարկ, որտեղ  երեխաներ էին մնացել, բայց հրշեջը հետևում է  առևտրային կենտրոնի աշխատակցին և կորցնում թանկագին ժամանակը:

Նախաքննության տվյալներով՝ այդ անփութության հետևանքով կենտրոնի 4-րդ հարկի 2-րդ կինոդահլիճում 37 մարդ է զոհվել: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բուլղարիան ԵՄ-ից թույլտվություն ստացավ անցնել եվրոյի 2026 թվականի հունվարի 1-ից

18:30 08.07.2025

Բուլղարիան ԵՄ-ից թույլտվություն ստացավ անցնել եվրոյի 2026 թվականի հունվարի 1-ից

ԵՄ խորհուրդը հայտարարեց Բուլղարիայում 2026 թվականի հունվարի 1-ից եվրոյի ներդրման համար անհրաժեշտ վերջին երեք իրավական ակտերի հաստատման մասին։ «Այսօրվանից Բուլղարիան զբաղեցնում է իր տեղը որպես եվրոգոտու 21-րդ անդամ։ Սա նշանավորում է Բուլղարիայի կողմից մանրակրկիտ անդամակցության գործընթացի գագաթնակետը, որը ներառում էր խիստ վերլուծություն և ինտենսիվ նախապատրաստություն։ Ես ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիային և բուլղար ժողովրդին այս մեծ […] ...

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը

17:53 08.07.2025

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը

Երբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

17:40 08.07.2025

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

17:32 08.07.2025

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

17:25 08.07.2025

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

Երևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

17:11 08.07.2025

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...

BACK_TO_TOP