17:17 28.04.2018
Աստղագետները կանխատեսում են, որ մայիսի 17-ին Երկրին սպառնում են 5 բալանոց սանդղակով երկրորդ աստիճանի մագնիսական փոթորիկներ: Ընդհանուր առմամբ՝ մայիսը կանխատեսվում է որպես խաղաղ ամիս, սակայն մայիսի 7, 8-ին և 18-ին մեր մոլորակը կպատուհասեն G2 հզորության փոթորիկները:
Մագնիսական փոթորիկները կարող են առաջացնել հոսանքի թույլ տատանումներ, ինչպես նաև կարող են ազդել տիեզերական օբյեկտների կառավարման համակարգերի վրա: Ընդ որում՝ կարող են դիտվել հյուսիսափայլին բնորոշ երևույթներ:
Հիշեցնենք՝ աստղագետները 2018 թվականին կանխատեսել են ավելի քան 35 մագնիսական փոթորիկներ Երկրի վրա, որոնցից 4-ը, ըստ գիտնականների, կարող է շատ ուժգին լինել: Բժիշկները ապացուցել են, որ Երկիր մոլորակի բնակչության գրեթե կեսն ունի մետեոկախվածություն: Դա նշանակում է, որ մագնիսական փոթորիկները որոշակի անհարմարություններ են ստեղծում նրանց համար: Այդ օրերին նման մարդկանց ինքնազգացողությունը վատանում է, նրանք ունենում են գլխացավ, գլխապտույտ, հոդացավ, տրամադրության անկում, զարկերակային ճնշման տատանում, սրտխփոց, քնի խանգարում:
Պատճառն այն է, որ օրգանիզմում խիստ նվազում է մելատոնինի արտադրությունը, որը պատասխանատու է իմունիտետի և կենսառիթմերի համար: Այդ օրերին օրգանիզմում արյան հոսքը դանդաղում է, ինչի հետևանքով գլխուղեղի թթվածնի մատակարարումը նվազում է: Գիտնականները նաև նկատել են, որ երկրագնդի հյուսիսային մասում տեղակայված երկրներում մագնիսական փոթորիկների ռիսկն ավելի մեծ է: Հայաստանում դրանք ոչ միշտ են զգալի:
18:52 08.07.2025
Բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքերՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Քննչական կոմիտեում ներկայումս քննվող մեկ այլ քրեական վարույթով կալանքի տակ գտնվող Ս.Կ.-ի մի խումբ կողմնակիցներ ՀՀ տարբեր բնակավայրերի մի շարք […] ...
18:46 08.07.2025
Ֆրանսիայի ԱԳՆ-ը Պուտինից պահանջել է զինադադար ՈւկրաինայումԵվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից հարվածների ակտիվացումից հետո։ Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։ Բարոն ասել է, որ նոր պատժամիջոցները կարող են լինել վերջին երեք տարվա ընթացքում ամենախիստը։ Բարոյի խոսքով՝ նոր պատժամիջոցները պատրաստվում են ամերիկացի սենատորների նախաձեռնությունների հետ […] ...
18:30 08.07.2025
Բուլղարիան ԵՄ-ից թույլտվություն ստացավ անցնել եվրոյի 2026 թվականի հունվարի 1-իցԵՄ խորհուրդը հայտարարեց Բուլղարիայում 2026 թվականի հունվարի 1-ից եվրոյի ներդրման համար անհրաժեշտ վերջին երեք իրավական ակտերի հաստատման մասին։ «Այսօրվանից Բուլղարիան զբաղեցնում է իր տեղը որպես եվրոգոտու 21-րդ անդամ։ Սա նշանավորում է Բուլղարիայի կողմից մանրակրկիտ անդամակցության գործընթացի գագաթնակետը, որը ներառում էր խիստ վերլուծություն և ինտենսիվ նախապատրաստություն։ Ես ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիային և բուլղար ժողովրդին այս մեծ […] ...
17:53 08.07.2025
Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացըԵրբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...
17:32 08.07.2025
Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...