12:31 01.05.2018
«Ինքս ինձ լիբերալ չեմ համարում, աշխարհում «իզմ»-երը կորցրել են իրենց նախնական նշանակությունը: Կարևորը մարդու երջանկությունն ու ազատությունն ապահովելն է, որը ոչ մի կապ չունի «իզմ»-ի հետ,- պատասխանելով պատգամավոր Հայկ Բաբուխանյանի՝ գաղափարախոսական տարբերություների մասին հարցին, ասել է Նիկոլ Փաշինյանը:
Պատասխանելով Բաբուխանյանի հարցին, թե «Ելք» դաշինքի նախընտրական ծրագիրն արմատապես տարբերվում է Նիկոլ Փաշինյանի այժմյան կարծիքից, մասնավորապես ԵԱՏՄ-Հայաստան անդամակցության մասին, Փաշինյանը պատասխանեց, որ նախընտրական ծրագրում իսկապես իրենք դեմ են քվեարկել Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին:
«Մենք դեմ ենք քվեարկել, ես ինքս էլ դեմ եմ քվեարկել, դրանում կան ռիսկեր, որոնք պիտի կառավարվեն: Մի իրավիճակ է, երբ ստիպված ես դրանց անդրադառնալ որպես ընդդիմության, այլ իրավիճակ է, երբ պետք է անդրադառնալ որպես իշխանություն: Տարբերությունն այն է, որ, որպես իշխանություն, դու պետք է այդ հարցերը ընկերներիդ հետ քննարկես ու գաս ընդհանուր հայտարարի, դրանք ուղղակի հայտարարութուններ չեն, այլ ժողովրդի կողմից ներկայացված թեկնածուի պարտավորություն: Ես այստեղ այս պահին հանդես եմ գալիս որպես Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիների շարժման ներկայացուցիչ և ներկայացնում եմ նրանց հավաքական տեսակետները և երբեմն ստիպված եմ վեր կանգնել իմ անձնական տեսակետներից»,- պատասխանել է Փաշինյանը:
Շարունակելով պատասխանել պատգամավորի այն դիտարկմանը, թե իրեն պաշտպանում են ծայրահեղ արևմտամետ գործիչներ՝ Սերգեյ Նավալին, Միխայիլ Սաակաշվիլին, ասաց, որ նոնսենս է համարում, որ ՀՀ-ում որևէ քաղաքական գործիչ լինի արևմտամետ, ռուսամետ, իրանամետ կամ ամերիկամետ:
«Հայաստանում պետք է գործունեություն ծավալեն միայն հայաստանամետ գործիչները»,- ասել է Փաշինյանը:
18:30 08.07.2025
Բուլղարիան ԵՄ-ից թույլտվություն ստացավ անցնել եվրոյի 2026 թվականի հունվարի 1-իցԵՄ խորհուրդը հայտարարեց Բուլղարիայում 2026 թվականի հունվարի 1-ից եվրոյի ներդրման համար անհրաժեշտ վերջին երեք իրավական ակտերի հաստատման մասին։ «Այսօրվանից Բուլղարիան զբաղեցնում է իր տեղը որպես եվրոգոտու 21-րդ անդամ։ Սա նշանավորում է Բուլղարիայի կողմից մանրակրկիտ անդամակցության գործընթացի գագաթնակետը, որը ներառում էր խիստ վերլուծություն և ինտենսիվ նախապատրաստություն։ Ես ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիային և բուլղար ժողովրդին այս մեծ […] ...
17:53 08.07.2025
Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացըԵրբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...
17:32 08.07.2025
Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...
17:25 08.07.2025
«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԵրևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...
17:11 08.07.2025
Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...