13:08 01.05.2018
«Վտանգավոր և անթույլատրելի եմ համարում կտրուկ շրջադարձերն արտաքին քաղաքական հարցերում, մենք տեսել ենք բազմաթիվ երկրներ, ովքեր փորձելով իրենց սուբյեկտիվ ընկալումները համապատասխանեցնել երկրի արդեն իսկ գոյություն ունեցող իրողություններին, երկիրը հանգեցրել են անհաջողությունների»,- պատասխանելով ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի այն դիտարկմանը, թե մեղմորեն պաշտպանում է իշխանության դիրքորոշումները արտաքին քաղաքականության հարցերում, ասել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Ես չեմ ասում, որ կողմ եմ քվերակել ԵԱՏՄ-Հայաստանի անդամակցությանը, ես ասում եմ, որ դա արդեն իրողություն է, և այդ իրողության հետ ցանկացած իշխանություն պետք է հաշվի նստի, խոսքը վերաբերում է երկրի ազգային պետական շահերը հաշվի առնելուն»,- նկատել է Փաշինյանը:
Կարինե Աճեմյանի մյուս հարցը վերաբերում էր այն բանին, թե համաձա՞յն է արդյոք Փաշինյանը, որ այս հաջողություններն արձանագրել է Հայաստանի իշխանությունների հանդուրժողականության, որդեգրած ժողովրդավարական սկզբունքների և ազատ մամուլի շնորհիվ, Փաշինյանը պատասխանեց.
«Այն, ինչ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ունեն բացառապես իրենց շնորհիվ, անկախության հռչակումից ի վեր այն տարածքը որ ունենք, սանտիմետր առ սանտիմետր, միլիմետր առ միլիմետր ազատագրել ենք ապօրինության և բեսպրեդելի ճիրաններից: Այդ ընթացքում զոհվել են տասնսակ ՀՀ քաղաքացիներ, հարյուրավոր քաղաքացիներ հայտնվել են բանտերում, և թող որևէ հանրապետական չակնկալի, որ մենք շնորհակալություն կհայտնենք, որ մեզ պադյեզդներում չեք գնդակահարել, որ մեզ բանտերում չեք թունավորել: Եվ ընդհանրապես, թող որևէ մեկը չակնկալի, որ մենք մեր հաղթանակների ու սկզբունքների համար պետք է շնորհակալություն հայտնենք որևէ մեկին. այդ ամենը մենք նվաճել ենք սեփական քրտինքի, տառապանքների, մեր ընտանիքներին ու երեխաներին զրկանքների ենթարկելու արդյունքում»:
«Հարգելի Նիկոլ, մենք ապրում ենք խորհրդարանական երկրում, շատ մեծ է այն բեռը, որ պատրաստվում եք վերցնել: Այդ բեռը ահավոր մեծ է լինելու, համոզվա՞ծ եք, որ կարողանալու եք, մանավանդ, որ Ձեր հայրն էլ դեմ է, որ դուք վարչապետ դառնաք,»- հարցրել է Աճեմյանը:
«Ես որևէ գործ չեմ սկսում, եթե համոզված չեմ, որ հաջողության կհասնեմ: Որևէ մեկին հիմք չեմ տվել իմ քաղաքական կենսագրությանը կասկածելու: Սա ժողովրդական շաժում է, կան տարբեր գաղափարներ, կարելի է քննարկել ու գալ ընդհանուր հայտարարի»,- պատասխանել է Փաշինյանը։
18:46 08.07.2025
Ֆրանսիայի ԱԳՆ-ը Պուտինից պահանջել է զինադադար Ուկրաինայում18:37 08.07.2025
UFC-ի պատմության մեջ ամենակեղծ և անհամապատասխան մրցակցությունն է. ԾառուկյանUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը գրառում է կատարել սոցցանցերում` անդրադառնալով թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիայի և բրիտանացի Փեդի Փիմբլեթի միջև հնարավոր մենամարտին: Օրեր առաջ կայացած տիտղոսային մենամարտում Տոպուրիայի նոկաուտով հաղթանակից հետո 30-ամյա Փիմբլեթը դուրս էր եկել օկտագոն: Սպասվում է, որ առաջիկայում բրիտանացին հնարավորություն կստանա մենամարտելու թեթև քաշային կարգի գոտու համար: «Իլյան ընդդեմ Փեդիի: […] ...
18:30 08.07.2025
Բուլղարիան ԵՄ-ից թույլտվություն ստացավ անցնել եվրոյի 2026 թվականի հունվարի 1-իցԵՄ խորհուրդը հայտարարեց Բուլղարիայում 2026 թվականի հունվարի 1-ից եվրոյի ներդրման համար անհրաժեշտ վերջին երեք իրավական ակտերի հաստատման մասին։ «Այսօրվանից Բուլղարիան զբաղեցնում է իր տեղը որպես եվրոգոտու 21-րդ անդամ։ Սա նշանավորում է Բուլղարիայի կողմից մանրակրկիտ անդամակցության գործընթացի գագաթնակետը, որը ներառում էր խիստ վերլուծություն և ինտենսիվ նախապատրաստություն։ Ես ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիային և բուլղար ժողովրդին այս մեծ […] ...
17:53 08.07.2025
Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացըԵրբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...
17:32 08.07.2025
Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...
17:25 08.07.2025
«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԵրևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...