17:22 14.10.2017
Երեկ երեկոյան հրդեհվել է Դիլիջանի ազգային պարկը հսկող մասնավոր ընկերության պահակակետերից մեկը: Այն հսկում էր անտառ մտնող ճանապարհներից մեկը, որպեսզի թույլ չտա ծառերի հատում և տեղափոխում: Նույն օրն ավելի վաղ ազգային պարկի պահպանման խնդիրները քննարկվել էին հենց Դիլիջանում: Բնապահպանության նախարարը ներկայացրել էր անտառահատռումների բացառման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
«Ամենախիստ պատասխանատվություն են կրելու բոլոր անձինք, ազգային պարկի վերից վար բոլոր այն պաշտոնատար անձինք ու պատասխանատուները, որոնք մատերի արանքով կնայեն, կամ որոնք իրենց անգործությամբ չեն ապահովի պատշաճ պահպանությունը: Որևէ բնակիչ ջերմություն ապահովելու համար որևէ խնդիր չի կարող ունենալ, որովհետև թափուկը անտառում այդ հնարավորությունը տալիս է, բայց երբ բնակիչը մտածում է, որ ինքը այնուամենայնիվ պետք է պահպանվող ծառը ոչնչացնի, հատի, որպեսզի իր այլ եկամտի աղբյուրներ ման գա, գտնի կամ բավարարի, սա անթույլատրելի է», — նշել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Անտառում փորձարկվում են սենսորներ, տեղադրվում են տեսախցիկներ, որոնք արձանագրելու են ծառերի հատումը, պահնորդներին են փոխանցելու ազդանշանը, ինչից հետո պահնորդները մեկնելու են դեպքի վայր՝ թույլ չտալու համար ծառահատումը: Անհրաժեշտության դեպքում ներգրավվելու է նաև ոստիկանությունը:
«Մենք ընդունել ենք ամբողջ ազգային պարկը պահնորդական վերահսկողության տակ: Հետագայում նաև զենք-զինամթերք ենք տրամադրելու պահնորդական ծառայությանը, որպեսզի ավելի խստագույն լինի վերաբերմունքը: Այո, միջադեպեր եղել են, արդեն, ցանկացել են հոգեբանական ճնշում գործադրեն մեր աշխատակիցների վրա», — տեղեկացրել է «Պանտեռա սիքյուրիթի» ընկերության հիմնադիր Վահե Դարբինյանը:
Դիլիջանում իրավիճակը ներկայացնելուց հետո ժամեր անց տեղեկություն է ստացվում, որ հրդեհվել է ազգային պարկի պահակակետերից մեկը: Սա մեկն է այն երեք ուղեկալներից, որոնք տեղադրվել են առավել ռիսկային հատվածներում՝ ապօրինի անտառահատումները բացառելու համար:
Օրվա ընթացքում տեղեկություն է տարածվում, որ միջադեպի հեղինակները եղել են մոտ 40 հոգի: Շրջապատել են հենակետը, դուրս հանել պահնորդներին ու հրդեհել պահակակետը:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ հրդեհը տևել է մեկ ժամից ավելի: Որպես պահակակետ օգտագործված տնակն ու դրա գույքն այրվել են ամբողջությամբ: Հրդեհը գրեթե ամբողջ ընթացքը տեսաձայնագրել է բնապահպանության նախարարի մամուլի խոսնակը:
«Ով է հրդեհել, կամ ինչպես է դեպքը տեղի ունեցել, դա արդեն իրավապահները կպարզեն, բայց համենայն դեպս առկա է այն փաստը, որ այս խստացված ռեժիմի դեմ կա բողոք, որի ապացույցն է այն, որ երկու անգամ միջպետական ճանապարհն էին փակել», — Շանթնյուզի հետ հեռախոսազրույցի ընթացքում նեկայացրել է բնապահպանության նախարարի մամուլի խոսնակը Մարինե Կարապետյանը:
«Հրդեհի մարումից հետո այսօր արդեն աշխատանքներ են տարվում շատ հսկիչ կետը վերականգնելու և աշխատանքները շարունակելու: հիմա էտ աշխատանքները տարվում են մասնավոր ընկերության կողմից», — Շանթնյուզին հեռախոսակապով հայտնեց նախարարության տեղեկատվության վարչության պետ Արմեն Վարդանյանը:
Բնապահպանության նախարարության հետ պայմանավորվածության համաձայն՝ մասնավոր ընկերությունը վերականգնելու է ուղեկալն ու շարունակելու է հսկել այդտեղով անցնող ճանապարհը՝ ապօրինի ծառահատումներ ու փայտի տեղափոխում թույլ չտալու համար:
17:52 22.07.2025
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և մտքեր փոխանակել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին: ...
17:40 22.07.2025
Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը ըստ Յամալի«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Իկեր Կասիլյաս։ Պաշտպաններ. Դանի Ալվես, Ժերար Պիկե, Սերխիո Ռամոս, Մարսելո։ Կիսապաշտպաններ. Զինեդին Զիդան, Լիոնել Մեսի, Նեյմար։ Հարձակվողներ. Ռոնալդինյո, Ռոնալդո, Կրիշտիանու Ռոնալդու։ ...
17:27 22.07.2025
Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստըԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը։ Համաձայն նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության՝ մանրամասն անդրադարձ է կատարվել վարչական ակտերի բողոքարկման դեպքում դրանց գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերանայման նպատակով շրջանառաության մեջ դրված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և […] ...
17:15 22.07.2025
Շուրջ 3 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող դպրոցի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Երասխահունի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը 2023-2025 թվականների ընթացքում, օգտագործելով ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև պաշտոնեական կեղծիքներ կատարելով, իրեն վստահված ֆինանսական միջոցներից հափշտակել է ընդհանուր շուրջ 3 մլն ՀՀ դրամ գումար: Մասնավորապես՝ դպրոցի տնօրենի հետ փոխկապակցված մի […] ...
17:03 22.07.2025
Հանրահայտ Յուդիթ Պոլգարն Արոնյանի մասին հուզիչ գրառում է կատարելՀունգարացի հանրահայտ շախմատիստուհի Յուդիթ Պոլգարը Լևոն Արոնյանի` Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարում հաղթանակի կապակցությամբ հուզիչ գրառում է կատարել սոցցանցերում, իսկ հետո Լևոնի հետ իր արխիվային լուսանկարներից հրապարակել: «Մարդիկ սիրում են հեքիաթներ, այն պատմությունները, որոնք պատմում են գլխավոր հերոսի դժվարին ուղու մասին: Ահա դրանցից մեկը: Նրա համար երկար ճանապարհ էր. Վայսենհաուսի առաջին […] ...