Ես ռազմագիտություն առարկայից քննություն չեմ հանձնում.Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+31.09 oC

Ես ռազմագիտություն առարկայից քննություն չեմ հանձնում.Նիկոլ Փաշինյան

15:29 01.05.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին այսպիսի հարց ուղղեc.

«Հակառակորդի ճամբարում աշխուժություն է նկատվում: Վարչապետի թեկնածու ընտրվելու դեպքում դուք պատերազմի ժամանակ կլինեք նաև գերագույն հրամանատար: Ձեր կարողությամբ, պատրաստակամությամբ  դուք պետք է որոշում կայացնեք պատերազմի ժամանակ: Առաջարկում եմ երկու իրավիճակ  և ակնկալում եմ կոնկրետ պատասխաններ՝

1. Հայաստանին սպառնացող անմիջական  վտանգ է առկա, և կառավարությունը հրահանգ ունի որոշում կայացնել զինված ուժերի կիրառման մասին:

2. Ինչպիսի՞ իրավական հիմնավորումներ եք տեսնում զինված ուժերի կողմից  ռազմական դիմակայության պայմաններում առանձին զինված միավորումներ ստեղծելու հնարավորւթյան մասին։

Փաշինյանը պատասխանեց, թե հարցը զարմացնում է, որովհետև արդեն 2 ժամից ավելի է քննարկում են, որ պետության մեջ որոշումների կայացումը պետք է ինստւտուցիոնալ բնույթ կրի:

«Հիմա, ի գիտություն ձեզ, ես 9-րդ դասարանի  ռազմագիտության քննություն չեմ հանձնում, և դուք  էլ ռազմագիտության պաշտոնաթող ենթսպա չեք: Հայաստանում կան ինստիտուտներ, կա գլխավոր շտաբ, կա Պաշտպանության  նախարարոյթուն: Վարչապետը, գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի դեպքում որոշում կայացնում է համապատասխան  ինստիտուտների կարծիքը լսելով: Ես կարող եմ ձեզնից ակնկալել տասնյակ հարակից հարցերի պատասխան, որպեսզի պատասխանեմ ձեր հարցին՝ սկսած նրանից, թե  ինչպիսի եղանակ է ակնկալվում: Ասելով,որ պատրաստ եմ կատարել ՀՀ վարչապետի պաշտոնը, ես նկատի չունեմ, որ ես Հանրապետության ամենուժեղ  էներգետիկն եմ, կամ տրասնպորտնիկը, հրետանավորը, հետախույզը, բժիշկը, օդաչուն, վարչապետի կարգավիճակը քաղաքական է առաջին հերթին: Ես ինձ մոտ կհրավիրեմ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի, ազգային անվտանգության համապաստախան պաշտոնյաներին, լսելով նրանց զեկույցը՝ կկայացնեմ որոշում»,- ասաց Փաշինյանը: 

 Կորյուն Նահապետյանը արձագանքեց, թե Փաշինյանը չի տիրապետում ոչ Սահմանադրությանը, ոչ  պաշտպանության մասին օրենքին:

«Քննություն եք հանձնում որպես վարչապետի թեկնածու, ոչ թե որպես ռազմագիտության քննություն հանձնող աշակերտ,»- ասաց Կորյուն Նահապետյանը: 

«Ես գայթակղությանը չեմ տրվի և հարցեր չեմ տա Ձեզ երթևեկության կանոնների մասին: Դուք, իսկապես ցավում եմ, շարունակում եք աչքի ընկնել գերազանցիկի եռանդով և, եթե թվում է, որ դուք տպավորություն եք թողնում, չափազանց սխալվում եք»,- ասաց Փաշինյանը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը

17:53 08.07.2025

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը

Երբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

17:40 08.07.2025

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

17:32 08.07.2025

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

17:25 08.07.2025

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

Երևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

17:11 08.07.2025

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...

Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում

17:00 08.07.2025

Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում

Օրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP