17:53 01.05.2018
Աժ-ում շարունակվում են ելույթները վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածության վերաբերյալ: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասաց, որ մտադիր չէր ելույթ ունենալ, սակայն որոշեց խոսել՝ լսելով Փաշինյանի ելույթը:
«Ես ուզում եմ տեսնել վարչապետի թեկնածուի՝ մարդու, ով տիրապետում է իրավիճակին: Լինել ընդդիմադիր քաղաքական գործիչ ավելի հեշտ է, ասել քննադատական խոսքեր իշխանության մասին, ավելի հաճելի է ժողովրդի համար, սակայն իշխանություն լինելն ավելի բարդ է: Փաշինյանի կողմից մտքեր են հնչում՝ մեր նպատակը մարդկանց երջանկություն ապահովելն է: Աշխարհում եթե որևէ մի իշխանության հաջողվել է երջանկություն ապահովել, ինձ մնում է մտածել՝ հիմա մենք երջանի՞կ ենք, թե՞ կույր: Մեր տնտեսությանը սպասում է թռիչքաձև զարգացման, ես պատկերացում չունեմ, որ երբևէ որևէ տնտեսություն թռիչքաձև զարգացում է ապրել: Այդպիսի բան պատմության մեջ չի եղել: Միշտ արձանագրվում են թռիչքաձև անկումներ, իսկ դրանից հետո մինչ թափանիվը սկսի պտտվել, 10 տարի է պետք»,- ասաց Գագիկ Մելիքյանը:
Նա նշեց, որ մեզ 10 տարի է պետք, որ այս թափանիվը նորից պտտենք:
«Իսկ ինչ վերաբերում է «Նաիրիտի» աշխատանքի հետ կապված իմ հարցին՝ ուզում եմ հիշեցնել, որ «Նաիրիտը» 96- ից չի աշխատում, և այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն իշխանության էր: Ինչո՞վ եք աճեցնելու բյուջեի եկամուտները 30 տոկոսով: Հրապարակում մի բան են ասում, ամբիոնից՝ մի բան: Բա մենք ո՞նց հասկանանք: Պետք չէ ժողովրդին սին պատրանքներով պահել. պատերազմը չի ավարտվել, շրջափակումը չի ավարտվել: Մենք ունենք տնտեսություն, որը պետք է աճեցնենք: Հակառակ պարագայում ուղղակի չենք կարող: Մենք երկար չենք կարող ապրել այս իրավիճակում: Սահմանում իրավիճակը լարված է, ամեն րոպե զանգ եմ ստանում։ Պարոն Փաշինյանը ինձ չհամոզեց ո՛չ իր տնտեսական, ո՛չ ռազմական գիտելիքներով»,- ասաց Գագիկ Մելիքյանը:
«Ինձ մնում է Աստված կանչել, Տե՛ր Աստված, փրկիր այս մարդուն իրենից»,- հավելեց նա:
17:53 08.07.2025
Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացըԵրբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...
17:32 08.07.2025
Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...
17:25 08.07.2025
«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԵրևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...
17:11 08.07.2025
Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...
17:00 08.07.2025
Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքումՕրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...