18:28 01.05.2018
«Վարչապետի ընտրության հարցը դադարել է կուսակցական կամ քաղաքական դիտվելուց առնվազն մեր գիտակցության մեջ, բոլորս, անկախ մեր կուսակցական և քաղաքական դիրքորոշումներից, պետք պատասխանենք մեկ հարցի՝ արդյո՞ք մեր գործընկեր Նիկոլ Փաշինյանը կարող է ստանձնել վարչապետի պաշտոնը և արդյո՞ք մեր հասարակության, մեր ժողովրդի ակնկալիքները կարդարանան»,- ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս:
Նա փորձեց գնահատել Նիկոլ Փաշինյանի կազմակերպչական կարողությունները իրավական տեսանկյունից՝ գնահատելով հանրահավաքային գործունեությունը՝չափանիշ ընդունելով այն, որ բոլորն ականատես են եղել, թե ինչպես էր Փաշինյանը հանրահավաքները, ճանապարհ փակելը համարում օրինական, քաղաքացիական անհնազանդության դրսևորումը՝ օրինական:
«ժողովուրդը կարծում էր, որ եթե դրանք օրինական են, ուրեմն ողջունելի են: Մեր գործընկերը խուսափեց ճանապարհ փակելու օրինականության մասին խոսելուց: Մենք բազմիցս ասել ենք, որ դա ակնհայտ ապօրինի է: Ինձ համար՝ որպես իրավաբան և որպես մարդ, կարևոր չափանիշ կա՝ եթե վարչապետի պաշտոնի համար հավակնող անձը, վստահ չլինելով իր գործողությունների օրինականությանը, իր հետնորդներին ուղղորդում է կամ չի կանխում ոչ իրավաչափ վարքագիծ իրականացնելուց, ինձ համար դա խնդիր է: Պետության ղեկը ստանձնող անձը պետք է գիտակցի իր գործողությունների բնույթը, ունակ լինի դրանց համար նման պատասխանատվություն կրել իր հետնորդների համար:
Որպես քաղաքացի՝ Նիկոլի նկատմամբ անձնական հարգանք ունեմ, նորմալ տղա է, լավ տղա է, բայց պետության ղեկը ստանձնելու տեսանկյունից խնդիր եմ տեսնում: Ես նման պատասխանատվություն չեմ տեսնում, անկեղծ ասած, և գուցե մեր գործընկերն ավելի հմտություններ ձեռք բերի, համոզված եմ՝ ապագայում կարող է հավակնել: Եթե ես դա տեսնեմ, իմ գործընկերներին կհորդորեմ, կոչ կանեմ, որ իրեն առաջադրեն որպես վարչապետ: Հիմա ես դա վտանգավոր եմ համարում: Արդյո՞ք հանրահավաքի կառավարումը կարող է համադրվել պետության կառավարման հետ: Մեր գործընկեր Նիկոլ Փաշինյանը դեռ պատրաստ չէ ստանձնել պետության ղեկը»,- եզրափակեց Գևորգ Կոստանյանը:
17:53 08.07.2025
Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացըԵրբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...
17:32 08.07.2025
Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...
17:25 08.07.2025
«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԵրևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...
17:11 08.07.2025
Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...
17:00 08.07.2025
Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքումՕրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...