13:26 16.10.2018
Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը այսօր ԱՄՆ դեսպանությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Իրանի և Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներին՝ խոսելով Հայաստանի վրա դրանց ազդեցության մասին:
Քենթը չի ժխտել, որ պատժամիջոցները կարող են բացասաբար անդրադառնալ ՀՀ տնտեսության և քաղաքականության վրա, սակայն, միաժամանակ, Իրանի իշխանությանը մեղադրել է ահաբեկչական գործողությունների համար՝ շեշտելով, որ հայերը պետք է զգոն լինեն:
«ԱՄՆ-ն հասկանում է, որ Հայաստանը օրհնված է իր ժողովրդով, քաղաքացիներով, բայց ունի դժվար հարևաններ: Մենք հասկանում ենք այն մարտահրավերները, որոնք ծառացած են ՀՀ առաջ տարածաշրջանային առևտրի համատեքստում, սակայն մեզ շարունակում են մտահոգել ռազմական և պետական տարրերը, որոնք իշխում են Իրանում, որոնք տարածաշրջանային անկայունություն են ստեղծում:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը աջակցում է ահաբեկչությանը: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կժամանի ձեր տարածաշրջան, Հայաստան գալուց առաջ կլինի Մոսկվայում: Հայաստանում նրա հետ հանդիպման ժամանակ այս թեմաներով կարող եք ակնկալել բաց քննարկումներ»,- մասնավորապես ասել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը:
15:40 26.06.2025
Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածըՀիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը։ Այն անցնում է Գեղարքունիքի մարզով (Մարտունու տարածաշրջան)։ Ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այժմ տեղադրվում են երկաթե արգելապատնեշները, լրացվում, խտացվում ու հարթեցվում են կողնակները։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...
15:32 26.06.2025
Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
15:25 26.06.2025
Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ«Փյունիկից» հեռացած կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ 27-ամյա Դավիդյանը «Փյունիկում» էր 2022 թ. հուլիսից, 98 խաղում նա 2 գոլ է խփել, կատարել 14 գոլային փոխանցում։ «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ լիգայում` ՖԱԼ-ում։ Ակումբն անցած մրցաշրջանում […] ...
15:17 26.06.2025
Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումըՊեկինում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ տարածաշրջանային թեմաներ: ...
14:57 26.06.2025
Երիտասարդական միջավայրի և դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակման հարցերը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգումԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «Երիտասարդական կենտրոնների/տարածքների մեթոդաբանություն» և «Դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակում»: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս ակտիվ համագործակցության և շահագրգիռ քննարկումների համար. «Կարծում եմ՝ ԿԳՄՍ նախարարության պարագայում հասարակական խորհուրդն […] ...