18:38 02.05.2018
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Իմ քայլը» նախաձեռնության կողմից կազմակերպված հանրահավաքը: Մինչ ելույթներին անցնելը, այն վարող, ՔՊ կուսակցության անդամ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այսօր էլ եղել են մի շարք համայնքներ, որոնք նույնպես միացել են իրենց:
Հարությունյանը թվարկեց այն համայնքները, որոնք միացել են և կոչ արեց շատ բուռն ծափահարել այդ համայնքների «խիզախ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին»: Այնուհետև նա ելույթի համար խոսքը փոխանցեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին: Վերջինս մոտեցավ բարձրախոսի մոտ, վառեց ծխարձակող գլանակը և ասաց.
«Հիշո՞ւմ եք այս ջահը, որ մեր գործընկերները վառեցին ԱԺ-ում: Հիշո՞ւմ եք՝ Շարմազանովն ինչ ասաց այդ ժամանակ. «շոուն չստացվեց»: Պարոն Շարմազանով, տեսա՞ք ազատության ջահն ինչպես վառեցինք Սփյուռքում, գյուղերում, մարդկանց սրտերում: Իսկ հիմա «շոու» բառի մասին: Էդ ի՞նչ շոու էիք սարքել երեկ: Էդ ովքե՞ր էին էդ մարդիկ, որոնց առաջին անգամ էինք տեսնում և լսում: Ի՞նչ էին խոսում, ո՞ւմ համար էին խոսում, ո՞նց կարելի է բացասական վարկանիշ ունեցող մարդկանց բերել հեռուստացույցի առաջ նստացնել և ստիպել, որ հարցեր տան ամենաբարձր վարկանիշ ունեցող մարդուն: Ես ուզում եմ մի կարևոր բան ասել՝ որքան մեզ հարվածեն, նման բաներ անեն, մենք ավելի բարձր ենք սկսելու բղավել «Նիկո՛լ, վարչապե՛տ»:
22:48 16.06.2025
Մեթադոն ձեռք բերած 39-ամյա տղամարդը ձերբակալվել է22:38 16.06.2025
Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները Delhi International Open-ումՀնդկաստանում ավարտվել է Delhi International Open շախմատի միջազգային մրցաշարը: Հայ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Մանուել Պետրոսյանը, նաև միջազգային վարպետ Արսեն Դավթյանը 10 հնարավորից վաստակել են 7.5 միավոր և զբաղեցրել համապատասխանաբար մրցանակային 8-րդ, 9-րդ և 19-րդ տեղերը: ...
22:25 16.06.2025
Պատերազմի մասշտաբները կմեծնա՞ն, ի՞նչ ազդեցություն կունենա Իրան-Իսրայել պատերազմը Հայաստանի վրաԻրան-Իսրայել հակամարտությունը շարունակվում և գնալով տարածքն ավելի ընդգրկուն է դառնում: Կողմերի միջև, սակայն, խնդրի կարգավորման որևէ հնարավորություն դեռևս գոնե թե հրապարակայնորեն չի նկատվում, փոխարենն ավելանում են ավերածությունները, զոհերն ու վիրավորները: Ի՞նչ իրավիճակ է այս փուլում և ի՞նչ ազդեցություն կարող է շարունակվող պատերազմն ունենալ Հայաստանի վրա. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է արևելագետ, պատմական […] ...
22:11 16.06.2025
Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույսՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայանիստ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս և մոտ 10 գրամ չորացված կանեփ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
21:49 16.06.2025
Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...
21:27 16.06.2025
Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՎերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...