12:26 04.05.2018
Լոնդոնի «Արսենալ»-ը ձախողվեց Եվրոպա լիգայի խաղարկությունում և այդկերպ կորցրեց նաև Չեմպիոնների լիգայում հայտնվելու միակ իրական հույսը: Սա նշանակում է, որ «Զինագործները» մրցաշրջանը կավարտեն առանց տիտղոսի:
Երեկ Արսեն Վենգերի թիմը կիսաեզրափակչի պատասխան խաղում Մադրիդում 0:1 հաշվով պարտվեց «Աթլետիկո»-ին
Հիշեցնենք, որ այս թիմերի միջև առաջին խաղը կայացել էր Լոնդոնում: Հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ կայացած խաղին մասնակցեց ընդամենը 22 րոպե: Մխիթարյանը խաղադաշտում փոքր-ինչ ակտիվացրեց խաղը, անգամ գոլ խփելու հնարավորություն ունեցավ, այնուամենայնիվ, թիմին փրկել չկարողացավ: Չնայած, շատերի պնդմամբ, եթե Մխիթարյանը խաղադաշտ դուրս գար առաջին րոպեներից, գուցե ընթացքն այլ լիներ:
Խաղից հետո կազմակերպված ասուլիսին «Արսենալ»-ի գլխավոր մարզիչը, անդրադառնալով հանդիպմանը, նշել է, որ այն աշխույժ և դիտարժան էր, իրենք ներդրեցին իրենց ողջ ուժերը, բայց մրցակիցն ավելի ուժեղ գտնվեց և դուրս եկավ եզրափակիչ:
«Շնորհավորում եմ «Աթլետիկո»-ին: Կարծում եմ, որ այս թիմը հաղթանակ կտանի նաև եզրափակիչ մրցավեճում: Մենք կարող ենք ցավ ապրել, կարող ենք վշտանալ, եթե նայենք առաջին և պատասխան խաղերում ստեղծած գոլային պահերի քանակին: Շատ հիասթափված և վշտացած եմ: Դժվար է ընդունել պարտությունը 180 րոպե այսպիսի խաղ ցուցադրելուց հետո: Հիմա ակումբը պետք է մտածի, թե ինչ է անելու հաջորդ մրցաշրջանում: Ես չափազանց վշտացած եմ: Ցավոք, այսպիսի պահեր էլ ենք ստիպված լինում ապրել: Ֆուտբոլը դաժան է լինում: Այն հաճելի պահեր է պարգևում, բայց երբեմն, ինչպես այսօր, նաև տառապանք է պատճառում»,- ասել է Վենգերը:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում հեռանալու է անգլիական ակումբից:
Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 16-ին՝ ֆրանսիական Լիոն քաղաքում: Հաղթողի տիտղոսը կվիճարկեն «Աթլետիկո»-ն և «Մարսել»-ը: Այդ հանդիպումը կարող եք դիտել «Շանթի» և «Շանթ պրեմիումի» եթերում:
11:30 29.06.2025
Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմ11:15 29.06.2025
Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված տուրիստական նավը խորտակվել էՎլադիվոստոկի մոտակայքում հրդեհված «Մերլիոն» զբոսանավը խորտակվել է Պետրոս Մեծի ծոցի ջրերում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Հրդեհի պահին նավի վրա եղել է 12 մարդ։ Նրանց բոլորին դուրս են բերել անցնող նավերը։ Միջադեպի պատճառները դեռևս հետաքննվում են։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տուրիստական նավը պատկանում է «Կորսար» ընկերությանը։ Պրիմորսկիի տրանսպորտի քննչական վարչությունը հայտարարել է, […] ...
11:06 29.06.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 30-ին, ժամը 10:30-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան 6-րդ, Էրեբունի, Վարդաշեն 3-րդ, 6-րդ, Ջրաշեն 1-ին, Նոր Արեշ 11-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:00 29.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:40 29.06.2025
Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել ՍերբիանԲելգրադում ցուցարարները կոչ են արել քաղաքացիական պատերազմով ոչնչացնել Սերբիան, սոցիալական ցանցերում հայտարարել է Սկուպշտինայի (խորհրդարանի խոսնակ) խոսնակ և նախկին վարչապետ Անա Բրնաբիչը։ Բողոքի ցույցի մասնակից ուսանողներն ու ընդդիմության կողմնակիցներն ավելի վաղ հրավառ նյութեր և այլ առարկաներ էին նետել նախագահական վարչակազմի դիմաց գտնվող այգում ոստիկանական պատնեշի վրա։ Զինված ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և մահակներ, հետ […] ...
10:20 29.06.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհըՀունիսի 28-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և թփուտներ։ Ծավալված օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է արագորեն […] ...
10:08 29.06.2025
Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոնՆիդերլանդները պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: Ռումինիայում ավարտված մրցաշարի եզրափակչում վճռորոշ է եղել ինքնագոլը. գնդակը սեփական դարպասն ուղարկել է Իսպանիայի Մ19 հավաքականի և «Վալենսիայի» երկրորդ թիմի դարպասապահ Ռաուլ Խիմենես Լատորեն: ...