Ադրբեջանի Մեջլիսը ռուս հայտնի կանանց` Արցախ այցելելու կապակցությամբ բողոքի նոտա է հղել ՌԴ Պետդումային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+18.09 oC

Ադրբեջանի Մեջլիսը ռուս հայտնի կանանց` Արցախ այցելելու կապակցությամբ բողոքի նոտա է հղել ՌԴ Պետդումային

18:32 18.10.2018

Ադրբեջանի խորհրդարանի (Մեջլիս) պատգամավորները ռուս հայտնի կանանց՝ Արցախ այցելելու կապակցությամբ բողոքի նոտա են հղել ՌԴ Պետդումայի ղեկավարությանը:

Բողոքի նամակի տակ ստորագրել են ռուս-ադրբեջանական միջխորհրդարանական խմբի ղեկավար Ալի Հուսեյնլին և Ադրբեջանի ռուսական համայնքի ղեկավար Միխայիլ Զաբելինը:

Հիշեցնենք, որ ՌԴ-ում հայտնի կին հասարակական գործիչների խումբը Արցախ էր այցելել հոկտեմբերի 7-ին, և սահմանային հատվածում տեղի ունեցած միջոցառման ժամանակ խաղաղության կոչեր հղել հակամարտող կողմերին:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է անում արագացնել Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին

12:28 07.05.2025

Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է անում արագացնել Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է արագացնի Ուկրաինայի անդամակցության գործընթացը և Կիևի հետ սկսի էական բանակցություններ արդեն 2025 թվականին։ «Մենք պետք է արագացնենք Ուկրաինայի՝ մեր միությանը անդամակցելու ուղին։ Սա միայն Ուկրաինայի ձգտումը չէ։ Այն կարող է լինել անվտանգության ամենահուսալի երաշխիքը։ Մենք ջանասիրաբար աշխատում ենք Ուկրաինայի հետ՝ անդամակցության բանակցությունների […] ...

Արվեստի ստեղծագործությունների առքուվաճառքի կանոնակարգման նպատակով օրենքի նախագիծ է մշակվել

12:22 07.05.2025

Արվեստի ստեղծագործությունների առքուվաճառքի կանոնակարգման նպատակով օրենքի նախագիծ է մշակվել

ՀՀ  կառավարությունը հանդես է եկել կարեւոր օրենսդրական նախաձեռնությոմբ, որը նոր էջ է բացում արվեստի ստեղծագործությունների առքուվաճառքի կանոնակարգման, ներգրավված բոլոր շահառուների շահերի պաշտպանության, արվեստի դաշտում շուկայական նոր հարաբերությունների ձեւավորման տեսանկյունից: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ Ազգային ժողովի՝ մայիսի 7-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագիծը՝ կից […] ...

Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի ամսական աշխատավարձը առնվազն 220 հազար դրամ է. փոխնախարար

12:15 07.05.2025

Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի ամսական աշխատավարձը առնվազն 220 հազար դրամ է. փոխնախարար

Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը Ազգային ժողովի նիստում արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությանը, որով վերջինս քննադատել էր զինծառայողներին վճարվող ցածր աշխատավարձերը՝ նշելով օրական 1700 դրամի չափը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արման Սարգսյանը հերքեց այս տվյալը։ «Օրական 1700 դրամ աշխատավարձ առհասարակ չունենք։Մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողները ստանում են օրական առնվազն 4 հազար դրամ, իսկ դա […] ...

Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը. նախատեսվում է «արգելոց-թանգարան» եզրույթը փոխարինել «հնավայր-թանգարան» եզրույթով

12:07 07.05.2025

Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը. նախատեսվում է «արգելոց-թանգարան» եզրույթը փոխարինել «հնավայր-թանգարան» եզրույթով

Մայիսի 7-ին խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում օգտագործվում է «արգելոց» բառը, ինչը չի համապատասխանում միջազգային տերմինաբանությանը: Նախատեսվում է «արգելոց-թանգարան» եզրույթը փոխարինել «հնավայր-թանգարան» եզրույթով: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է […] ...

SHANTNEWS

12:00 07.05.2025

SHANTNEWS

50-ամյա տղամարդու մոտ և մեքենայում մարիխուանա է հայտնաբերվել

11:57 07.05.2025

50-ամյա տղամարդու մոտ և մեքենայում մարիխուանա է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը թմրանյութ է պահում և օգտագործում: Քրեական ոստիկանները և մարզի պարեկները, համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, Դալարիկ-Քարակերտ ճանապարհին 50-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և իր վարած «Քրայսլեր» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխել են վարչություն: 50-ամյա աշնակցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 3 […] ...

BACK_TO_TOP