Մորուքը մոդայիկ է, բայց դա ժամանակավոր է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

Մորուքը մոդայիկ է, բայց դա ժամանակավոր է

22:54 20.10.2018

Գեղեցկության չափանիշները փոխվում են, բայց ոչ շատ արագ: Դրա վրա ազդում են թե՜ ԶԼՄ-ները, և թե՜ նորաձևությունն ու ժամանակակից մշակույթը: Մինչդեռ մարդիկ գեղեցկության  մասին իրենց պատկերացումները շատ ավելի  հաճախ են փոխում՝ անգամ ոչ թե  տարիների, այլ ամիսների ընթացքում: Այդ չափանիշները նույնիսկ կարող են պահի ազդեցության տակ փոխվել: Պատճառն այն է, որ անընդհատ փոխվում են մեր հայացքները, համացանցի դարաշրջանում այդ  հայացքներն ու գեղեցկության ընկալումը փոխվում են շատ ավելի արագ՝ նայած, թե ինչ է թելադրվում:

Պատճառն այն հազարավոր լուսանկարներն են, որոնք  մենք թերթում ենք, որոնք, անկախ մեր կամքից, ամեն օր համացանցում մեր աչքի առաջ են հայտնվում:

Օրինակ՝  Սիդնեյի համալսարաններից մեկում հետազոտության ժամանակ կանանց ցույց են տվել 60 տղամարդկանց  լուսանկարներ և խնդրել գնահատել նրանց 3 վայրկյանի ընթացքում:

Պարզվել է,  որ եթե  նախորդ դեմքը համակրելի է  թվում, հաջորդին նույնպես համակրելի են համարում և հակառակը՝  եթե  նախորդը համակրելի չի թվում, հաջորդը նույնպես այդ տպավորությունն է  թողնում: Բացատրությունը շատ պարզ է՝ ուղեղը չի կարողանում շատ արագ գնահատել  հաջորդող ինֆորմացիան ու պարզապես որոշ դեպքերում «ծուլանում» է , կրկնում է  նախկին վիզուալ ինֆորմացիան: Դա կոչվում է սերիական կախվածություն:

Գեղեցկությունն, այսպիսով , փոփոխական  հասկացոթյուն է, որը ստիպում է անընդհատ նոր չափանիշներ ընտրել:  Գուցե  հենց դա է պատճառը՝ մարդիկ նոր զուգընկերներ են անընդհատ փնտրում:

ԱՐԱԳ ՀԱՅԱՑՔԻ ԷՖԵԿՏԸ

Եթե ձեզ թվում է, թե համացանցում շատ ավելի համակրելի մարդիկ կան, քան իրական կյանքում, ապա  պատճառն արագությունն է, որով դուք թերթում եք նկարները:  Գիտնականները պարզել են , որ եթե շատ ուշադիր ու երկար չենք նայում դիմացինի դիմագծերին՝  ապա նա համակրելի է թվում:

Улыбающаяся девушка

Նույն արագ հայացքի պատճառով մենք կարող ենք չնկատել իսկապես գեղեցիկ մարդուն  ու բաց թողնել նրա հետ շփվելու հնարավորոթյունը, պարզապես  չնկատել  նրան: Դա կոչվում է արագ հայացքի էֆեկտ:

Փաստորեն դա խաբուսիկ հայացքն  է՝ ունի և՜ դրական, և՜ բացասական հետևանքներ:

Այնպես որ, եթե  այսօր կամ անգամ այս պահին ձեզ դուր են գալիս մորուքով կամ արհեստականորեն մեծացրած շրթունքներով կանայք՝  դա ժամանակավոր է: Պատճառն այն է, որ համացանցում, հեռուստատեսությամբ այդպիսիք չափազանց շատ  են, և մեր ուղեղը պարզապես երբեմն ինքնաբերաբար ընկալում է նրանց որպես համակրելի:  Գեղեցկության չափանիշները  կարող  են շատ արագ փոխվել, այնպես, ինչպես նորաձևությունը: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP