09:36 07.05.2018
Կրթության և գիտության նախարարությունը կոչ է անում Շիրակի պետական համալսարանի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին ձեռնարկել բոլոր միջոցներն ուսումնական հաստատությունում բնականոն ուսումնական գործընթացը վերականգնելու համար: Նախարարությունից հայտնում են, որ անթույլատրելի է բուհում ծագած աշխատանքային չկարգավորված հարաբերությունները տարածել ուսանողների վրա, հատկապես նրանց համար այս պատասխանատու շրջանում, երբ առաջիկայում հերթական քննաշրջանն է և նման դրսևորումները կարող են լուրջ հետևանքներ ունենալ ակադեմիական արդյունքների վրա: Անդրադառնալով ամիսներ շարունակ Շիրակի պետական համալսարանում ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտին` ԿԳՆ-ից տեղեկացնում են, որ այդ խնդիրները բազմիցս քննարկվել են Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչների, մասնավորապես՝ նախկին նախարար Լևոն Մկրտչյանի և ՇՊՀ կառավարման խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանի մասնակցությամբ: Արդյունքում պայմանավորվածություն էր ձեռքբերվել աշխատանքային խնդիրները լուծել բացառապես իրավական ճանապարհով:
Առաջած խնդիրների լուծման լավագույն տարբերակը, ըստ նախարարության, կառավարման խորհրդի արտահերթ նիստ հրավիրելն է` մտահոգիչ հարցերից բխող օրակարգով:
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հերքում են տեղեկատվությունը, թե ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը այսօր կլինի Գյումրիում:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Շիրակի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները նստացույց էին սկսել, որով պահանջում էին ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը:
08:07 14.08.2025
ՃՏՊ Արմավիր-Մրգաշատ ավտոճանապարհինՕգոստոսի 13-ին, ժամը 19։21-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին՝ Մրգաշատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արմավիր-Մրգաշատ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Nissan», «VAZ» և «Volkswagen» […] ...
08:00 14.08.2025
Բարսեղյանի ճակատագրական վրիպումը. «Սլովանը» լքում է ՉԼ-ն«Կայրաթը» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Բրատիսլավայում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է «Սլովանին» (4:3)։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:0 հաշվով հօգուտ «Սլովանի»։ 30-րդ րոպեին տանտերերի միակ գոլը խփել է կիսապաշտպան Ռոբերտ Մակը։ «Սլովանի» կազմում ամբողջ խաղին մասնակցել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։ Վերջինս չի կարողացել արդյունավետ իրացնել 11 մետրանոցը դուրս թողնելով «Սլովանին» […] ...
23:59 13.08.2025
Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակերԵրևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակում է համայնքային հողերն ապօրինի կառուցված ավտոտնակներից, ինքնակամ կառույցներից և զավթված հողատարածքներից ազատելու գործընթացը։ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակեր՝ խաղահրապարակներով և կանաչապատ գոտիներով։ Նույն աշխատանքներն իրականացվեցին նաև Հալաբյան փողոցի 31 հասցեում․ ապամոնտաժվեցին ապօրինի ավտոտնակներն ու ցանկապատերը, և տարածքում կկառուցվի նոր, հարմարավետ […] ...
23:56 13.08.2025
Մեծ Բրիտանիան պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմՄեծ Բրիտանիան արդեն սկսել է հակառուսական պատժամիջոցների մեկ այլ փաթեթի պատրաստումը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ «Կարևոր է հիշեցնել գործընկերներին, որ մենք նույնպես պատրաստ ենք մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը, հատկապես տնտեսական ոլորտում՝ պատժամիջոցների և ավելի լայն միջոցառումների միջոցով, անհրաժեշտության դեպքում։ Դուք արդեն կարող եք տեսնել այդ միջոցառումների արդյունքները, և մենք՝ Մեծ […] ...
23:51 13.08.2025
Վարագավան-Տավուշ ճանապարհի՝ 13.4 կմ հատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներՀ-82 /Հ-37/-Վարագավան-Տավուշ-/Հ-36/ ճանապարհի կմ5+600+կմ19+020 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 13.4կմ է։ Այս պահին տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Այդ մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Ասֆալտբետոնե ծածկի տեղադրումից հետո նորոգվող ճանապարհը կգծանշվի, կհարթեցվեն կողնակները, կտեղադրվեն ուղղորդիչ սյուներ։ ...
23:48 13.08.2025
Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» դուրս է եկել ՉԼ որակավորման փլեյ-օֆֆՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում ոչ-ոքի (1-1) է գրանցել լեհական «Լեխի» հետ։ Դաշտի տերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Բելգրադի թիմը դիմակայությունում հաղթել է 4-2 հաշվով և դուրս եկել որակավորման փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսի» հետ։ ...