12:02 07.05.2018
«Ես չեմ կարծում որ առնետավազք է տեղի ունեցել, երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել, և քաղաքական ուժերը գնացել են այն ճանապարհով, որով պետք է գնային ըստ ժողովրդի պահանջի: Իրար վրա հույս դնելու խնդիր չկա: Փաշինյանն ասել է, որ գնում է հաշտության ու համերաշխության ճանապարհով: Ժամանակին եղած հազար ու մի տարաձայնությունների դեպքում էլ նա պատրաստ է աշխատել բոլոր ուժերի հետ: Էս համատեքստում պետք է փոխել ընդհանուր մթնոլորտը, զերծ մնալ նմանատիպ որակումներից՝ առնետավազք կամ չգիտեմ ինչ: Վերջին հաշվով ես սխալ եմ համարում նման որակում տալը, ու նաև սխալ է պարտադրել որևէ մեկին սեփական սկզբունքներից հրաժարվելը» ,- ասել է Էդմոն Մարուքյանը ԱԺ ճեպազրույցի ժամանակ, երբ լրագրողները հարցրել են վերջին օրերին ԱԺ հանրապետական և ՀՅԴ խմբակցության պատգամավորների որոշման մասին՝ վայր դնել իրենց մանդատները և հրաժարվել իրենց կուսակցական պատկանելությունից:
16:19 08.07.2025
Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...
16:14 08.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակըՀուլիսի 7-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Էրլ Քորթնի Ռեթրիի հետ։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ 80» նախաձեռնության վերաբերյալ՝ ընդգծելով ներառականության և հավասարակշռության ապահովման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության օրակարգի […] ...
16:00 08.07.2025
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի հետևողական աջակցությունը միջազգային իրավական մեխանիզմներինՀուլիսի 7-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի՝ Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում ընդգծել է Հայաստանի հետևողական աջակցությունը միջազգային իրավական մեխանիզմներին՝ ուղղված միջազգային իրավունքի կոպիտ խախտումների կանխմանը և հաշվետվողականության ապահովմանը։ Այս համատեքստում […] ...
15:52 08.07.2025
Վարչապետն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին՝ բանկի նախագահ Սերհաթ Կոկսալի գլխավորությամբ: Անդրադարձ է կատարվել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին և ապագա նախաձեռնություններին: Վարչապետը կարևորել է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ֆինանսավորումն ու բիզնես նախագծերին աջակցությունը: Սերհաթ Կոկսալը շնորհակալություն է հայտնել Սևծովյան […] ...
15:44 08.07.2025
2 օրում բացահայտվել է ավազակության դեպքը. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2025 թվականի հունիսի 30-ին ավարտվել է հունիսի 12-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հունիսի 12-ին Վանաձոր ուղևորվող 2 անձինք դանակի միջոցով բռնություն են գործադրել ճանապարհից իրենց միացած օտարազգի քաղաքացու նկատմամբ՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ: Արդյունքում, քաղաքացիներին […] ...
15:36 08.07.2025
Պաղպաղակի կասեցված արտադրամասը կվերսկսի գործունեությունըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Էդուարդ Կարապետյանին պատկանող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արագածոտնի մարզ, ք. Ապարան): Որոշման հիմքը լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքներն են, համաձայն որոնց՝ այս տնտեսավարողի կողմից արտադրվող պաղպաղակի երկու արտադրատեսակներում՝ «Փափուկ պաղպաղակի հումք վանիլային» և «Փափուկ պաղպաղակի հումք շոկոլադային», նախկինում հայտնաբերված անհամապատասխանությունները վերացվել են: ...