18:45 20.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով քաղաքապետարանում են հյուրընկալվել Երևանի նախկին քաղաքապետները՝ Սուրեն Աբրահամյանը և Վահագն Խաչատրյանը:
Որոշ ժամանակ առաջ Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահմյանն Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ Հայկ Մարությանի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չի ստացել:
«Ես նույնիսկ պատրաստվել էի՝ ինչ պիտի հագնեմ, ոնց պիտի հագնեմ, բայց, ցավոք, հրավեր չեմ ստացել»,- ավելացրել էր նա:
SHANTNEWS.am-ն այսօր կայացած հանդիպումից հետո հետաքրքվել է, թե արդյո՞ք սա նշանակում է, որ Երևանի նախկին քաղաքապետն էլ «նեղացած չէ» նորընտիր քաղաքապետից.
«Նախ՝ ուզում եմ հանդիպման բարոյական և մարդկային կողմին գնահատական տալ. ես շատ տպավորված եմ, ինչու չէ, նաև շոյված, որ քաղաքապետն ինքն անձամբ զանգահարեց և հրավիրեց: Ինչ վերաբերում է նեղացած լինելուն, էլ նեղացած չեմ», – ասաց Աբրահամյանը:
Ըստ Աբրահամյանի՝ մեկ տիրոջ գուրգուրանքով ու աշխատանքով խնդիրները չեն լուծվի: Ամեն մի երևանցի իրեն պետք է տեր զգա:
1998-1999թթ. Երևանի քաղաքապետի պաշտոնն զբաղեցրած Սուրեն Աբրահամյանն ասաց, որ Հայկ Մարությանի հետ նաև Երևանի տոնակատարությանը վերաբերող հարցեր են քննարկել:
Հարցին՝ ի՞նչ խորհուրդ է տվել Երևանի նորընտիր քաղաքապետին, Սուրեն Աբրահամյանը պատասխանեց.
«Էդպես հանձնարարություն չի եղել, ընդհակառակը, Ես և Վահագն Խաչատյանը մեր պատրաստակամությունը հայտնեցինք մեր խորհուրդներով, պատկերացումներով աջակցելու համար: Մենք պատրաստ ենք նրան օգնել, որովհետև ինքն իր վարքագծով մեզ գերեց և մենք էլ ուզում ենք, որ ինքը՝ որպես քաղաքապետ, Երևանը շատ շուտ կայանա»:
Աբրահամյանի խոսքով՝ որևէ հարցում անհամաձայնություն չի եղել, և եթե Հայկ Մարությանը հանդիպման նոր հրավեր ուղարկի, սիրով կընդունի հրավերը:
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
17:21 05.08.2025
57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:11 05.08.2025
Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովումԹուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...