Քաղաքամայր Երևանը տոնում է 2800-ամյա հոբելյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+40.09 oC

Քաղաքամայր Երևանը տոնում է 2800-ամյա հոբելյանը

10:18 21.10.2018

Երևանն այս տարի նշում է հիմնադրման 2800-ամյակը: Տոնական օրվա հանդիսությունները կմեկնարկեն Ստեփան Շահումյանի հրապարակից՝ մարաթոնով:

Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 8-րդ դարում՝ Էրեբունի անվամբ։ Ըստ Վանում գտնված սեպագիր տարեգրության՝ Արգիշտի Ա-ն իր ղեկավարման 5-րդ տարում կառուցել է Էրեբունի քաղաքը։ 1950 թվականին Արին-Բերդի բլրի վրա գտնված մի սալաքարի վրա արված գրությունը թույլ է տալիս նույնականացնել Էրեբունի և Երևան քաղաքները։ Սալաքարի վրա գրված է. «Խալդի աստծո զորությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի՝ ի հզորություն Բիայնիլի երկրի և ի սարսափ թշնամի երկրների: Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր…»։

Օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել քաղաքապետ Հայկ Մարությանը․

«Սիրելի երևանցիներ, շնորհավորում եմ ձեզ Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ: Սա ոչ միայն Երևանի բնակիչների, այլև բոլոր այն մարդկանց տոնն է, ովքեր սիրում են Երևանը և այն համարում իրենց հարազատ վայրը: Չէ որ Երևանն ամբողջ հայության մայրաքաղաքն է: Ցանկանում եմ, որ մեր Երևանը, չնայած իր պատկառելի տարիքին, լինի միշտ երիտասարդ և ուժերով լի քաղաք: Այս օրերին շնորհավորանքներ եմ ստանում աշխարհի բազմաթիվ անկյուններից, շնորհավորում են ձեզ, սիրելի երևանցիներ: Ուզում եմ հատկանշել, որ այսօր վաղ առավոտյան սկսվում են մեր տոնական միջոցառումները, Երևանի տարբեր հատվածներում լինելու են տարաբնույթ հանդիսություններ, նորաձևության ցուցադրություն, թեմատիկ բեմեր, հեծանվավազք, ի դեպ, որի մեկնարին մասնակցելու եմ նաև ես: Ամբողջ օրը շրջելու եմ մայրաքաղաքում, հանդիպելու եմ ձեզ, շնորհավորելու ենք միմյանց ու միասին տոնելու ենք մեր քաղաքի հոբելյանը: Համոզված եմ, որ անչափ հիշարժան ու հագեցած օր ենք անցկացնելու: Երեկոյան՝ 19:30-ին Հանրապետության հրապարակում կմեկնարկի գլխավոր միջոցառումը՝ տոնական գալահամերգը, որը, հուսով եմ, դրական լիցքեր ու հաճելի ակնթարթներ կպարգևի ձեզ: Տոնական երեկոն հագեցած կլինի օրվա խորհրդով ընտրված երևանյան երաժշտությամբ, նաև պատմական անդրադարձով, Երևանի կենսագրությանը և մեր օրերի մայրաքաղաքը ներկայացնող բեմականացումներով, իսկ ավարտին՝ հրավառություն:

Եվս մեկ անգամ ի սրտե շնորհավորում եմ, սիրելի երևանցիներ, սիրում եմ ձեզ, բոլորիս բարձր տրամադրություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 05.08.2025

SHANTNEWS

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

17:54 05.08.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

17:45 05.08.2025

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

17:34 05.08.2025

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

17:21 05.08.2025

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

17:11 05.08.2025

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...

BACK_TO_TOP