11:12 21.10.2018
Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում առավոտյան ժամը 8-ին սահմանված կարգով ընտրատեղամասերը բացվել են։
14/11 ընտրատեղամասում տեխնիկական սարքերի հետ խնդիր չի արձանագրվել։ Սակայն դիտորդական առաքելություն իրականացնողներն արձանագրել են, որ չհրկիզվող պահարանը բոլորի ներկայությամբ չի բացվել։ Այս մասին հայտնում է Тert․am-ը։
Թեկնածուներից Վարդան Առաքելյանի վստահված անձը՝ Վարդան Մելիքյանը, տեղամասում ականատես է եղել ընտրողին ուղղորդելու դեպքի։ Ըստ նրա՝ հանձնաժողովի անդամը մատով ցույց է տվել, թե ում պետք է ընտրել։
Սակայն հանձնաժողովի նախագահ Աննա Գալստյանը պարզաբանեց, թե միայն ցույց է տվել, որտեղ պետք է ընտրել։ Նրա խոսքով՝ կինը լավ չի տեսել, եղել է թեկնածուներից մեկի մայրը և զուտ քվեաթերթիկն է ցույց տվել։
Խնդիրն այն է, որ վստահված անձի արձանագրած խախտումը չի ստորագրում հանձնաժողովի նախագահը՝ պնդելով, որ խախտում չկա։
«Նկատել է նաև Դիանա Գասպարյանի վստահված անձը, մենք արձանագրել ու ստորագրել ենք, սակայն մատյանում չի արձանագրում։ Եթե նույնիսկ իմ թեկնածուի մայրը լիներ, միևնույնն է, իրավունք չկա մատով ցույց տալու»,- ասաց նա։
Վարդան Մելիքյանը նաև նկատեց, որ հանձնաժողովի նախագահը խախտումները չի գրանցում՝ ասելով, թե «մանկապարտեզ չէ»։
«5 եք ստանում, ապրեք»,- դիմելով վստահված անձին՝ ասաց հանձնաժողովի նախագահը։
Վստահված անձինք նաև տեղեկացրին, որ հանձնաժողովի անդամի կողմից չի կնքվել ընտրողի անձնական տվյալների թերթիկը։
Բացի դրանից, նկատվել է, որ ընտրողների մեծամասնությունը նկարում է իրենց քվեաթերթիկները, ինչը նկատել են հանձնաժողվի անդամները, որոնք հորդորել են ջնջել լուսանկարները:
18:32 28.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության և համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։ Արարատ Միրզոյանը և Ռաշիդ Մերեդովը մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
18:22 28.06.2025
Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակելՄիջազգային օլիմպիական կոմիտեն տեսանյութ է պատրաստել՝ նվիրված հայ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանի անցած ուղուն։ «Պատմություն կերտելով իր երկրի համար և ապացուցելով, որ համբերությունը գլխավորն է։ Արթուր Դավթյանից պահանջվեցին երեք Օլիմպիական խաղեր՝ սպորտային մարմնամարզությունում Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը նվաճելու համար, իսկ չորրորդում՝ Փարիզ-2024-ում, նա բրոնզը փոխեց […] ...
18:12 28.06.2025
The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականինԻսրայելը Իրանի դեմ գործողության նախապատրաստությունը սկսել է 2010 թվականին։ Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իսրայելական հետախուզական ծառայությունների փաստաթղթերին։ Հոդվածում նշվում է, որ մի քանի տարի շարունակ Իսրայելի հետախուզության գործակալները, Իրանում գտնվող իրենց գործակալների միջոցով, հետևել են Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը։ Այսպիսով, նրանք որոշել են ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրության ճշգրիտ վայրը […] ...
17:50 28.06.2025
Կյանքից հեռացել է գրոսմայստեր, օլիմպիական հավաքականի մարզիչ Տիգրան ՆալբանդյանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 50 տարեկանում կյանքից հեռացել է գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, 2006 և 2008 թվականներին Շախմատի համաշխարհային օլիմպիադաների՝ Հայաստանի չեմպիոնական թիմի մարզիչ Տիգրան Նալբանդյանը, այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 29-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն […] ...
17:41 28.06.2025
Իրանը բացել է օդային տարածքը երկրի ևս երկու հատվածների նկատմամբԻրանը բացել է իր օդային տարածքը միջազգային թռիչքների համար՝ երկրի կենտրոնական շրջանի և մասամբ՝ արևմտյան շրջանի վրայով, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախվանը։ Նրա խոսքով՝ Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության համակարգող կոմիտեի որոշմանը համապատասխան և ներկայիս պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով, երկրի արևելյան մասի օդային տարածքից բացի, որն օգտագործվում է ներքին, միջազգային […] ...