16:52 21.10.2018
Էրեբունի-Երևան 2800 միջոցառումների շրջանակում անցկացվող հեծանվավազքն անցկացվել է Երևանի քաղաքապետի մասնակցությամբ: Ողջունելով մասնակիցներին՝ Հայկ Մարությանը շնորհավորել ու հաջողություններ է մաղթել տոնին ամեն տարի սիրով միացող հեծանվորդներին: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հայկ Մարությանը կոչ է արել հնարավորության դեպքում ավելի ակտիվ զբաղվել սպորտով:
«Հեծանվավազքով վաղուց եմ զբաղվում, և այն իմ սիրելի սպորտաձևն է: Հորդորում եմ բոլորին, որպեսզի ավելի ակտիվ զբաղվեն սպորտով: Իսկ հեծանիվը ոչ միայն սպորտ է, այլև փոխադրամիջոց, որի օգնությամբ կարելի է մաքուր պահել մեր Երևանի մթնոլորտը, լինել առողջ ու նաև մի փոքր բեռնաթափել փողոցները: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի զարգացնենք հեծանվասպորտը: Հաճախ եմ հեծանվով շրջում Երևանում, սակայն քաղաքապետի պաշտոնում առաջին անգամ է, քանի որ, ցավոք, ժամանակս չէր ներում»,-նշել է Հայկ Մարությանը:
Հարյուրավոր հեծանվորդներ 2800-ամյա Երևանի տոնական մթնոլորտի շունչն ու ջերմությունը զգացել են «Սիրահարդ եմ, Երևան» խորագրով կազմակերպված հեծանվավազքի ընթացքում: Միջոցառման մասնակիցները քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ իրենց երթը սկսել են Շահումյանի անվան հրապարակից ու խորհրդանշական ավարտի հասցրել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց- թանգարանի տարածքում, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
17:21 05.08.2025
57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:11 05.08.2025
Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովումԹուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...