Քաղաքապետը ներկա է գտնվել Երևանի 2800-ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+24.09 oC

Քաղաքապետը ներկա է գտնվել Երևանի 2800-ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը

17:34 21.10.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան պուրակում ներկա է գտնվել Երևանի 2800-ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը: Շնորհակալություն հայտնելով ստեղծագործական խմբին՝ Երևանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ հուշակոթողը գալիք սերունդների համար կդառնա 2800-ամյա Երևանի յուրօրինակ խորհրդանիշ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Երևան 2800, պատկերացնում եք ինչ հինավուրց, հիանալի ու հազարամյակների պատմություն ունեցող քաղաքում ենք ապրում: Ավելի մեծ նվեր Երևանին՝ չէր էլ կարող լինել: Այս հուշարձանը, բացի նրանից, որ արվեստի գործ է, 2800 տարի անց դառնալու է խորհրդանշական ապացույց մեր ժառանգների համար, որոնք պեղումների միջոցով կգտնեն այն ու կիմանան, որ 2800 տարի առաջ Երևանում ապրել են իրենց պատմությունը հարգող հպարտ և երջանիկ քաղաքացիներ: Ամենևին էլ պատահական չէ, որ այս հուշակոթողը տեղադրվում է արցախյան ազատամարտի մասնակից Արթուր Կարապետյանի անվան պուրակում: Փառք ու պատիվ մեր բոլոր հերոս տղաներին, որոնց շնորհիվ այսօր մենք խաղաղ պայմաններում կարողանում ենք վայելել արևոտ այս օրն ու Երևանի տոնը»,- նշել է Հայկ Մարությանը:

Հուշարձանի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Հայկ Մարությանին և ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին:

Կյանքի ու կենսատվության խորհրդանիշ հուշարձան-աղբյուրը ներկայացնում է հազարամյակների պատմություն ունեցող Երևանի հավերժությունը՝ հասկի ձևով: Հուշարձանը զարդարում են ուրարտական ժամանակաշրջանին բնորոշ վիշապատեսք զարդաքանդակները, որոնք նաև պաշտպանիչ խորհուրդ ունեն:
Հուշակոթողի հեղինակը ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործը՝ Մհեր Սիմոնյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոտայքի ոստիկանները բացահայտել են գողության դեպքեր․ մեկ անձի մեղադրանք է ներկայացվել

16:40 17.06.2025

Կոտայքի ոստիկանները բացահայտել են գողության դեպքեր․ մեկ անձի մեղադրանք է ներկայացվել

Մայիսի 30-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում ստացվեց նույնաբովանդակ երեք ահազանգ: Գիշերվա ընթացքում Բյուրեղավանի Երիտասարդական ու Վազգեն Վեհափառի փողոցներում, ինչպես նաև Արզնիում կոտրել էին սրճեփ երեք սարքի երկաթյա դռներն ու գողացել համապատասխանաբար` 50, 220 և 50 հազար դրամ: Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեցին փաստական տվյալներ, […] ...

Ալմեյդան` «Սևիլիայի» գլխավոր մարզիչ

16:32 17.06.2025

Ալմեյդան` «Սևիլիայի» գլխավոր մարզիչ

Արգենտինացի մասնագետ Մաթիաս Ալմեյդան գլխավորել է իսպանական «Սևիլիան»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 51-ամյա մասնագետի հետ ստորագրվել է երեք տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2028 թվականի հուլիսի 1-ին: Ալմեյդան նախկինում գլխավորել էր արգենտինական «Ռիվեր Փլեյթը», «Բանֆիլդը», մեքսիկական «Չիվասը», հունական ԱԵԿ-ը և այլ թիմեր: Ալմեյդան 1996/1997 մրցաշրջանում, խաղացել էր «Սևիլիայում»: Հիշեցնենք, որ 2024/2025 մրցաշրջանի […] ...

Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում ներկայացրել է ԿԳՄՍՆ 2024 թվականի կատարողականը

16:24 17.06.2025

Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում ներկայացրել է ԿԳՄՍՆ 2024 թվականի կատարողականը

ԱԺ նստաշրջանի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նիստի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախարարության 2024 թվականի կատարողականը։ Նրա խոսքով՝ հաշվետու տարում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացվել է 23 բյուջետային ծրագիր՝ ներառելով […] ...

Իրազեկում․ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

16:16 17.06.2025

Իրազեկում․ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 18-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Բեկնազարյան, Մարգարյան, Լենինգրադյան, Բաշինջաղյան, Առաքելյան, Հալաբյան, Լուկաշինի, Շիրազի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Տոկաև. Ղազախստանը պատրաստվում է միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Չինաստանի հետ

16:10 17.06.2025

Տոկաև. Ղազախստանը պատրաստվում է միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Չինաստանի հետ

Ղազախստանի իշխանությունները պատրաստվում են Չինաստանի հետ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրել։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ելույթ ունենալով Աստանայում կայացած Կենտրոնական Ասիա-Չինաստան գագաթնաժողովում։ «Հաշվի առնելով ՉԺՀ-ի հարուստ հաջող փորձը միջուկային էներգիայի զարգացման գործում, մենք հետաքրքրված ենք այս ոլորտում կայուն համագործակցության զարգացմամբ։ Մենք կպատրաստվենք համաձայնագիրը ստորագրել շատ մոտ ապագայում», – ասել է […] ...

Իրաքի դեսպանության գործերի հավատարմատարի հետ քննարկվել են ոլորտային համագործակցության հարցեր

16:02 17.06.2025

Իրաքի դեսպանության գործերի հավատարմատարի հետ քննարկվել են ոլորտային համագործակցության հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի հավատարմատար Ալի Աբդ Ալ-Քարիմ Ուտավինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի հավատարմատարին՝ կարևորելով երկու պետությունների շարունակական և արդյունավետ փոխհամագործակցությունը ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել […] ...

BACK_TO_TOP