17:32 23.10.2018
«Իմ քայլը» հիմնադրամը տեղեկացնում է, որ գործադիր տնօրեն է նշանակվել Հովհաննես Ղազարյանը: Հաղորդվում է, որ հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրության՝ երկու ամսից ավելի շարունակված բազմափուլ գործընթացի արդյունքում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հավանությանն է արժանացել Հովհաննես Ղազարյանի թեկնածությունը:
«Շնորհակալ ենք 150-ից ավելի դիմորդներին՝ ցուցաբերած հետաքրքրության համար, երախտապարտ ենք բոլոր այն հավակնորդներին, որոնք իրենց ժամանակը հատկացրեցին՝ մասնակցելու հարցազրույցների և գրավոր առաջադրանքների փուլերին: Վստահ ենք՝ նրանցից շատերի հետ համագործակցելու առիթներ դեռ կլինեն:
Իսկ Հովհաննեսին հաջողություն մաղթենք հիմնադրամի կառավարման պատասխանատու գործում: Նա պաշտոնը կստանձնի նոյեմբերի 1-ից:
Կենսագրական որոշ փաստեր
Հովհաննես Ղազարյանը 2017 թ. սեպտեմբերից մինչ օրս աշխատում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում՝ որպես Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար: Նախքան այդ պաշտոնավարել է ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ, խորհրդատու, վարչության պետի տեղակալ, աշխատակազմի ղեկավարի խորհրդական:
2003-2007 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների և ռազմական համագործակցության վարչության սպա։ 2003 թ. ավարտել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: 2007-2008 թթ. ուսանել է Եվրոպայի քոլեջի (Բրյուգե, Բելգիա) Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ֆակուլտետում, 2015-ին Հանրային կառավարման մագիստրոսի կոչում է ստացել Հարվարդի համալսարանի (Բոստոն, ԱՄՆ) Ջոն Ֆ. Քենեդու անվան կառավարման դպրոցում:
Ամուսնացած է, ունի երկու դուստր»,- գրված է հիմնադրամի տարածած հայտարարության մեջ:
13:36 14.05.2025
Գիտնականները 24 ժամվա ընթացքում գրանցել են երկրորդ հզոր արևային բռնկումըՉորեքշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է X դասի հզոր բռնկում, հայտնում է Վ.Ի.-ի անվան Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը (IPG): Հաղորդագրության մեջ ասվում է, որ մայիսի 14-ին 4087 (N16E65) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է X2.5 ուժգնությամբ 32 րոպե տևողությամբ բռնկում։ Ավելի ուշ գրանցվել է M դասի ուժեղ բռնկում, որը տևել է 15 րոպե։ Արեգակնային բռնկումները […] ...
13:32 14.05.2025
Լյուքսեմբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը, որին մասնակցում է Արարատ ՄիրզոյանըԼյուքսեմբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Կայացել է պաշտոնական դիմավորման և համատեղ լուսանկարման արարողությունը: ...
13:27 14.05.2025
ՄԻՊ-ը տեղեկություններ է ստանում ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասապրոցեսի բնականոն ընթացքի խաթարումների, ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ որոշ […] ...
13:21 14.05.2025
«Զվարթնոցի» համայնքային ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպք են բացահայտելՕպերատիվ-հետախուզական մանրակրկիտ միջոցառումներից հետո Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները մայիսի 12-ին` ժամը 18-ին, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, հարկեր, տուրքեր չվճարելու հիմնավոր կասկածանքով ժամանման սրահում ձերբակալել ու բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ 23-ամյա երիտասարդի: Ըստ տեղեկությունների` երիտասարդը ամիսներ շարունակ Երևան ժամանող անձանցից ստացել է թանկարժեք բջջային հեռախոսներ: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ութ բջջային […] ...
13:11 14.05.2025
Թրամփը կոչ է արել Սիրիային կանխել ԻՊ-ի վերածնունդըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի վարչակազմի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ Էր-Ռիադում հանդիպման ժամանակ կոչ է արել Սիրիայի իշխանություններին կարգավորել Իսրայելի հետ հարաբերությունները Աբրահամի համաձայնագրերի շրջանակներում և կանխել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերածնունդը։ Այս մասին X-ում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ ամերիկացի առաջնորդը «կոչ է արել նախագահ ալ-Շարաային մեծ աշխատանք […] ...
13:05 14.05.2025
Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներՄայիսի 14-ի ցերեկը, 15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Երևանում մայիսի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 14-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-19-ին սպասվում […] ...