19:21 13.05.2025
ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 13-ին ընդունել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2024թ. դափնեկիր, ճապոնացի գիտնական, «LOCOMTEC AIPS» լաբորատորիայի նախագահ, դոկտոր Յոշիակի Դեյմոն Հագիվարային, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
«Նախարար Հայրապետյանը, շնորհավորելով դոկտոր Հագիվարային բարձր պարգևի արժանանալու համար, նշել է՝ մեծ պատիվ է ընդունել աշխարհում տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում անգնահատելի ավանդ և ազդեցություն ունեցած մարդկանց, և, որ ՀՀ պետական մրցանակին արժանանալը ոչ միայն ՀՀ կառավարության, այլ նաև ամբողջ հայկական ինժեներական համայնքի գնահատանքի ու հարգանքի արտացոլումն է:
Դոկտոր Հագիվարան, իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և ՀՀ պետական բարձր մրցանակին արժանանալու համար, կիսվել է հաջողության հասնելու իր փորձով, գաղափարներով, պատրաստակամություն հայտնել իր ավանդն ունենալ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում:
Հանդիպումից հետո նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված մեկ նամականիշով փոստային բացիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը:
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Յոշիակի Հագիվարան իր մեծ ավանդն ունի սենսորների, թվային տեսախցիկի, «PS2» և «PS3 PlayStation» խաղային կոնսոլների չիպ-սեթերի մշակման աշխատանքներում:
Հագիվարան Ճապոնիայի «LOCOMTEC AIPS» լաբորատորիայի նախագահն է և զբաղվում է «SDGs» մաքուր էներգիայի և կայուն զարգացման նպատակներին ուղղված արհեստական բանականությամբ ռոբոտների (AI Robot Clean Energy) համակարգային լուծումների մշակմամբ»,-ասված է։
00:09 14.05.2025
«Երիտասարդ արքա»․ Ռեշֆորդը՝ Յամալի մասին23:59 13.05.2025
«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ նոր քաղաքային անտառ է հիմնվելՏասնամյակներ շարունակ անխնամ մնացած ու շինաղբով պատված «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ 15 հա տարածքում ևս նոր քաղաքային անտառ ենք հիմնել. անցկացվել է 7 կմ ոռոգման նոր ցանց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Վերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ ավելացրել ենք շուրջ 55 հա նոր կանաչ տարածք, որից […] ...
23:53 13.05.2025
Թբիլիսյան խճուղում բախվել են «Chevrolet»-ն ու «Kia»-ն. կա վիրավորՄայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Նելսոն Ս.-ի վարած «Kia» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Բագրատ Ս.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Chevrolet»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ […] ...
23:47 13.05.2025
Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինացի ներկայացուցիչներինՌուսական պատվիրակությունը հինգշաբթի օրը կլինի Ստամբուլում և այնտեղ կսպասի ուկրաինական կողմին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ВГТРК -ի լրագրող Պավել Զարուբինի հարցին։ «Մենք գնահատում ենք միայն (խմբ.Ռուսաստանի) նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, որն առաջարկել էր հինգշաբթի օրը Ստամբուլում պատվիրակությունների միջև բանակցություններ անցկացնել։ Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ և կսպասի ուկրաինական կողմին», – […] ...
23:40 13.05.2025
Իտալական թիմի Ֆուտբոլիստուհին խաղաշապիկին տպել է իր ռեզյումենՖուտբոլի կանանց Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ալիա Գուանին իր հրաժեշտի խաղին դուրս է եկել հատուկ խաղաշապիկով, որի վրա տպված է եղել նրա ռեզյումեն, հաղորդում է The Guardian-ը: Այսպիսով իտալուհին փորձել է ուշադրություն հրավիրել այն խնդրին, որ ֆուտբոլիստուհիները կարիերայի ավարտից հետո դժվարությամբ են աշխատանք գտնում: «Կոմոյի» 37-ամյա խաղացողը և նրա թիմակիցները հույս են հայտնել, որ ակումբները […] ...
23:37 13.05.2025
Վանաձորում հաստաբուն ծառը տապալվել և ընկել է «Kia» և «Honda» մակնիշի ավտոմեքենաների վրաՄայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց 102 հասցեի մոտ ծառը տապալվել է և ընկել ավտոմեքենաների վրա։ Այս մասին տեղեկացնում է shamsyan.com-ը՝ նշելով որ հրշեջ-փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել «Kia» և […] ...
23:34 13.05.2025
Եմենի հութիները հրթիռային հարձակում են գործել Բեն Գուրիոնի օդանավակայանի վրաԵմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները գերձայնային բալիստիկ հրթիռով հարձակում են գործել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա։ Այս մասին հայտարարել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան: «Հրթիռային ուժերը իրականացրել են ռազմական գործողություն, որի ընթացքում հիպերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով հարվածել են Իսրայելում Բեն Գուրիոն կոչվող Լոդ օդանավակայանին, որը գտնվում է Ջաֆայի օկուպացված շրջանում (խմբ. Թել Ավիվ)», […] ...