Թաղման ժամանակ դանակահարված տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

Թաղման ժամանակ դանակահարված տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում

13:13 24.10.2018

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում hոկտեմբերի 23-ի կեսօրին արտակարգ դեպք է գրանցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը տեղեկացրեց, որ գյուղի վարչական տարածքում գտնվող գերեզմանոցում նույն գյուղի բնակիչ, 43-ամյա Սմբատ Ըռքոյանն իր մոտ եղած դանակով թաղման ժամանակ մոտեցել է թաղման մասնակից, համագյուղացի, 45-ամյա Արսեն Մկրտչյանին և դանակով կտրել նրա պարանոցը։

«Նրանք երկուսն էլ բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում, տարվա մեջ շատ քիչ ժամանակ են գտնվում գյուղում: Իրար հետ մինչ դեպքը չեն վիճաբանել, նույնիսկ մի քանի օր առաջ են եկել Գեղհովիտ: Դժվարանում եմ ասել, թե ինչ միջանձնային վեճ է մինչ այդ եղել նրանց մեջ:

Կարծում եմ, որ ամեն ինչ կպարզի նախաքննությունը: Այս պահին դանակահարվածը, Մարտունու ԲԿ-ում առաջին օգնություն ստանալուց հետո, տեղափոխվում է մայրաքաղաքի մեկ այլ բուժհաստատություն, իսկ դանակահարողը կալանավորվել է: Մինչ ոստիկաններն ու քննիչները կվնասազերծեին կասկածյալին, նա իր մոտ եղած հանցագործության գործիք հանդիսացող դանակով ինքնավնասում է կատարել ձեռքի դաստակի հատվածում։ Նրան նույնպես ոստիկաններն ու քննիչները շտապ տեղափոխել են Մարտունու բժշկական կենտրոն։ Դաժան ու սահմռկեցուցիչ տեսարանին ականատես է եղել թաղման մասնակիցների մեծ մասը։ Մենք պարզապես ցնցված եք դեպքի արտասովորությունից»,- նշեց Վարդան Պողոսյանը:

Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Կարապետյանի հավաստմամբ՝ Արսեն Մկրտչյանի կյանքին վտանգ չի սպառնում: «Մենք դադարեցրել ենք արյունահոսությունը, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները, կապել անոթները: Նրան մայրաքաղաք տեղափոխելու որոշում ենք կայացրել՝ ելնելով նեղ մասնագիտական միջամտության անհրաժեշտությունից: Հավաստիացնում եմ, որ դանակահարվածի կյանքին արդեն որևէ վտանգ չի սպառնում»,- տեղեկացրեց Վարդան Կարապետյանը:

Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են  45-ամյա տղամարդու դանակահարության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 08.07.2025

SHANTNEWS

Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial Times

19:53 08.07.2025

Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial Times

Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները իր միջուկային ծրագրի շուրջ, սակայն Միացյալ Նահանգները պետք է անկեղծ հետաքրքրություն ցուցաբերի առաջացած ճգնաժամի խաղաղ կարգավորման նկատմամբ, գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բրիտանական Financial Times թերթում հրապարակված հոդվածում։ «Իրանը շարունակում է հետաքրքրված լինել դիվանագիտությամբ, սակայն մենք ունենք լավ պատճառներ կասկածելու հետագա երկխոսությանը։ Եթե կա այս հարցը բարեկամաբար […] ...

Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին

19:45 08.07.2025

Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին

«Կրասնոդարի» սելեկցիոն ծառայության ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին, հայտնում է Матч ТВ-ն: «Սպերցյանի տեղափոխությունը «Լի՞դս»: Հասկանում եմ, որ այս խոսակցությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ «Լիդսում» է աշխատում Ֆարկեն, որը լավ է ճանաչում Սպերցյանին: Գուցե ինչ-որ խոսակցություն եղել է նրանց միջև գործարքի հնարավորությունների մասին, բայց մինչև այս […] ...

ՊՆ N զորավարժադաշտում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆ

19:34 08.07.2025

ՊՆ N զորավարժադաշտում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆ

Հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։ «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ ...

ԱՄՆ-ը շուտով կհայտարարի ներմուծման նոր մաքսատուրքերի մասին․ Թրամփ

19:28 08.07.2025

ԱՄՆ-ը շուտով կհայտարարի ներմուծման նոր մաքսատուրքերի մասին․ Թրամփ

Միացյալ Նահանգները կշարունակի նամակներ ուղարկել առևտրային գործընկերներին՝ մոտ ապագայում նրանց տեղեկացնելով ներմուծման նոր մաքսատուրքերի մասին, երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ արտասահմանյան ապրանքների ներմուծման մաքսերի ավելացման ժամանակավոր կասեցումը հուլիսի 9-ից երկարաձգել է մինչև օգոստոսի 1-ը։ «Ըստ այսօր, վաղը և առաջիկա օրերին տարբեր երկրներ ուղարկվելիք նամակների, մաքսատուրքերը […] ...

Հրդեհ Խաչփառ գյուղում

19:17 08.07.2025

Հրդեհ Խաչփառ գյուղում

Հուլիսի 8-ին, ժամը 18:05-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խաչփառ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...

BACK_TO_TOP