09:34 24.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվանից Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների ղեկավարներ է նշանակում։ Նախօրեին նշանակվել են Կենտրոնի, Էրեբունու և Նուբարաշենի ղեկավարները։ Կենտրոնում՝ Վիկտոր Մնացականյանը՝ գորգերի թանգարանի հիմնադիրը, նախկին սոցապնախարար Մխիթար Մնացականյանի եղբորորդին։ Նրա հորն է պատկանում «Երևանյան գիշերներ» ռեստորանը։ Էրեբունու ղեկավար է նշանակվել Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի որդին։ Ինքը՝ Սուրեն Աբրահամյանը, իսկական թատրոն խաղաց․ երբ նշանակման հրամանն արձակվելուց հետո՝ մինչ հրապարակվելը, զանգահարեցինք նրան՝ ճշտելու, ձևացրեց, թե անտեղյակ է, և անգամ «մաղարիչ» խոստացավ, «եթե դա ճիշտ է»։
Նրա որդին՝ Արման Աբրահամյանը, երկար տարիներ աշխատել է Անվտանգության ծառայությունում, նախկին իշխանությունների օրոք՝ 2008-ի մարտի 1-ից հետո ազատվել է աշխատանքից, ապա 2018-ի ապրիլյան հեղափոխությունից հետո վերականգնվել, իսկ հիմա՝ 4 ամիս անց էլ, նոր թռիչք կատարեց՝ նշանակվելով Էրեբունի վարչական շրջանի ղեկավար։ Նուբարաշենի ղեկավար է նշանակվել Թելման Թադևոսյանը։ Այսօր-վաղը կլինեն Մալաթիա-Սեբաստիա և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարների հրամանները։ Երեկ փոխքաղաքապետն ասել էր, որ 5 ղեկավար է փոխվելու։
Ըստ լուրերի՝ Մալաթիայում կնշանակվի Դավիթ Կարապետյանը, իսկ Արաբկիրում՝ 42-ամյա Արշակ Օրդուխանյանը՝ «Քաղպայմանագրի» Արաբկիրի կառույցի ղեկավարը, ով կազմակերպել է քաղաքապետի ընտրությունները։ Նրա մասին շատ սուղ տեղեկատվություն կա․ երկար ժամանակ ապրել է արտերկրում՝ Իսպանիայում և Հունաստանում, Իսպանիայում ինչ-որ մութ քրեական պատմությունների մեջ է ներգրավված եղել։ 2014 թվականին նրան մեծ տարածք են տրամադրել՝ 5 հազար քմ-ից ավելի՝ Երևանյան լճի մերձակայքում հանգստյան գոտի կառուցելու համար։ Սակայն, ըստ ամենայնի, պրոյեկտը գլուխ չի եկել»:
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
17:21 05.08.2025
57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:11 05.08.2025
Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովումԹուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...