13:04 24.10.2018
Խաղադրույքների ոլորտը, ըստ էության, վերջին տարիներին Հայաստանում ամենամեծ շահույթ ապահովող ոլորտներից է, որը, սակայն, հարկունակ չէ, որովհետև գեներացվող եկամուտները պատշաճ ձևով չեն հարկվում և հարկային բավական մեղմ ռեժիմում են: Այս մասին հոկտեմբերի 24-ին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Մյուս կողմից, ըստ Փաշինյանի, կա պրոբլեմ, այն, որ մեր երկրում աղքատության մեծ տոկոս կա, բայց այդ գազալցակայաններում, բուքմեյքերական գրասենյակներում պարտքի տակ ընկնող մեծ թվով մարդիկ կան:
Նա հիշեցրեց՝ Կապանում իր շրջայցի ժամանակ կանայք պատուհաններից իրեն հորդորում էին հնարավորինս շուտ փակել բուքմեյքերական գրասենյակները, քանի որ աշխատավարձի օրը ամուսինները մտնում են այնտեղ, նոր դուրս գալիս:
«Սա ի՞նչ ֆենոմեն է: Մարդիկ այնքան հուսահատված են, որ իրենց գործերը լավ կլինեն, որ մտածում են` հրաշք տեղի կունենա ու դրամագլուխ կվաստակեն, երիտասարդները 200, 300 դրամով ահռելի մեծ պարտքերի տակ են մնում: Պետք է խիստ սահմանափակել գովազդները, էականորեն փոխել հարկային ռեժիմը, որ այդ խաղադրույքները, ստացված շահույթները պատշաճ կերպով հարկվեն»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ հարկավոր է քայլ-քայլ գնալ բուքմեյքերական գրասենյակների սահմանափակմանը և փակմանը: Նա ասաց, որ ինքը կողմ կլիներ, եթե օր դնեին ու ասեին` այսինչ օրը էլ չլինեն դրանք, բայց եթե միանգամից դնեն փակեն, անշարժ գույքի շուկայում կարող են ցնցումներ լինել, և եթե հիմա այդ շուկայում գների աճ ունեն, այդ որոշման արդյունքում կարող են գները փլուզվել, շուկայում ցնցումներ կլինեն:
10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին12:30 04.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
12:19 04.05.2025
Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է․ «Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում սուբվենցիոն ծրագրով բացօթյա լողավազան է կառուցվում երեխաների համար»: ...
12:10 04.05.2025
Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներՄայիսի 5-ին՝ ժամը 10:30-ից, Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ և 25-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է հաղորդագրության […] ...
11:50 04.05.2025
Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՊատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Կանանց երիտասարդների պայքարում Հայաստանը կներկայացնի 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը: Այս քաշային ծանրորդների մրցաշարը կմեկնարկի մայիսի 5-ին` գիշերը 01:00-ին: Իսկ ժամը 03:30-ին տղամարդկանց պատանիների պայքարում հանդես կգա +102 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կցուցադրվեն […] ...
11:30 04.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
11:21 04.05.2025
Միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներՄայիսի 4-ին, ժամը 09:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 48 երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է […] ...