Ով վեր է կենում, սկսում է Սևանից խոսել. Բարդուխ Գաբրիելյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+24.09 oC

Ով վեր է կենում, սկսում է Սևանից խոսել. Բարդուխ Գաբրիելյան

16:20 24.10.2018

«Այսօր, ով վեր է կենում, սկսում է Սևանից խոսել, թեման դարձել է, այսպես ասած արդի թեմա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը՝ հավելելով, որ խոսում են անկախ նրանից՝ մասնագե՞տ են, թե՞ ոչ:

Ըստ Գաբրիելյանի՝ շատ են եղել իրավիճակներ, երբ լսել է, որ Սևանա լճի վիճակը վատ է, երբ հարցրել է՝ ինչու է վատ, պատասխանել են, որ ափից տեսել են, որ ջուրը աղտոտված է:

«Սևանի հարցում շատ զգույշ պետք է լինել, նուրբ հարց է և կարող է մարդկանց խուճապի բերել: Հայտնի է, որ այս տարի ունեցել ենք Սևանի համար արտառոց ծաղկում, որը եղել է կապտականաչ ջրիմուռների միջոցով: Ամեն տարի դա տեղի է ունեցել, բայց այս տարի շատ էր, քանի որ տարին տաք էր, ջրի մակարդակը տարվա սկզբին իջել էր, եթե բարձրանար, կարող է՝ քիչ լիներ ծաղկումը»,- ասել է Գաբրիելյանը:

ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի խոսքերով՝ լճի ծաղկման հիմնական պատճառը ֆոսֆորի քանակի ավելացումն է: Հարցին՝ ինչի՞ արդյունքում է ֆոսֆորն ավելացրել լճում, Գաբրիելյանն այսպիսի պատասխան է տվել.

«Մի քանի աղբյուր կա՝ ավազանից ներմուծումն է: Մենք գյուղատնտեսության նախարարության մասնագետների հետ խոսել ենք: Հիմա ֆոսֆատները քչացել են, դա ավելի շատ կենցաղային է: Դա նաև ներջրամբարային գործոն է»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

18:13 17.06.2025

Դեսպան Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հունիսի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում հանդես է եկել «Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում. աշխարհաքաղաքականություն, ազգային առաջնահերթություններ և դիվանագիտական ​​աշխատանք» խորագրով բանախոսությամբ։ Միջոցառումը կազմակերպվել էր Փարիզի Սորբոնի համալսարանի «Միջազգային հարաբերություններ» և Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոցի «Համաժողովներ» ասոցիացիաների համատեղ նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հայաստանի դեսպանը խոսել է Հարավային […] ...

Կատարն աշխատում է Իրան-Իսրայել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ

18:08 17.06.2025

Կատարն աշխատում է Իրան-Իսրայել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ

Կատարը համագործակցում է իր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ՝ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը լուծելու ուղիներ գտնելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին։ «Կատարը կապի մեջ է իր բոլոր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, և միջազգային կազմակերպությունների հետ՝ հակամարտությունը լուծելու համար», – […] ...

SHANTNEWS

18:00 17.06.2025

SHANTNEWS

Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել է

17:56 17.06.2025

Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել է

Հունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 28-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գայ գյուղում՝ տան դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայից գողացել են դրամապանակը, որում եղել են բանկային քարտեր և գումար։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ […] ...

ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 %

17:45 17.06.2025

ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 %

Այսօր տեղի ունեցած նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 տոկոս: 2025թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3 տոկոս: Այս մասին ասուլիսին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

«Չելսիի» հաղթական մեկնարկը․ ԱԱԱ

17:36 17.06.2025

«Չելսիի» հաղթական մեկնարկը․ ԱԱԱ

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» սկսել է պայքարն ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում: Էնցո Մարեսկայի թիմը D խմբի առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել է ամերիկյան «Լոս Անջելեսին»: Գոլի հեղինակ են դարձել պորտուգալացի Պեդրու Նետուն և արգենտինացի Էնցո Ֆեռնանդեսը: ...

BACK_TO_TOP