Ռուբեն Հակոբյանը Նիկոլ Փաշինյանին հորդորում է մանրամասն ծանոթանալ արցախյան հակամարտության բանակցային գործընթացին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+12.09 oC

Ռուբեն Հակոբյանը Նիկոլ Փաշինյանին հորդորում է մանրամասն ծանոթանալ արցախյան հակամարտության բանակցային գործընթացին

12:16 10.05.2018

Երեկ Նիկոլ Փաշինյանն Արցախում միջազգային և տեղական լրատվամիջոցների ներկայությամբ իր առաջին մամուլի ասուլիսն ունեցավ արդեն ՀՀ վարչապետի պաշտոնում: Ասուլիսի ընթացքում հիմնական հարցերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն էին վերաբերում:

Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Ռուբեն Հակոբյանը:

«Հայաստանը հակամարտող կո՞ղմ…

Հարգելի վարչապետ, մայիսի 9-ին Արցախում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեցիք, որ Հայաստանը արցախյան հակամարտությունում հակամարտող կողմ է…  Դիվանագիտորեն բավականին խոցելի ձևակերպում, ինչը, կարծում եմ, առաջիկայում միջազգային կառույցներում կարող է նորից օգտագործվել Ադրբեջանի և իր հիմնական դաշնակցի կողմից: Ադրբեջանա-թուրքական տանդեմը միջազգային ամբիոններում միշտ ձգտել է Հայաստանը ներկայացնել որպես հակամարտող կողմ` դրանով իսկ արցախյան հակամարտությունը փորձելով ներկայացնել որպես  Հայաստանի կողմից հողային պահանջ: Հայկական դիվանագիտությունը մինչ այժմ կարողացել է հակադարձել այդ «մեղադրանքին»` ներկայանալով ընդամենը որպես բանակցային կողմ: Հայաստանը հակամարտող կողմ չէ, նա պարտադրված է պաշտպանել իր հայրենակիցների կյանքն ու իրավունքները` ինչը մինչ այժմ  հայկական կողմը  կարողացել է մատուցել  հակամարտությամբ զբաղվող կառույցներին: Եթե Հայաստանն ինքն իրեն ճանաչի հակամարտող կողմ, արցախյան հակամարտության բնույթը ամբողջությամբ կարող է փոխվել` ի նպաստ Ադրբեջանից «հողային պահանջ» թեզին:

Ողջունում եմ մոտեցումդ, որ առանց հակամարտության իրական կողմի՝ Արցախի մասնակցության որևէ բանակցային ձևաչափից չի կարելի դրական արդյունք ակնկալել: Համաձայն եմ` այն պետք է դառնա առաջիկա բանակցային գործընթացի հիմնական մեխերից մեկը: Ենթադրում եմ նաև, որ արդեն մշակված է դիվանագիտական այն գործիքակազմը, ինչի միջոցով պետք է պայքարել Արցախը նորից բանակցային ձևաչափ վերադարձնելու համար: Այլապես, բազմիցս հայտարարվել է այս մասին` առանց հստակ գործիքակազմի ու ճանապարհային քարտեզի:

Չեմ կարող մեկ անգամ ևս չհիշեցնել, որ, ցավոք, սա այն խնդիրն է, ինչը մենք ենք  ներքաղաքական այսրոպեական հարցեր լուծելու համար «պարգևել» մեզ: Այս հարցին բազմիցս եմ անդրադարձել:

Ասուլիսում կան նաև այլ նուրբ պահեր և արտահայտություններ, որոնք կարող են վաղը բանակցությունների ժամանակ կաշկանդել  մեր դիվանագիտությանը:

Բարեկամաբար խորհուրդ կտայի չշտապել առաջարկություններ և նախապայմաններով կատեգորիկ հայտարարություններ անել արցախյան` չափազանց նուրբ և բարդ հակամարտության հարցերով: Զբաղվածությանդ չափը հասկանալով հանդերձ, այդուհանդերձ, կհորդորեի մանրամասն ծանոթանալ բանակցային ամբողջ գործնթացին, ինչը կարող է շահեկան, լիարժեք և ամբողջական լինել, եթե դրան մասնակցեն նաև բանակցային գործընթացների անմիջական մասնակիցները` նաև նախկինում»։

Ռուբեն Հակոբյան

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինն ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են

23:42 08.05.2024

Պուտինն ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումը։ «Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք շատ հաջող են զարգանում, մենք միշտ առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում տնտեսական համագործակցությանը», – ասել է ՌԴ նախագահը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ ...

Կրեմլում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

23:30 08.05.2024

Կրեմլում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Կրեմլում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Ավելի վաղ հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում` Կրեմլում, տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը: Վերջինիս, բացի ԵԱՏՄ երկրների առաջնորդներից, մասնացել են նաև ԵԱՏՄ-ում […] ...

Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին

23:10 08.05.2024

Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին

Մայիսի 7-ին Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին, որը պետական բոլոր հեռուստա և ռադիոալիքներին պարտավորեցնում է յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին միաժամանակ անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային: Նիստի ընթացքում ելույթներով հանդես եկած սենատորները, որոնք ներկայացնում էին տարբեր քաղաքական կուսակցություններ, վերահաստատել են Հայաստանի և հայ ժողովրդի […] ...

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ

22:35 08.05.2024

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այսօր հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ՝ լսելու և քննարկելու երկկողմ հարաբերությունների լայն շրջանակին առնչվող հարցեր, այդ թվում՝ ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքներին և խաղաղության գործընթացին: Դեսպանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը Ալմա Աթայի […] ...

Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր

22:25 08.05.2024

Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: «Իմ խոսքում ընդգծել եմ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կարևոր ու արդյունավետ համագործակցությունը՝ միտված տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովմանը։ Ներկայացրել եմ ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքները, այդ համատեքստում ընդգծել անդրսևծովյան օպտիկամանրաթելային կապուղու կառուցման համար համապատասխան պայմանների ստեղծման անհրաժեշտությունը։ […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարարի հետ

22:14 08.05.2024

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարարի հետ

Մայիսի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցը է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածքային ամբողջականության սկզբունքին ու 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հստակ հանձնառության կարևորությունը։ Անդրադառնալով Հարավային Կովկասում կայուն տնտեսական զարգացման […] ...

BACK_TO_TOP