Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարությունների միջև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+18.09 oC

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարությունների միջև

18:20 08.05.2024

Մայիսի 7-ին Վարշավայում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, լեհականը՝ Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդան:

Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի՝ երկուստեք բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և ընդգծելով երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը։ Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության և փոխադարձ աջակցության հնարավորությունները։

Խորհրդակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերությանը։ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարևորությունը՝ ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման համատեքստում։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ դիրքորոշումները տարածաշրջանային առանցքային հարցերի շուրջ, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Լեհաստան կատարած այցի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել նաև Լեհաստանի նախագահի աշխատակազմի Միջազգային քաղաքականության գրասենյակի ղեկավար, պետքարտուղարի տեղակալ Միեշկո Պավլակի և նախագահի խորհրդական Վոյչեխ Գերվելի, ինչպես նաև Լեհաստանի Սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գժեգոժ Շչետինայի հետ։ ԱԳ նախարարի տեղակալը Վարշավայում մասնակցել է նաև պանելային քննարկման «Defence24 Days» համաժողովի շրջանակներում, ինչպես նաև հանդիպում է ունեցել Արևելյան ուսումնասիրությունների կենտրոնում (OSW – Center for Eastern Studies):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայիսի 29-ին և 30-ին Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համար

21:00 27.05.2025

Մայիսի 29-ին և 30-ին Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համար

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 29-ին և 30-ին՝ ժամը 07.00-ից մինչև 19.00, Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի կմ2+800-կմ5+300 հատվածը փակ կլինի երթևեկության համար, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Վարորդներին առաջարկվում է նշված տեղամասը շրջանցել Լճաշեն բնակավայրով անցնող ճանապարհով»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

Այսօրվանից «Օջախի աղջիկ» սերիալը կլինի Շանթի եթերում

20:50 27.05.2025

Այսօրվանից «Օջախի աղջիկ» սերիալը կլինի Շանթի եթերում

Շանթ ՀԸ եթերում մեկնարկում է «Օջախի աղջիկ» 12 մասանոց հումորային սերիալը։ Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում և Եգիպտոսում, ինչը ապահովել է նաև սյուժեի վիզուալ հարուստ միջավայրը։ Հետաքրքիրն ու հումորը միախառնած՝ «Օջախի աղջիկ» սերիալում  ծանոթ ու հայտնի դեմքերի կհանդիպեք: Շանթի եթերում սերիալը կլինի մայիսի 27-ից՝ յուրաքանչյուր երեքշաբթի ու հինգշաբթի՝ նույն ժամին՝ 23:00-ին: Մանրամասները՝ ռեպորտաժում։ ...

Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում և հնարավոր է հեռանա թիմից․ Մուսաև

20:43 27.05.2025

Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում և հնարավոր է հեռանա թիմից․ Մուսաև

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը տեղեկացրել է, որ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը մեծ պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում, հաղորդում է Матч ТВ-ն: «Կարծում եմ՝ ամռանը տրանսֆերներ կլինեն դեպի դուրս։ Ձմռանը հետաքրքրություն կար մի շարք ֆուտբոլիստների նկատմամբ, և մենք համաձայնեցինք, որ ամռանը կվերադառնանք այս հարցին։ Մենք մեր խոսքը պահում ենք։ Էդուարդ Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում: Հնարավոր […] ...

Փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի աջակցության ծրագիր՝ զոհված զինծառայողների  ընտանիքների համար

20:38 27.05.2025

Փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի աջակցության ծրագիր՝ զոհված զինծառայողների ընտանիքների համար

Փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի աջակցության ծրագիր՝ զոհված զինծառայողների ընտանիքների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Մանրամասները սոցիալական հարթակ հաղորդման շրջանակում ներկայացրել է կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը:   ...

Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի օրակարգում Հյուսիսային Կորեայի անվտանգության նախարարի հետ հանդիպում նախատեսված չէ

20:30 27.05.2025

Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի օրակարգում Հյուսիսային Կորեայի անվտանգության նախարարի հետ հանդիպում նախատեսված չէ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկը չի ներառում Ռուսաստանում գտնվող Հյուսիսային Կորեայի անվտանգության նախարար Լի Չան Դեի հետ հանդիպումը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ ԿԺԴՀ պետական ​​անվտանգության նախարարության պատվիրակությունը՝ նախարար Լի Չան Դեի գլխավորությամբ, ժամանել է Ռուսաստան, որտեղ նրանք կմասնակցեն Մոսկվայում անվտանգության հարցերով 13-րդ միջազգային հանդիպմանը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է աղբյուրը։ «Այդ հարցը […] ...

«Նոան» հետաքրքրված է եղել Սպերցյանի և Թիկնիզյանի ծառայություններով

20:18 27.05.2025

«Նոան» հետաքրքրված է եղել Սպերցյանի և Թիկնիզյանի ծառայություններով

Պրեմիեր լիգայի հաղթող և Հայաստանի գավաթակիր «Նոան» հետաքրքրված է եղել Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի և Ռուսաստանի նոր չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հաղորդում է Metaratings.ru-ն: Հայկական ակումբը պաշտոնական առաջարկ չի արել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերի վերաբերյալ։ Նրանց ներկայացուցիչների հետ շփում է եղել, սակայն Սպերցյանն ու Թիկնիզյանը հրաժարվել են «Նոա» հնարավոր տեղափոխությունից: ...

BACK_TO_TOP