14:18 10.05.2018
ՌԴ այն քաղաքներում, որտեղ պետք է անցկացվեն Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը, ժամանակավորապես կարգելվի խորոված անել, հաղորդում է «Իզվեստիա» թերթը:
Պատճառը հատուկ հակահրդեհային ռեժիմն է, որի պահպանումը պարտավոր են ապահովել շրջանների ղեկավարները փրկարար ծառայության և անտառային պետական տնտեսության աշխատակիցների հետ: Ըստ այդմ, արգելվելու է նաև խարույկ վառել և խոտն այրել: Ավելի կոնկրետ միջոցառումների ցանկը պետք է հաստատեն քաղաքային իշխանությունները: Դրանք շատ են լինելու:
Արգելքների թվում լինելու է նաև մանղալների ու որպես հետևանք՝ խորովածների արգելումը բնության գրկում:
Ֆիզիկական անձանց համար տուգանքները կկազմեն 2000-5000 ռուբլի, պաշտոնյաների համար՝ 15.000-40.000 ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 200.000-500.000 ռուբլի:
Վոլգորոդի շրջանում Ֆուտբոլի առաջնության անցկացման օրերին կարգելվի նաև աղբն այրել, իսկ հողատարծքներ ունեցողների տարածքները կմաքրվեն տերևներից ու չոր խոտից։
Հակահրդեհային անվտանգության պայմանների պահպանմանը պետք է հետևեն ոչ միայն փրկարարները, այլև կամավորներ:
14:43 21.05.2025
Անմիջապես կավարտեմ կարիերաս, եթե թենիսում պարգևավճար չլինի․ Մեդվեդև2021 թվականին ԱՄՆ-ի բաց առաջնությունը հաղթած Դանիել Մեդվեդևը հայտարարել է, որ թենիս չի խաղա, եթե մրցաշարերին մասնակցելն անվճար լինի: «Եթե թենիսում խաղերը հաղթելու համար գումար այլևս չվճարեն, անմիջապես կավարտեմ կարիերաս: Ինձ համար թենիսն աշխատանք է: Ես կգնայի այլ աշխատանք փնտրելու, որտեղ գումար կվաստակեի: Դժվար թե նման փողեր կարողանայի այլ վայրում աշխատել, բայց ինչ-որ բան կստացվեր»,- […] ...
14:35 21.05.2025
Սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվող 21-ամյա երիտասարդը ձերբակալվեցՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 19-ին ժամը 15.45-ին, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը: Նա հետախուզվում էր սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: ...
14:26 21.05.2025
Լավրովը պնդում է, թե ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը անմիջապես արձագանքել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային, Միրզոյանը հակադարձում էՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պնդում է, որ Ռուսաստանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը անմիջապես արձագանքել են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա հարձակմանը, իսկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հակադարձում է և շեշտում՝ սա այն հարցերից մեկն է, որի վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի մեկնաբանությունները տարբերվում են […] ...
14:17 21.05.2025
Չեմպիոնների լիգայի 2027թ. եզրափակիչը կկայանա ԻսպանիայումՉեմպիոնների լիգայի 2026-27 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Իսպանիայում, տեղեկացնում Reuters-ը: Իսպանիայի սպորտի նախարար Պիլար Ագիլերան հայտարարել է, որ եզրափակիչը կկայանա Մադրիդի «Մետրոպոլիտանո» ստադիոնում: Ակումբի ներկայացրած հայտի համար պարտադիր են եղել երկրի կառավարության երաշխիքները նման խոշոր հանդիպում անցկացնելու վերաբերյալ, և Իսպանիան այդ երաշխիքներն արդեն ներկայացրել է: ՈՒԵՖԱ-ն պաշտոնական որոշումը կհայտնի սեպտեմբերին, սակայն գործնականում ամեն ինչ որոշված է: […] ...
14:06 21.05.2025
Մայիսի 22-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 22-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մ.Աբեղյան, Սայաթ-Նովայի, Չարենցի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
13:58 21.05.2025
Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի հայկական կիրակնօրյա դպրոցՊաշտոնական այցով Տալլինում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի հայկական կիրակնօրյա դպրոց, ծանոթացել դպրոցի գործունեությանը, հանդիպել ուսուցիչների և սովորողների հետ: Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է սփյուռքի հայկական կրթօջախների համար ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող պետական ծրագրերը: Նա դպրոցի անձնակազմին հորդորել է մասնակցել սփյուռքի կրթամշակութային կառույցների համար ՀՀ կրթության, […] ...