Սյունիք համայնքի ղեկավարն ամողջությամբ վերականգնել է պետությանը պատճառած վնասը. ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+20.09 oC

Սյունիք համայնքի ղեկավարն ամողջությամբ վերականգնել է պետությանը պատճառած վնասը. ՔԿ

19:32 24.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ իրավասու պաշտոնատար անձանց կողմից Սյունիքի մարզի մի շարք համայնքների հողօգտագործողներին ցորենի առաջին վերարտադրության սերմացուի և ազոտական պարարտանյութի տրամադրման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերում, շահադիտական նպատակով, ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելով սերմացու և ազոտական պարարտանյութ հափշտակելու վերաբերյալ։

Նախնական քննության տվյալներով՝ Սյունիքի մարզի Սյունիք համայնքի ղեկավարը, օժտված լինելով համայնքի սեփականության, գույքի, նյութական արժեքների տնօրինման, կառավարման հետ կապված վարչատնտեսական լիազորություններով, ցորենի սերմացուի և պարարտանյութի տրամադրման ծրագրի շրջանակներում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական նպատակով, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով և գրառումներ կատարելով, առերևույթ յուրացրել է խոշոր չափի գումար։ Չարաշահումներն արձանագրվել են 2014-2016թթ., որոնց հետևանքով պատճառված վնասը կազմել է 2.862.400 ՀՀ դրամ:

Կատարված բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև Սյունիքի մարզի գյուղական համայնքներին տրամադրվող ազոտական պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումներին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանական բաժնի պետի առնչության վերաբերյալ։ Նախնական քննության տվյալներով՝ վերջինս որպես Ագարակ գյուղի շահառու է ներկայացրել այդ գյուղի բնակիչ չհանդիսացող որդուն, Վերին Խոտանան գյուղի շահառու ներկայացրել տվյալ գյուղի բնակիչ չհանդիսացող մեկ այլ քաղաքացու, իսկ Նորաշենիկ գյուղի բնակչի անվամբ դուրս գրված ազոտական պարարտանյութը՝ յուրացրել։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Սյունիք համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրավտանգ արարքներ կատարելու համար, որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում մեղադրյալն ամբողջովին վերականգնել է պատճառած վնասը՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին փոխանցելով 2.862.400 ՀՀ դրամ։ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանական բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

2018թ. հոկտեմբերի 22-ին որոշում է կայացվել Սյունիք համայնքի ղեկավարի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը՝ գործուն զղջալու հիմքով, իսկ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանական բաժնի պետի մասով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սի Ծինփինը կայցելի Ռուսաստան Հաղթանակի օրվա կապակցությամբ

11:10 04.05.2025

Սի Ծինփինը կայցելի Ռուսաստան Հաղթանակի օրվա կապակցությամբ

Սի Ծինփինը մայիսի 7-10-ը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստան և կմասնակցի Հաղթանակի օրվա միջոցառումներին։ Պուտինն ու Սի Ծինփինը մի շարք երկկողմ միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր կստորագրեն Չինաստանի ղեկավարի՝ Ռուսաստանի Դաշնություն՝ Կրեմլ այցի ընթացքում։ ...

Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:50 04.05.2025

Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 5-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

10:14 04.05.2025

Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

Մայիսի 4-ին` տեղական ժամանակով ժամը 09:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․17⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

10:10 04.05.2025

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Մայիսի 4-ին, ժամը 00։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Երևանյան խճուղում՝ ՃՈ նախկին հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել է երկու «BMW» մակնիշի ավտոմեքենա։ Մինչ փրկարարների կանչի վայր […] ...

Կիրակնօրյա զբոսանք Իջևանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

09:59 04.05.2025

Կիրակնօրյա զբոսանք Իջևանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել սոցցանցի իր էջում և գրել․ «Կիրակնօրյա զբոսանք Իջևանում՝ 25 կմ»:   ...

Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող

00:00 04.05.2025

Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող

Տիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

BACK_TO_TOP