Ո՞վ է ամենախոշոր կաշառքի կիզակետում և ի՞նչն է տարել նրա հետքերով․ «Ժողովուրդ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+20.09 oC

Ո՞վ է ամենախոշոր կաշառքի կիզակետում և ի՞նչն է տարել նրա հետքերով․ «Ժողովուրդ»

08:54 25.10.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սկանդալային նոր բացահայտում է խոստանում. երեկ ԱԺ-ում նա ասել է, թե կաշառք վերցնելու գործով առաջիկայում ԱԺ պատգամավոր է կալանավորվելու: «ԱԺ պատգամավորի վրա կա գործ՝ 100 տոկոսով ապացուցված գործ է: Արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը ստացանք, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ: Դա կաշառքի գործ է, բայց մոտ երեք ամիս է, մի քիչ էլ կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ, երեք ամիս է՝ այդ թուղթը չի գալիս»,- ասել է նա՝ հավելելով,- «սա երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իր թելերով տանելու է էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»:

Փաշինյանը չի մանրամասնել, թե ո՞վ է այդ պատգամավորը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ կան կասկածներ՝ խոսքը նախկինում ՀՀ քաղաքաշինության, հետո բնապահպանության նախարար, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանի (Բուլկի Արամ) մասին է: Ավելին, խոսվում է, որ այդ գործը բացվել է գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա. նա մի հանք է գնել, որը այդպես էլ չի կարողացել աշխատեցնի:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան գործարար Սիլվա Համբարձումյանն ասել է. «Ես չգիտեմ` վարչապետը ում նկատի ուներ, բայց ես Արամ Հարությունյանի վրա, այո, հայտարարություն տվել եմ կաշառք վերցնելու վերաբերյալ: Գործը կասեցվել էր, սակայն 2018 թվականին թավշյա հեղափոխությունից հետո ես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազություն, հայտնել եմ, որ Դուբայից ունեմ փաստաթղթեր, որ ես Արաքս Դիլանյանի հաշվին փող եմ փոխանցել ու դուք էլ գործը կասեցրել եք, ինչի համար և գործով կրկին վերսկսել են քննություն. այսինքն՝ կասեցման որոշումը հանել են, և այդ գործը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում»:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ նաևԱրամ Հարությունյանից, սակայն նա համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բորուսիան» գոլառատ խաղում հաղթել է հարավաֆրիկյան ակումբին․ ԱԱԱ

23:22 23.06.2025

«Բորուսիան» գոլառատ խաղում հաղթել է հարավաֆրիկյան ակումբին․ ԱԱԱ

Դորտմունդի «Բորուսիան» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում առաջին հաղթանակն է տարել: F խմբի երկրորդ տուրի առաջին խաղում գերմանական ակումբը 4-3 հաշվով հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող «Մամելոդի Սանդաունսին»: «Բորուսիայի» կազմում իր առաջին գոլն է խփել անգլիացի 19-ամյա կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը: Նիկո Կովաչի թիմը չորս միավորով առաջատարն է, «Մամելոդին»` երեք միավորով երկրորդը: ...

Գեղամավանում բախվել են «Mercedes»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր

23:13 23.06.2025

Գեղամավանում բախվել են «Mercedes»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր

Հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:25-ի սահմաններում Գեղամավան գյուղի 2-րդ փողոցում բախվել են 24-ամյա Դավիթ Դ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 71-ամյա Ռուդիկ Ա․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2107» -ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից […] ...

Ճառագայթային իրավիճակը Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ

22:59 23.06.2025

Ճառագայթային իրավիճակը Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի մասնագետների կողմից Սյունիքի մարզում տեղադրվել է «Վաղ ահազանգման ճառագայթային մոնիթորինգային համակարգի» մեկ կայան, որն ապահովում է շրջակա միջավայրի գամմա ճառագայթային ֆոնի հսկողություն 24/7 ռեժիմով։ Այս մասին հայտնել են ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեից: Չափման/մոնիթորինգի արդյունքները պարբերաբար կթարմացվեն: 23․06․2025 թվականի 09․00-15․00 կատարված չափման […] ...

Քուվեյթը, Բահրեյնը, Իրաքը և ԱՄԷ-ն փակել են իրենց օդային տարածքը

22:49 23.06.2025

Քուվեյթը, Բահրեյնը, Իրաքը և ԱՄԷ-ն փակել են իրենց օդային տարածքը

Քուվեյթը փակել է իր օդային տարածքը, այն բանից հետո, երբ Իրանը հարվածներ է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազային։ Այս մասին նշվում է Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի վարչության հայտարարության մեջ։ «Երկրի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է որպես նախազգուշական միջոց, որն ուժի մեջ է մտնում այսօրվանից մինչև հետագա ծանուցում։ Այս որոշումը կայացվել է վերջին տարածաշրջանային զարգացումների ֆոնին առավելագույն […] ...

Ռյուտեն չի կարծում, որ Թրամփը կխնդրի ՆԱՏՕ-ին մասնակցել Իրանի դեմ գործողությանը

22:44 23.06.2025

Ռյուտեն չի կարծում, որ Թրամփը կխնդրի ՆԱՏՕ-ին մասնակցել Իրանի դեմ գործողությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, չի խնդրի ՆԱՏՕ-ին քննարկել Իրանի դեմ գործողությանը մասնակցելու հարցը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն լեհական TVP Info հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ես վստահ չեմ, որ նման հնարավորություն գոյություն ունի», – պատասխանել է Ռյուտեն լրագրողի հարցին։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց […] ...

Ռոբերտ Գյուլումյանը բրոնզե մեդալ է նվաճել․ World Challenge Cup

22:33 23.06.2025

Ռոբերտ Գյուլումյանը բրոնզե մեդալ է նվաճել․ World Challenge Cup

Տաշքենդում ավարտված World Challenge Cup սպորտային մարմնամարզության հեղինակավոր մրցաշարում Ռոբերտ Գյուլումյանը մարզագործիքի վրա վարժությունում բրոնզե մեդալ է նվաճել: Ավելի վաղ Մամիկոն Խաչատրյանը նժույգ թափեր վարժությունում ոսկե մեդալակիր էր դարձել, Արմեն Պետրոսյանն էլ գետնային վարժություններում՝ բրոնզե մեդալ նվաճել: Հայաստանի հավաքականն այս մրցաշարում նվաճել է երեք մեդալ: ...

BACK_TO_TOP