12:32 25.10.2018
2018թ. սեպտեմբերի 11-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ 2018թ. օգոստոսի 30-ին «Azatutyun.am» կայքում տպագրված «Նախարարությունը պահանջում է դադարեցնել «անօրինական» շինարարությունը, Վանաձորի քաղաքապետարանն ընդդիմանում է» վերտառությամբ հոդվածը տեղեկություններ է պարունակում Վանաձորի «Արցախ» պուրակում մանկական զբաղվածության կենտրոնի կառուցման հետ կապված Վանաձորի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցագործության մասին:
2018թ. սեպտեմբերի 14-ին Ա. Սաքունցի դիմումը և կից փաստաթղթերը Լոռու մարզի դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանության Տարոնի բաժին՝ հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունները քննարկելու և քրեադատավարական կարգով ընթացքի լուծման հարցը որոշելու նպատակով:
Նախապատրաստված նյութերով վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել, որ պատմամշակութային անշարժ հուշարձան հանդիսացող Վանաձորի «Արցախ» պուրակում «Գ և Մ» ՍՊ ընկերության կողմից շինարարությունը կատարվել է համապատասխան թույլտվության հիման վրա, ինչի համար լիազոր մարմնին՝ ՀՀ մշակույթի նախարարությանն են ներկայացվել պահանջվող կառուցապատման պայմանակարգերը, ինչպես նաև հուշարձանի տարածքի բարեկարգման լրամշակված գիտանախագծային փաստաթղթերը։ Ելնելով դրանից՝ հետաքննիչը համարել է, որ շինարարության թույլատրումը և համաձայնեցումը սահմանված ընթացակարգերի խախտմամբ կատարելու հանգամանքները վերաբերում են ոչ թե քրեաիրավական, այլ՝ վարչաիրավական հարաբերություններին։ Արդյունքում, գտնելով, որ նյութերում առկա չեն հանցագործության վերաբերյալ արժանահավատ տվյալներ, հետաքննիչը սեպտեմբերի 24-ին որոշում է կայացրել հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին։
2018թ. հոկտեմբերի 15-ին Ա. Սաքունցը վերոնշյալ որոշման դեմ ներկայացրել է բողոք առ այն, որ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ կերպով իրավական գնահատական չի տվել ներկայացված հանգամանքներին, չի կատարել քննչական անհրաժեշտ գործողություններ՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալն իրականացվող շինարարությունը դադարեցնելու վերաբերյալ պահանջով դիմել է Վանաձոր համայնքի ղեկավարին։
Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են ինչպես Ա․ Սաքունցի բողոքը, այնպես էլ նախապատրաստված նյութերը: Պարզվել է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում թեև վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք են բերվել քրեական գործ հարուցելու հարցի լուծման համար բավարար տվյալներ, սակայն առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության տեսանկյունից դրանք ճիշտ չեն գնահատվել: Այդ պատճառով՝ նաև չեն ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ:
Մասնավորապես՝ նախապատրաստված նյութերում առկա են տվյալներ, որ «Արցախ» պուրակի կառուցապատվող տարածքն առանց լիազոր մարմնի համաձայնության սեփականաշնորհվել է դեռևս 2007թ.՝ չնայած հուշարձանն ավելի վաղ ընդգրկված է եղել Լոռու մարզի տեղական նշանակության պատմամշակութային հուշարձանների ցուցակում։ Հուշարձանի օգտագործման նպատակի և բնույթի փոփոխությունները լիազոր մարմնի հետ չեն համաձայնեցվել, և դրա արդյունքում խաթարվել է հուշարձանի տարածքի ամբողջականությունը և պատմական միջավայրը, չեն ապահովվել ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 20-ի որոշմամբ սահմանված՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգման և օգտագործման կարգի պահանջները։ Բացի այդ, ըստ նյութերում առկա փաստաթղթերի՝ նախարարությունը համաձայնություն չի տվել «Արցախ» պուրակում շինարարության իրականացմանը, իսկ կառույցի նախագիծը հանվել է նախարարության գիտամեթոդական խորհրդի քննարկումից։
Այսինքն՝ առկա են տվյալներ առ այն, որ 2017-2018թթ. ընթացքում «Գ և Մ» ՍՊԸ-ի կողմից պետության պահպանության տակ գտնվող տեղական նշանակության հուշարձան հանդիսացող «Արցախ» հրապարակի (պուրակի) կառուցապատվող տարածքում մանկական զբաղվածության կենտրոնի կառուցման աշխատանքներն իրականացվել են, առանց լիազոր մարմնի համաձայնության կամ մաuնագիտական եզրակացության, և թույլ է տրվել օրենքով սահմանված՝ հուշարձանի պահպանական գոտիներում շինարարական և այլ աշխատանքներ իրականացնելիս հուշարձանների պահպանության ու անվթարության ապահովման պահանջների խախտումներ: Դրա հետևանքով խաթարվել է հուշարձանի տարածքի ամբողջականությունը և պատմական միջավայրը, վնասվել է հուշարձանի նախաստեղծ կերպարը, ճարտարապետական ոճը:
Ելնելով այն հանգամանից, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են պատմության և մշակույթի հուշարձաններ վնասելու հանցագործության հատկանիշներ, ինչպես նաև հաշվի առնելով, որ դրանցով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու համար անհրաժեշտ է օգտագործել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր իրավական գործիքները՝ Լոռու մարզի դատախազն իր որոշմամբ վերացրել է քրեական գործ հարուցելը մերժելու հետաքննիչի որոշումը և հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությանը։
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...