Վարչապետը նիստի մեկնարկին հետաքրքվել է Արմավիրի կարկտահարության վնասներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+18.09 oC

Վարչապետը նիստի մեկնարկին հետաքրքվել է Արմավիրի կարկտահարության վնասներից

10:13 11.05.2018

Կառավարության նիստի մեկնարկին, մինչ օրակարգի հաստատումը,  կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Գյուղատնտեսության նախարարի պատոնակատար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվել է երեկ Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության վնասների չափի մասին:

«Ես տեղեկացա, որ Արմավիրի մարզում կարկտահարության դեպք է տեղի ունեցել, կարո՞ղ եք ասել, ի՞նչ վիճակ է»:

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը վարչապետին տեղեկացրերց, որ նախարարությունը հատուկ անձնակազմ է ուղարկել կարկտահարությունից տուժած համայքներ, որպեսզի տեղեկանան վնասների չափի մասին: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ վնասները մեծ չափի չեն հասել, սակայն կարկուտից տուժել են որոշ այգիներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարի պաշտոնակատըրից հետաքրքվել է, թե վնասի փոխհատուցումն ի՞նչ սկզբուքով է լինելու, ինչին ի պատասխան Իգնատի Առաքելյանը նշել է.

«Նախորդ ժամանակաշրջանում կառավարությունը հնարավորություն է ունեցել զիջելու հողի հարկի կամ որևիցե պարտավորվածություններ, որոնք ուներ տվյալ տնտեսուոթյունը պետության նկատամամբ. ջրի վարձ կամ հողի հարկ», – ասել է Առաքելյանը:

Վարչապետը նշել է, որ աջակցությունը պետք է լինի ոչ թե ֆորմալ, այլ արդյունավետ, որ մարդիկ իմանան պետությունը լրջագույն քայլեր է իրականացնում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվում է Նորապատ-Արգավանդ-Վարդանաշեն հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

17:16 07.05.2024

Հիմնանորոգվում է Նորապատ-Արգավանդ-Վարդանաշեն հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնանորոգվում է Հ-15, /Մ-5/(Նորապատ) -Արգավանդ –/Մ-3/ (Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ3+000 հատվածը։ Հիմնանորոգվող 3կմ երկարությամբ ճանապարհի մոտ 840մ հատվածում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Այժմ կատարվում են հողային աշխատանքներ‚ կառուցվում են մայթերը‚ կկառուցվեն նաև գյուղտեխնիկայի անցումներ‚ իջատեղեր‚ մուտքեր‚ ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։ Ծրագրի շրջանակներում կնորոգվեն նաև […] ...

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Վայոց ձորի մարզի շինարարական հրապարակներում

17:09 07.05.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Վայոց ձորի մարզի շինարարական հրապարակներում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի հետ շրջայց է կատարել Վայոց ձորի մարզում կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում։ Նրանք հետևել են Չիվայի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման, «Շատինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի վերակառուցման, Եղեգիսի դպրոցի տիպային (մոդուլային) շենքի և Գոմքի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման ծրագրերի ընթացքին, կատարել […] ...

Կառավարության օրակարգում երբեք չի եղել Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակ կազմելու հարց

17:03 07.05.2024

Կառավարության օրակարգում երբեք չի եղել Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակ կազմելու հարց

Հայաստանի կառավարության օրակարգում երբեք չի եղել Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակ կազմելու հարց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ցեղասպանության զոհերի ցուցակի վերաբերյալ արդեն պարզաբանում հնչել է, և այդպիսի օրակարգ չի եղել երբեք: Մեր կառավարության օրակարգում, իմ օրակարգում նման հարց չի եղել երբեք»,-ասել է վարչապետը: Ավելի վաղ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ […] ...

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

16:56 07.05.2024

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 6-ին Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 21-ամյա Արեն Ա.-ն: Նա մարտի 13-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը […] ...

Որպես անհետ կորած որոնվող աղջիկը հայտնաբերվել է

16:50 07.05.2024

Որպես անհետ կորած որոնվող աղջիկը հայտնաբերվել է

Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Մալաթիայի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նա մայիսի 6-ի ժամը 19.30-ին Հալաբյան փողոցի հարակից այգում (Թումոյի այգում) հայտնաբերվել և ներկայացվել է Մալաթիայի բաժին: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ

16:45 07.05.2024

Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ

2024 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 13:26-ին ահազանգեր են ստացվել այն մասին, որ Ամերիկյան համալսարանի մոտ վիճաբանություն է, որի ընթացքում կրակոց է հնչել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացվում են վարութային […] ...

BACK_TO_TOP