12:45 11.05.2018
Յուրա Մովսիսյանը վերադառնում է Հայաստան ֆուտբոլի ազգային հավաքական: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից: Կայքը գրում է, որ մայիսի 29-ին՝ ժամը 21:00-ին՝ Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում Մալթայի ընտրանու հետ, իսկ հունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին՝ Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» մարզադաշտում կկայանա Հայաստան-Մոլդովա ընկերական հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.
Այսպիսով, հավաքական հրավիրված ֆուտբոլիստներն են․ Հենրիխ Մխիթարյան՝ «Արսենալ» (Անգլիա), Տիգրան Բարսեղյան՝ «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա), Գաել Անդոնյան՝ «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա), Էդգար Մալաքյան՝ «Ժետիսու» (Ղազախստան), Գոռ Մալաքյան՝ «Ստալ» (Ուկրաինա), Մարկոս Պիզզելլի՝ «Ակտոբե» (Ղազախստան), Կամո Հովհաննիսյան՝ «Ժետիսու» (Ղազախստան), Վարազդատ Հարոյան՝ «Ուրալ» (Ռուսաստան), Սարգիս Ադամյան՝ «Յան Ռեգենսբուրգ», (Գերմանիա), Արաս Օզբիլիզ՝ «Շերիֆ» (Մոլդովա), Գևորգ Ղազարյան՝ «Մարիտիմու» (Պորտուգալիա), Արթուր Սարկիսով՝ «Ենիսեյ» (Ռուսաստան), Անդրե Չալըշըր՝ «Գոտեբորգ» (Շվեդիա), Յուրա Մովսիսյան՝ «Յուրգորդեն» (Շվեդիա), Ժորդի Ժոաո Մոնրո Արարատ՝ «Բոյակա Չիկո» (Կոլումբիա), Իվան Յագան՝ «Լյերս» (Բելգիա), Էդգար Բաբայան՝ «Հոբրո» (Դանիա), Դավիթ Յուրչենկո՝ «Տոսնո» (Ռուսաստան), Խորեն Բայրամյան՝ «Ռոստով» (Ռուսաստան): Այս կազմից պարզվում է, որ դարպասապահ Դավիթ Յուրչենկոն ևս կսկսի խաղալ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական կազմում և այդ խաղում իր նորամուտը կնշի:
11:15 29.06.2025
Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված տուրիստական նավը խորտակվել էՎլադիվոստոկի մոտակայքում հրդեհված «Մերլիոն» զբոսանավը խորտակվել է Պետրոս Մեծի ծոցի ջրերում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Հրդեհի պահին նավի վրա եղել է 12 մարդ։ Նրանց բոլորին դուրս են բերել անցնող նավերը։ Միջադեպի պատճառները դեռևս հետաքննվում են։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տուրիստական նավը պատկանում է «Կորսար» ընկերությանը։ Պրիմորսկիի տրանսպորտի քննչական վարչությունը հայտարարել է, […] ...
11:06 29.06.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 30-ին, ժամը 10:30-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան 6-րդ, Էրեբունի, Վարդաշեն 3-րդ, 6-րդ, Ջրաշեն 1-ին, Նոր Արեշ 11-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:00 29.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:40 29.06.2025
Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել ՍերբիանԲելգրադում ցուցարարները կոչ են արել քաղաքացիական պատերազմով ոչնչացնել Սերբիան, սոցիալական ցանցերում հայտարարել է Սկուպշտինայի (խորհրդարանի խոսնակ) խոսնակ և նախկին վարչապետ Անա Բրնաբիչը։ Բողոքի ցույցի մասնակից ուսանողներն ու ընդդիմության կողմնակիցներն ավելի վաղ հրավառ նյութեր և այլ առարկաներ էին նետել նախագահական վարչակազմի դիմաց գտնվող այգում ոստիկանական պատնեշի վրա։ Զինված ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և մահակներ, հետ […] ...
10:20 29.06.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհըՀունիսի 28-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և թփուտներ։ Ծավալված օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է արագորեն […] ...
10:08 29.06.2025
Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոնՆիդերլանդները պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: Ռումինիայում ավարտված մրցաշարի եզրափակչում վճռորոշ է եղել ինքնագոլը. գնդակը սեփական դարպասն ուղարկել է Իսպանիայի Մ19 հավաքականի և «Վալենսիայի» երկրորդ թիմի դարպասապահ Ռաուլ Խիմենես Լատորեն: ...