13:19 26.10.2018
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթին ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը հոկտեմբերի 26-ի նիստում երկրորդ անգամ հավանություն տվեց:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանն առաջարկեց նախագծից հանել այն դրույթը, որով գաղտնազերծվում են ընտրատեղամասերի համարներն ու գտնվելու վայրերը, որտեղ քվեարկում են զորամասերում կազմվող ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողները:
«Ունենք հիմնավոր մտավախություն, որ այս տեղեկությունները գաղտնազերծելով՝ հնարավոր է լինելու պետական գաղտնիք բացահայտել»,- ասաց նա:
Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը խնդրեց պարզաբանել, թե որն է պետական գաղտնիքը: Պարզաբանումը նրան չգոհացրեց, Կոստանյանը նկատեց, որ հիմնավորումները թույլ են: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն էլ ավելացրեց, թե այդ փոփոխությունը գործադիր իշխանության պահանջով/պաշտպանության նախարարության/ չպետք է տեղ գտնի Ընտրական օրենսգրքում, քանի որ վերլուծության արդյունքում հնարավոր է բացահայտել զորամասում ընտրողների թիվը:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նկատեց, որ այդ դրույթն անպայման չի ենթադրում, թե դրանով զորամասում ծառայողների թիվ է հրապարակվում, քանի որ հնարավոր է՝ զինծառայողների մի մասն այլ տեղամասերում է քվեարկել: Կոստանյանն ասաց, որ ամեն դեպքում իր համար այդ փոփոխությունը սկզբունքային չէ, և առաջարկն ընդունվեց միաձայն:
Հիշեցնենք՝ մեկ անգամ արդեն հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել այս օրինագծին, սակայն ԱԺ լիագումար նիստում օրինագիծը չէր ընդունվել: ՀՀԿ խմբակցությունը հայտարարել էր, որ դեմ է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին և չէր մասնակցել քվեարկությանը:
17:11 19.05.2025
Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Սիլվա Կապուտիկյան փողոցում տեղի ունեցած վթարիցՄայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ ...
17:06 19.05.2025
Արթուր Սերոբյանի «Շերիֆը» չի կարողացել դառնալ Մոլդովայի չեմպիոնՄոլդովայի առաջնության չեմպիոնական փլեյ-օֆֆի վերջին` 10-րդ տուրում Տիրասպոլի «Շերիֆը» սեփական դաշտում չի կարողացել հաղթել «Միսլամիին»` 0-0։ Ոչ-ոքին թույլ է տվել «Միսլամիին» պահել առաջատարությունը ու պատմության մեջ երկրորդ անգամ դառնալ երկրի չեմպիոն։ «Շերիֆը» 20 միավորով առաջնությունն ավարտել է երրորդ տեղում ու նվաճել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգիր։ «Միսլամին» և «Շերիֆը» մայիսի 24-ին կմրցեն նաև Մոլդովայի գավաթի […] ...
16:59 19.05.2025
Քննարկվել են Գյոթե ինստիտուտի հետ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Գյոթե ինստիտուտի Հարավային Կովկասի տարածաշրջանային փոխտնօրեն, լեզվի բաժնի ղեկավար Սյուզաննա Ռադվանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման քննարկվել են Երևանում գործող Գյոթե կենտրոնի՝ ինստիտուտի վերափոխումից հետո համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է գերմաներենի ուսուցումը, մշակութային փոխանակումը և կրթական ծրագրերի զարգացումը […] ...
16:53 19.05.2025
Մանր եղջերավոր անասունների գողություն՝ Դրախտիկ գյուղումՀամայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին մայիսի 13-ին Դրախտիկ գյուղի բնակիչը գողության մասին հաղորդում էր ներկայացրել։ Տղամարդն իրավապահներին հայտնել էր, որ Դրախտիկ գյուղի իրեն պատկանող անասնագոմից գողացել են չորս գլուխ ոչխար, հինգ գլուխ գառ՝ պատճառելով մոտ 490.000 դրամի նյութական վնաս: Ճամբարակի համայնքային ոստիկանները, օպերատիվ տվյալներն իրացնելով Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ, պարզել են, որ գողությունը […] ...
16:47 19.05.2025
Երևանում այրվում է 4 տրանսպորտային միջոց. տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում ենՄայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։ Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ ...
16:42 19.05.2025
Երեխաների ինքնավնասող վարքագիծ, ազդակ, որը չի կարելի անտեսել. ԱՆՎերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող ձևերն են. ◾️ կտրվածքները, ◾️ այրվածքները, ◾️ […] ...